Դարվինի քոլեջ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | college of the University of Cambridge? և համալսարանական կառույց |
Հիմնադրված է | 1964 |
Հիմնադրիր | Թրինիթի քոլեջ, Սուրբ Ջոնի քոլեջ և Գոնվիլ և Քիիզ քոլեջ |
Անվանված է | Darwin–Wedgwood family? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Քեմբրիջ |
Կայք | darwin.cam.ac.uk(անգլ.) |
![]() ![]() Դարվինի քոլեջ (Քեմբրիջ), Միացյալ Թագավորություն | |
![]() |
Դարվինի քոլեջ (անգլ.՝ Darwin College), Քեմբրիջի համալսարանի քոլեջներից մեկը։ Այն առաջին խառը (ընդունում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց) և առաջին քոլեջն է բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց համար։ Իր անունը ստացել է Դարվինների տոհմի ազդեցիկ մարդկանց պատվին։ 1885 թվականին բնագետ Չարլզ Դարվինի երկրորդ որդի Ջորջ Դարվինը Սիլվեր Սթրիթում անգլ.՝ Silver Street գնել է Նյունհեմ Գրենջ շենքըանգլ.՝ Newnham Grange: Ջորջ Դարվինը իր ընտանիքի հետ այստեղ է ապրել մինչև կյանքի վերջը[1]։ 1964 թվականին հենց այս շենքում բացվեց քոլեջը,Ի իսկա Դարվինների դիմանկարները մինչև հիմա զարդարում են քոլեջի միջանցքների պատերը[2]։
Քոլեջում սովորում են 600-ից 700 ուսանողներ, հիմնականում մագիստրի կամ փիլիսոփայության դոկտորի աստիճանի համար։ Ուսանողների մոտավորապես կեսը օտարերկրացիներ են։ 2016 թվականին քոլեջում սովորում էին ուսանողներ՝ 80 ազգություններից։ Դարվինի քոլեջը համարվում է Քեմբրիջի համալսարանի մեծագույն ավարտական քոլեջը[3]։
Պատերազմից հետո ասպիրանտուրան ավարտածների քանակը ցույց է տվել, որ Քեմբրիջում անհրաժեշտ է ավարտական քոլեջը։ 1963 թվականին Քեմբրիջի առավել հին երեք քոլեջները (Տրինիտի քոլեջ, Իոաննի քոլեջ, Գոնվիլի և Կայի քոլեջ) հայտարարեցին նոր քոլեջ ձևավորելու համատեղ որոշումը։ 1964 թվականի հուլիսի 28-ին Կամի ափին՝ Կունզի դիմաց, կառուցվեց նոր քոլեջը։ 1965 թվականի հունվարի 29-ին քոլեջը ստացավ գաղտնի ժողովի հավանությունն ու ֆինանսական հովանավորությունը։ 1976 թվականին Դարվինի քոլեջը դարձավ անկախ՝ Քեմբրիջի մնացած քոլեջներից[4]։
{{cite web}}
: External link in |publisher=
(օգնություն)
{{cite web}}
: External link in |publisher=
(օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարվինի քոլեջ (Քեմբրիջ)» հոդվածին։ |
|