Դարկո Բրաշանաց սերբ․՝ Darko Brašanac / Дарко Брашанац | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Ամբողջական անուն | Դարկո Բրաշանաց | ||||||||||||||||||||
Ազգությունը | սերբ | ||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 12, 1992[1][2] (32 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Չաետինա, ՀՍՖՀ | ||||||||||||||||||||
Հասակ | 178 սմ | ||||||||||||||||||||
Քաշ | 73 կգ | ||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||||||||||||||
Համար | 20 | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դարկո Բրաշանաց (սերբ․՝ Darko Brašanac / Дарко Брашанац, փետրվարի 12, 1992[1][2], Čajetina, Zlatibor District, Սերբիայի Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս իսպանական «Օսասունա ՄՄ»-ի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։
Բրաշանացը հանդես է եկել իր երկրի բոլոր տարիքային խմբերի հավաքականներում՝ մասնակցելով ավլի քան 35 հանդիպման։
2005 թվականին 6 տարեկան հասակում Դարկոն միացել է «Պարտիզան» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան թիմին։ Նա Սալդան Շեպովիչի գլխավորած թիմի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից էր, որ նվաճեցին մի քանի միչազգային տիտղոսներ[3][4]։ Դարկոն տեղափոխվեց հիմնական կազմ 2010 թվականի հունվարին[5]։ Թիմի հիմնական կազմում նա իր դեբյուտը նշել է 2010 թվականի մարտի 14-ին «Հայդուկ ՖԱ»-ի դեմ խաղին։ Նա այդ խաղի 80-րդ րոպեին փոխարինել է Կլեոյին[6]։ 2009-10 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է 2 հանդիպում, իսկ թիմը հռչակվել Սերբիայի չեմպիոն՝ իր պատմության մեջ երրորդ անգամ։
2010 թվականի հունիսին Բրաշանացը թիմի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը[7]։ Նոր մրցաշրջանում նա իր առաջին հանդիպումն անցկացրել է 2010 թվականի սեպտեմբերի 4-ին՝ մասնակցելով «Հայդուկ ՖԱ»-ի դեմ խաղին, որն ավարտվել է 2-0 հաշվով։ 2010 թվականի դեկտեմբերի 8-ին ֆուտբոլիստն իր առաջին հանդիպումն է անցկացրել Չեմպիոննրի լիգայի շրջանակներում՝ փոխարինելով Ալմամի Մորեյրային «Արսենալի» դեմ խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է 1-3 հաշվով՝ անգլիական թիմի հաղթանակով[8]։ 2010-11 մրցաշրջանի ընթացքում Դարկո Բրաշանացը անցկացրել է 6 հանդիպում։
2011 թվականի օգոստոսին 6 ամիս վարձակալության ժամկետով ֆուտբոլիստը տեղափոխվել է «Սմեդերևո»[9]։ 2011 թվականի հոկտեմբերի 26-ին Բրաշանացը խփել է իր կարիերայի առաջին գոլը Սերբիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Սլոբոդա ՖԱ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ 2012 թվականի փետրվարին թիմը երկարաձգել է Դրակոյի հետ վարձակալությունը մինչև մրցաշրջանի ավարտ։ Սերբիայի լիգայի շրջանակներում նա իր առաջին գոլը խփել է 2012 թվականի մարտի 4-ին «Բորչա ՖԱ»-ի դեմ խաղում։ Այդ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով։ 2011-12 մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը ընդհանուր առմամբ մասնացկցել է 24 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։
Վարձակալությունից հետո Դրակոն վերադարձավ «Պարտիզան», սակայն 2012-13 մրցաշրջանի առաջին կեսում նա հազվադեպ էր հայտնվում թիմի կազմում։ Մրցաշրջանի առաջին հատվածում նա մասնակցել է ընդամենը 2 հանդիպման։ «Պարտիզան»-ի կազմում Դարկո Բրաշանացը իր առաջին գոլը խփել է 2013 թվականի մարտի 6-ին «Բորչայի» դեմ խաղում, որն ավարտվել է 4-0 հաշվով[10]։
2013 թվականի դեկտեմբերի 7-ին սերբ ֆուտբոլիստը իր առաջին գոլն է խփել 2013-14 մրցաշրջանի ընթացքում «Չուկարիչկի» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում(1-0)։ Մրցաշրջանի ընթացքում նա թմի հետ կնքեց պայմանագիր, որը գործելու էր մինչև 2017 թվականը[11]։ 2013-14 մրցաշրջանի ընթացքում Դարկոն չի մասնակցել լիգայի միայն մեկ հանդիպման։ Նա շարունակում էր մեծամասամբ մասնակցել 2014-15 մրցաշրջանի խաղերին մինչ 2014 թվականի սեպտեմբերին ստացած վնասվածքը[12]։ Վնասվածքից ապաքինվելուց հետո ֆուտբոլիստը վերադարձավ հիմնական կազմ և օգնեց թիմին դառնալ Սերբիայի չեմպիոն։
