- Վիքիպեդիայում կան հոդվածներ Տոնոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Էդգարի Տոնոյան (դեկտեմբերի 27, 1967(1967-12-27), Ուստ Կամենոգորսկ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական և ռազմական գործիչ, Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար (2018-2020)։ 2010-2016 թվականներին եղել է Հայաստանի Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախկին նախարար (2017-2018)[1]։
- 1986-1988 թվականներ - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1992-1994 թվականներ - ծառայել է ՀՀ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում։
- 1994 թվական – զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ։
- 1997 թվական – ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչության սպա։
- 1998-2004 թվականներ - ծառայել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից՝ տարբեր պաշտոններում։
- 2004-2007 թվականներ – ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ։
- 2007-2008 թվականներ – ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ։
- 2008-2010 թվականներ – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ։
- 2010 թվական հոկտեմբերի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ[2]։
- 2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար։
- 2018 թվականին Հայաստանի վարչապետի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Պաշտպանության նախարար։
Ամուսնացած է, ունի դուստր և որդի։ Ձյուդոյի սպորտի վարպետ։