Դավիթ Մանուկյան (ըմբիշ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Մանուկյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Մանուկյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան,  Ուկրաինա և  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 19, 1969(1969-11-19)[1] (55 տարեկան)
Ծննդավայր՝Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Եվգենի Չերտկով
Հասակ՝170 սանտիմետր

Դավիթ Սասունիկի Մանուկյան (նոյեմբերի 19, 1969(1969-11-19)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ուկրաինացի հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնության մրցանակակիր, 2000 թվականի Սիդնեյի օլիմպիական խաղերի մասնակից։

Սպորտային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 1979 թվականից։ Հանդես է եկել «Չեմպիոն» (Զապորոժիե) ըմբշամարտի ակումբում և «Սպարտակ» (Զապորոժիե) մարզական ընկերությունում։ Մարզվել է Եվգենի Չերտկովի ղեկավարությամբ։ 1989 թվականին դարձել է ԽՍՀՄ երիտասարդական առաջնության հաղթող։ 1987-1990 թվականներին եղել է ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում։ 1994-2003 թվականներին հանդես է եկել Ուկրաինայի ազգային հավաքականում։ 1999 թվականին հաղթել է Առաջին Համաուկրաինական ամառային մարզական խաղերում։ 2000 թվականի ապրիլին Մոսկվայում Եվրոպայի առաջնության եզրափակիչում պարտվել է բելառուս Վյաչեսլավ Մակարենկոյին։ 2000 թվականի սեպտեմբերին Սիդնեյի Օլիմպիական խաղերում նա երեք մենամարտ անցկացրեց խմբային փուլում, որոնցում տարել է երեք հաղթանակ․ նախ հաղթել է Վյաչեսլավ Մակարենկոյին, ապա՝ Սամոայից Ֆաաֆետայ Իուտանուին ու լեհ Արթուր Միխալկևիչին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է ԱՄՆ-ից Մեթ Լինդլենդին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել է ֆինն Մարկո Յուլի-Հաննուկսելային, ի վերջո զբաղեցրել 4-րդ տեղը և մնացել առանց մեդալի[2]։

Սպորտային արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 1997 - 11,
  • Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 1998 - 8,
  • Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 1998 - 10,
  • Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 1999 - 7,
  • Ըմբշամարտի աշխարհի առաջնություն 1999 - 17,
  • Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն 2000 -,
  • Օլիմպիական խաղեր 2000 - 4։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին ավարտել է Զապորոժիեի ազգային համալսարանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.iat.uni-leipzig.de/datenbanken/dbwrestling/daten.php?spid=6C2024FFCC90454DA8F2E4B3CFAEA4D4
  2. «Wrestling at the 2000 Sydney Summer Games: Men's Middleweight, Greco-Roman». Sports Reference. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]