2015-16 մրցաշրջանի ընթացքում Դարկո Բրաշանացը դարձավ թիմի անվիճելի առաջատարներից մեկը՝ մասնակցելով 40 հանդիպման և դառնալով 4 գոլի հեղինակ։ Այդ մրցաշրջանի ընթացքում «Պարտիզանը» դարձավ Սերբիայի գավաթի խաղարկության հաղթող։
2016 թվականի օգոստոսին Բրաշանացը տեղափոխվեց իսպանական «Ռեալ Բետիս» և թիմի հետ կնքեց 5 տարվա պայմնագիր[13]։ Անդալուզյան թիմի կազմում նա իր առաջին հանդիպումն անցկացրել է սեպտեմբերի 11-ին՝ ամբողջությամբ մասնակցելով «Վալենսիայի» դեմ խաղին, որն ավարտվել է 3-2 հաշվով՝ անդալուզյան թիմի հաղթանակով։ Դարկոն այդ խաղում ստացել է դեղին քարտ։ 2017 թվականի ապրիլի 23-ին ֆուտբոլիստը իր առաջին գոլն է խփել Լա Լիգայի շրջանակներում կայացած «Սելտայի» դեմ խաղում, որի շնորհիվ էլ «Բետիսը» հաղթել է 1-0 հաշվով։
2017 թվականի օգոստոսի 30-ին սերբ ֆուտբոլիստը մեկ տարի վարձակալության ժամկետով տեղափոխվել է «Լեգանես»[14]։ Վարձակալության ժամկետի վերջանալուց հետո նա վարձավճարով տեղափոխվել է «Ալավես», որի կազմում ևս հանդես է եկել մեկ տարի[15]։
2019 թվականի հուլիսի 22-ին Դարկո Բրաշանացը տեղափոխվել է «Օսասունա ՄՄ» և կնքել 3 տարվա պայմանագիր։ Տրանսֆերն արժեցել է 1 միլիոն եվրո, գումարած 750000 եվրո բոնուսներ, իսկ «Բետիսը» պահպանել է նրա տրանսֆերային իրավունքի 10%-ը։ Ըստ «Օսասունայի» հետ կնքած պայմանագրի Դարկոյի տրանսֆերային արժեքը կազմում է 8 միլիոն եվրո[16]։
Բրաշանացը եղել է Սերբիա Մ17 հավաքականի կազմի հիմնական ֆուտբոլիստներից մեկը։ Սերբիա Մ19 հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի Մ19 առաջնությանը և հասել մինչև կիսաեզրափակիչ փուլ։ 2013 թվականին Դարկոն իր նորամուտն է նշել Սերբիա Մ21 հավաքականի կազմում և արագորեն դարձել հավաքականի առաջատարներից մեկը։ Մ21 հավաքականի կազմում նա իր առաջին գոլը խփել է 2014 թվականի մարտի 5-ին Բելգիա Մ21 հավաքականի դեմ կայացած խաղում, որն ավարտվել է 3-0 հաշվով՝ սերբերի հաղթանակով[17]։ Բրաշանացը ընդգրկվել է 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության Սերբիայի հավաքականի վերջնական հայտացուցակում։
2015 թվականի սեպտմեբրի 4-ին նա իր նորամուտն է նշել Սերբիայի ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելով Եվրո 2016-ի որակավորման փուլի շրջանակներում կայացած Հայաստանի հավաքականի դեմ խաղին։ Դարկոն մասնակցել է ամբողջ հանդիպմանը, որն ավարտվել է 2-0 հաշվով՝ սերբերի հաղթանակով[18]։ Նա հայտավորված է եղել նաև որակավորման փուլի Ալբանիայի և Պորտուգալիայի հավաքականների դեմ խաղերի համար, սակայն չի մասնակցել դրանց[19][20]։
Ըստ 2019 թվականի մարտի 16-ի
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Միջազգային | Արդյունք | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Պարտիզան ՖԱ | 2019-10 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 |
2010-11 | 4 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 6 | 0 | |
2012-13 | 11 | 1 | 2 | 1 | 0 | 0 | 13 | 2 | |
2013-14 | 18 | 2 | 1 | 0 | 2 | 0 | 21 | 2 | |
2014-15 | 17 | 1 | 3 | 1 | 6 | 0 | 26 | 2 | |
2015-16 | 25 | 3 | 5 | 0 | 10 | 1 | 40 | 4 | |
2016-17 | 4 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 6 | 0 | |
Արդյունք | 82 | 7 | 12 | 2 | 21 | 1 | 115 | 10 | |
Սմեդերևո (վարձավճար) | 2011-12 | 24 | 2 | 3 | 1 | — | 27 | 3 | |
Ռեալ Բետիս | 2016-17 | 25 | 1 | 1 | 0 | — | 26 | 1 | |
Լեգանես ՖԱ (վարձավճար) | 2017-18 | 23 | 2 | 5 | 0 | — | 28 | 2 | |
Ալավես ՖԱ (վարձավճար) | 2018-19 | 18 | 0 | 2 | 0 | — | 20 | 0 | |
Օսասունա ՄՄ | 2019-20 | 31 | 0 | 2 | 0 | — | 33 | 0 | |
2020–21 | 3 | 0 | 0 | 0 | — | 3 | 0 | ||
Կարիերայի արդյունք | 206 | 12 | 25 | 3 | 21 | 1 | 252 | 16 |
Ըստ 2018 թվականի մարտի 7-ի
Ազգային հավաքական | Տարի | Խաղ | Գոլ |
---|---|---|---|
Սերբիա | 2015 | 1 | 0 |
2016 | 2 | 0 | |
Արդյունք | 3 | 0 |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|