Դավիթ Մաղրաձե | |
---|---|
Ծննդյան անուն | վրաց.՝ დავით მაღრაძე |
Ծնվել է | հունիսի 28, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ և քաղաքական գործիչ |
Լեզու | վրացերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
![]() |
Դավիթ (Դաթո) Մաղրաձե (վրաց.՝ დავით [დათო] მაღრაძე, հունիսի 28, 1962, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի գրող և քաղաքական գործիչ։ Վրաստանի ներկայիս ազգային հիմնի հեղինակը (2004)։
Դավիթ Մաղրաձեն ծնվել է 1962 թվականի հունիսի 28-ին Թբիլիսիում, գրող ու գրականագետ Էլգուջա Մաղրաձեի ընտանիքում։ Զբաղվել է բանասիրությամբ, դասավանդել է Թբիլիսիի պետական համալսարանում։ Իր առաջին ստեղծագործությունները Դավիթ Մաղրաձեն տպագրել է 1980-ական թվականներին։ Մի քանի տարի խմբագրել է վրացական «Ցիսկարի» գրական ամսագիրը։
Էդուարդ Շևարդնաձեի կառավարության տարիներին՝ 1992-1995 թվականներին, Դավիթ Մաղրաձեն եղել է մշակույթի նախարար։ 1999 թվականին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, սակայն 2001 թվականին Մաղրաձեն անցել է ընդդիմության շարքերը՝ սատարելով Էդուարդ Շևարդնաձեին և մասնակցելով 2003 թվականի Վարդերի հեղափոխությանը, ինչի պատճառով ստիպված է եղել թողնել պաշտոնը[1]։ 2009 թվականին նա կրկին եղել է ընդդիմության հետ և նշանակալի դեր է խաղացել 2009 թվականի ցույցերի կազմակերպման գործում, որոնք պահանջում էին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հրաժարականը[2]։
1997 թվականին Դավիթ Մաղրաձեն դարձել է վրացական ՊԵՆ-ակումբի նախագահ։ Նա պարգևատրվել է վրացական ու միջազգային մի շարք գրական մրցանակներով։ Դավիթ Մաղրաձեի բանաստեղծությունները թարգմանվել են անգլերեն, գերմաներեն, իտալերեն, ռուսերեն ու հայերեն։
|