Դարեն Բարնեթ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1991 (33 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Berry College? (2013) և Dr. Phillips High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան և դերասան |
Դարեն Չարլզ Բարնեթ (անգլ.՝ Darren Charles Barnet, ապրիլի 27, 1991, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ով առավել հայտնի է Փաքսթոն Հոլ-Յոշիդայի դերով Նեթֆլիքսի «Ես երբեք չեմ․․․» (անգլ.՝ Never Have I Ever) հեռուստասերիալում։ Նա նաև գլխավոր դեր է կատարելու սպասվելիք «Ամերիկյան կարկանդակը ներկայացնում է․ Աղջիկների կաննոներ» (անգլ.՝ American Pie Presents: Girls' Rules) սերիալում։
Դարեն Բարնեթը ծնվել է Լոս Անջելեսում[1][2]։ Նա ճապոնական և շվեդական արմատներ ունի իր մոր կողմից, և չերոկի հնդկական և գերմանական՝ հոր կողմից[3]։
Բարնեթը և նրա մայրը տեղափոխվել են Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաք, երբ նա 12 տարեկան էր[4][5]։ 2009 թվականին նա ավարտել է Դոկտոր Ֆիլիփսի ավագ դպրոցը (անգլ.՝ Dr. Phillips High School), որտեղ եղել է լաքրոսի թիմի ավագը[6]։ Նա՝ արվեստի բակալավրի աստիճանով ավարտել է Բերի քոլեջը (անգլ.՝ Berry College), որտեղ նա հանդես էր գալիս ներկայացումներում և կարճամետրաժ ֆիլմերում[1][4][7][8]։ Բարնեթը ցանկանում էր դերասան դառնալ 5 տարեկանից, սակայն, մանուկ հասակում նա համեստ էր, և թողել է այդ զբաղմունքը։ Քոլեջում նա նորից սկսել է դերասանական վարպետությամբ զբաղվել[4][5][9]։
Բարնեթի պապին Չարլի Բարնեթն էր՝ սվինգ ժանրի սաքսոֆոնիստ, երգահան և խմբի ֆրոնտմեն։ Նրա պապին մահացել է 1991 թվականին, երբ Բարնեթը դեռ նորածին էր։ Բարնեթի հորեղբայրը երաժշտական ագենտ է, իսկ նրա խորթ եղբայրը՝ երաժշտական մենեջեր։ Նրա հայրը աշխատում էր որպես իմպրեսարիո այնպիսի արտիստների համար, ինչպիսիք են Ջիմի Հենդրիքսը և Earth, Wind & Fire-ը։ Բարնեթի հայրը՝ Չարլզ Դ․ Բարնեթը, մահացել է 2008 թվականին[10][11][12]։
Բարնեթն ավագ քույր ունի՝ Ջեն Բարնեթ։ Նա նաև արգանդակից քույր ունի՝ Էմիլի, իր մոր երկրորդ ամուսնությունից[2][11]։ Դարենը խոսում է ճապոներեն, խոսակցական իսպաներեն և որոշ չափով՝ ֆրանսերեն[1][2]։
2014-2017 թվականներին Դարեն Բարնեթը հարաբերությունների մեջ էր գտնվում E!-ի պրոդյուսեր Քեյսի Մայնարդի հետ[13]։ Մայնարդից բաժանվելուց հետո՝ 2018-2019 թվականներին նա հանդիպում էր մոդել Ալի Ռոուզի հետ։ Ներկայումս Դարեն Բարնեթի ընկերուհու մասին տեղեկություններ չկան[13][14][15]։
2013 թվականին ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, Բարնեթը վերադարձել է Լոս Անջելես դերասան դառնալու համար[2]։ 2015 թվականին նա ստացել է Կալիֆոռնիայի անշարժ գույքի իր լիցենզիան[2]։ Բարնեթը որոշ համերգներ է ունեցել[16]։ 2019 թվականին նա ընդգրկվել է Նեթֆլիքսի «Ես երբեք չեմ․․․» հեռուստասերիալի դերասանական կազմում։ Նա կերտել է Փաքսթոն Հոլ-Յոշիդայի՝ Դևիի սիրո հետաքրքրության և շոուի գլխավոր կերպարներից մեկի դերը[3][17]։ Առաջին անգամ նա հանդիպել է Մաիթրեյի Ռամակրիշնանին (Դևի) ընթերցման սեղանի մոտ[9]։
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2020 | Ես երբեք չեմ․․․ | Never Have I Ever | Փաքսթոն Հոլ-Յոշիդա | Գլխավոր դեր, 10 սերիա |
2020 | «Վ․Ա․Հ․Ա․Ն․»-ի ագենտներ | Agents of S.H.I.E.L.D. | Որպես հյուր |
Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|---|
2020 | Ամերիկյան կարկանդակը ներկայացնում է․ Աղջիկների կաննոներ | American Pie Presents: Girls' Rules | Գրանտ | Գլխավոր դեր |
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
|