Դավիթ Բեջանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Բոլշոյ Կամեն, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | ծանրամարտիկ |
Դավիթ Իսահակի Բեջանյան (սեպտեմբերի 6, 1988, Բոլշոյ Կամեն, Պրիմորիեի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանաբնակ հայ ծանրորդ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր։ Հանդես է գալիս 105 կգ քաշային կարգում։ Սպորտի վաստակավոր վարպետ։
Նրա կարևորագույն հաջողություններն են եղել 2012 և 2013 թվականներին Եվրոպայի չեմպիոնի կոչմանը արժանանալը մինչև 105 կգ քաշային կարգում։ 2011 թ. դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահի գավաթի մրցման ժամանակ սահմանել է աշխարհի ռեկորդային ցուցանիշ հրում վարժության մեջ 238 կգ։ 2014 թ. օգոստոսին Ռուսաստանի առաջնության ժամանակ Գրոզնի քաղաքում հրում վարժությունում ցուցաբերում է 241 կգ արդյունք, որը գերազանցում էր աշխարհի ռեկորդը, սակայն ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կողմից այն չի գրանցվում, քանի որ ցուցադրվել էր ներքին մրցաշարերում։ 2014 թ. նոյեմբերին Ալմատիում կայացած աշխարհի առաջնության ժամանակ Ուզբեկստանը ներկայացնող Ռուսլան Նուռուդինովը անցնում է գործող ռեկորդը - 239 կգ, այնուհետ Դավիթը 240 կգ բարձրացնելով հետ է բերում ռեկորդակրի իր տիտղոսը, և վերջապես Ղազախստանի ներկայացուցիչ Իլյա Իլինը սահմանում է վերջնական ռեկորդը աշխարհի, հրում վարժության մեջ - 242 կգ։
Ապրում է Ստավրոպոլի շրջանի Սոլնեչնոդոլսկ վայրում, սովորում է Ստավրոպոլի ագրարային համալսարանում[1]։
|