Գյուղ | ||
---|---|---|
Դատեմ | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Խարբերդի վիլայեթ | |
Գավառ | Խարբերդի գավառ | |
Այլ անվանումներ | Դադիմ, Դատեմաբերդ, Դատիմ, Դատմա, Թադեմ, Թատեմ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Դատեմ, գյուղ (ավան, բերդ) Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Հանձիթ գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 14 կմ հարավ։
Դատեմում հայտնաբերվել են բյուզանդական շրջանի (X դար) կավե ամաններ, գերեզման՝ ոսեկ դրամներով և զանազան առարկաներով։
Բնակիչները տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
XX դարի սկզբին ուներ ավելի քան 1450 հայ բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահությունն ու արհեստներն էր։
Դատեմն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։ Գյուղում գտնվել է Դատեմ բերդը, որը շրջափակված էր բլուրներով։ XX դարի սկզբին բերդն ու նրա պարիսպները ամբողջապես փլված էին և վերածվել էին հողե զանգվածի։
Եկեղեցուն կից գործում էր հայկական դպրոց, որն ուներ 100 աշակերտ[2][3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 310)։ |