Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դավիթ Չոկառո | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 5, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մասնագիտություն | բեյսբոլիստ, դերասան, մոդել և հեռուստատեսային դերասան |
Դավիթ Չոկառո (իսպ.՝ David Chocarro, ապրիլի 5, 1980, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի դերասան և մոդել, բեյսբոլի նախկին խաղացող։
Դավթի կարիերան որպես դերասան և մոդել սկսվել է 22 տարեկան հասակում, երբ նա խաղացել է մի աննշան դեր Kiebre հեռուստասերիալում։ Որից հետո նա դառնում է Արգենտինայի առավել հեռուստաէկրաններում, գովազդային հոլովակներում և թերթերում երևացողը։ Իր տաղանդի շնորհիվ նա դարձավ առավել պահանջվողը մեքսիկական հեռուստասերիալների, հեռուստանովելների շուկայում և նա ստացավ դեր «Պելլսի հաջողակ սենյորաները» սերիալում։
Նաև հարկ է նշել, որ Դավիթը գլխավոր դեմք է եղել բազմազգ գովազդային ընկերություններում, ինչպես նաև զարգացել է, ինչպես բեյսբոլի խաղացող։ 1998 թվականին նա սկսեց համագործակցել քույր ընկերության հետ «Նյու Յորք Յարկիզ» Վենեսուելայում։
Մոդել է եղել շատ ապրանքանիշերում, ինչպիսինն է Gatorade, Panasonic: 2007 թվականին Չիկարրոն ներկայացրել է «Cosmopolitan Cosmo» թերթը։ 2008 թվականին նա աշխատել է մի ծրագրում, որի անունն է Spa de Hombres, Utilísima ալիքի եթերում, որը ցուցադրվել է ամբողջ Լատինական Ամերիկայում։
Այժմ Դավիթը սերտորեն համագործակցում է Տելեմունդո հեռուստաընկերության հետ, որտեղ նա 2010 թվականից սկսեց աշխատել դրամաների արտադրություններում, ինչպիսինն է «Քեզ հետևում են», որը ցուցադրվել է նաև Հայաստանում Շանթ ՀԸ։ 2012 թվականին Դավիթը դեր է ստանում El Rostro de la Venganza (Վրեժի դեմքը), հեռուստասերիալում, որը նույնպես ցուցադրվել է Հայաստանում Շանթ ՀԸ։ Որտեղ նա խաղացել է Դիեգո Մերկադերայի դերը։ Այդ հեռուստասերիալում բացի Դավիթից նաև ներգրաված էին այնպիսի դերասաններ ինչպիսինն է՝ Իվան Սանչեզը, Մարիցա Ռոդրիգեսը, Էլիզաբեթ Գութիերեզը, Սաուլ Լիցասոն, Մարլենե Ֆավելան, Սինտիա Օլավարրիոն և ուրիշներ։
|