Դավիթ Հայրապետյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Հայրապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Հայրապետյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Ազգություն՝Հայ
Մասնագիտացում՝Բռնցքամարտիկ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 26, 1983 (41 տարեկան)
Ծննդավայր՝Բաքու, Ադրբեջանի ԽՍՀ
Մարզիչ(ներ)՝Վալերի Ենթալցև
Ալեքսանդր Արտյոմով
Հասակ՝158 սանտիմետր
Քաշ՝49 կիլոգրամ[1]

Դավիթ Վալերիի Հայրապետյան (սեպտեմբերի 26, 1983(1983-09-26), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ), Ռուսաստանի ազգությամբ հայ սիրողական բռնցքամարտիկ։ Նա Ռուսաստանի վեցակի չեմպիոն է, Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի և Օլիմպիական խաղերի մեդալակիր։ Հայրապետյանին տրվել է Ռուսաստանի սպորտի վարպետի կոչում 2009 թվականին։

Դավիթը ծնվել է 1983 թվականի հոկտեմբերի 26-ին Բաքու քաղաքում հայերի ընտանիքում։ Դավիթի անունը կնքվել է ի պատիվ իր հորեղբոր։ Նրա հորեղբայրը եղել է ըմբշամարտիկ և նրա կարիերայում մեծ դեր է ունեցել։Ղարաբաղյան պատերազմի սկսվելուց հետո նրա ընտանիքը ստիպված էր տեղափոխվել Հայաստան, այնուհետև Ռուսաստան։ Նրանք ապրել են Պիտիգորսկում 13 տարի։ Այնտեղ Դավիթի ծնողները վարձել էին բնակարան, որտեղ ապրում էին Դավիթի ծնողները, եղբայը և տատիկը։

Չորրորդ դասարանում Դավիթն արդեն հասցրել էր սովորել որոշ վարժություններ իր հորեղբորից և կռվի բռնվել իր դասընկերների հետ։ Սակայն կռվում նա պարտվել էր։ Երբ նա վերադարձավ տուն ամբողջ բակը հավաքվեց նրա շուրջ քանի որ նա շատ զայրացած էր։ Երբ նրա մայրը վերադարձավ աշխատանքից, նա մորը պատմեց եղելությունը և փորձեց համոզել պաշտպանել իրեն։ Մայրը նրան ասաց, որ պետք է ռևանշի հասնել, և դա նա արեց։ Ահա ինչպես նա դարձավ բռնցքամարտիկ։ Հայրապետյանը սկսեց մարզվել 13 տարեկանում[2] Նա ավարտել է Հյուսիսային կողվկասի տեխնիկական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, Ստավրոպոլ, Ռուսաստան[3]։

2002 թվականին Հայրապետյանը դարձավ երիտասարդների աշխարհի չեմպիոն ընդամենը մարզվելով 6 տարի[4]։

Նրան ներառեցին Ռուսաստանի հավաքական 2006 թվականին և նա դարձավ Եվրոպայի չեմպիոն նույն թվականին Պլովդիվում։ Հայրապետյանը Ռուսաստանը ներկայացնող երկրորդ բռնցքամարտիկն էր, ով դարձավ Եվրոպայի չեմպիոն գերթեթև քաշային կարգում Սերգեյ Կազակովից հետո[5][6][7]։ 2007 թվականի աշխարհի առաջնությանը Հայրապետյանը հաղթեց աշխարհի փոխչեմպիոն Պալ Բեդակին առաջին փուլում, սակայն պարտվեց չեմպիոն Զու Շիմինգին երկրորդ փուլում, ով նորից դարձավ աշխարհի չեմպիոն[8]։ Հայրապետյանը մասնակցեց 2008 թվականի Օլիմպիական խաղերին, սակայն անսպասելի պարտվեց Գեորգի Չիգաևին, ով Եվրոպայի չեմպիոն էր թեթև քաշում և փոխել էր քաշը[9]։

2009 թվականի աշխարհի առաջնությունում Հայրապետյանը հասավ եզրափակիչ և նվաճեց արծաթե մեդալ[10]։ 2011 թվականի աշխարհի առաջնությունում Հայրապետյանը զբաղեցրեց երրորդ տեղը[11]։ 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերում Հայրապետյանը հասավ կիսաեզրափակիչ և նվաճեց բրոնզե մեդալ[3][12]։

  • Հայրենիքին մատուցված ծառայությունների համար II աստիճանի մեդալ (13 օգոստոս 2012) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում հասած հաջողությունների համար[13]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Olympedia — 2006.
  2. Чемпион Европы Давид Айрапетян: Все началось с детской обиды (ռուսերեն). www.boxing-fbr.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.
  3. 3,0 3,1 «David Ayrapetyan». www.london2012.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  4. «12.World Junior Championships - Santiago de Cuba, Cuba - September 15-22 2002». www.amateur-boxing.strefa.pl. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  5. «36.European Championships - Plovdiv, Bulgaria - July 14-23 2006». www.amateur-boxing.strefa.pl. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  6. «Rusian [sic] National Championships - Khanty-Manssiysk - February 26th - March 5th 2006». amateur-boxing.strefa.pl. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  7. «16.Russian National Championships - Yakutsk - May 1-9 2007». amateur-boxing.strefa.pl. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  8. «14.World Championships - Chicago, USA - October 23 - November 3, 2007». www.amateur-boxing.strefa.pl. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 10-ին.
  9. «29.Olympic Games - Beijing, China - August 9-24 2008». amateur-boxing.strefa.pl. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  10. «15.World Championships - Milan, Italy - September 1-12 2009». amateur-boxing.strefa.pl. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 16-ին.
  11. «16.AIBA World Championships - Baku, Azerbaijan - September 26 - October 8, 2011» (PDF). www.amateur-boxing.strefa.pl. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  12. «30.Olympic Games - London, Great Britain - July 28 - August 12, 2012». amateur-boxing.strefa.pl. Վերցված է 2013 թ․ փետրվարի 15-ին.
  13. Указ Президента Российской Федерации от 13.08.2012 № 1165 "О награждении государственными наградами Российской Федерации" (ռուսերեն). pravo.gov.ru:8080. Վերցված է 2013 թ․ փետրվարի 9-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]