Դատվածություն

Դատվածություն, դատապարտված անձի իրավունքները սահմանափակող իրավական հետևանք։ Դատվածությունը նոր հանցագործություն կատարած անձի համար, որպես կանոն, պատիժը ծանրացնող հանգամանք է, օրենքով նախատեսված դեպքերում նաև անձնապես վտանգավոր կրկնահանցագործ ճանաչելու հիմք։ Դատվածություն ունոցող անձը կրկին դատապարտվելիս, որպես կանոն պատիժը կրում է խիստ ռեժիմի գաղութներում։ Դատվածության հետևանքով սահմանափակվում է անձի որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու, կամ ինչպես նաև բնակավայր ընտրելու իրավունքը։ Տասը տարուց ավելի ժամկետով ազատագրված անձի դատվածությունը վերացվում է դատարանի որոշմամաբ, մյուս դեպքերում՝ օրենքով նախատեսված ժամկետը լրանալուց հետո՝ ինքնաբերաբար։ Դատարանն իրավահասու է հասարակական կազմակերպությունների միջնորդությամբ դատվածությունը վերացնել, նախքան օրենքով սահմանված ժամկետներն անցնելը, դրա համար համապատասխան հիմքերի առկայության դեպքում։ Դատվածության վերացվելուց կամ մարվելուց հետո անձի իրավունքները վերականգնվում են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 311