Դելավերի գեղարվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Դելավեր |
Ղեկավարության նստավայր | Ուիլմինգթոն, Դելավեր, ԱՄՆ[1] |
Հիմնադրվել է | 1912[2] |
Հիմնադիր | Samuel Bancroft?[3] |
Կայք | delart.org(անգլ.) |
Դելավերի գեղարվեստի թանգարան (անգլ.՝ Delaware Art Museum), մշակութային հաստատություն ԱՄՆ-ում, գտնվում է Ուիլմինգտոն քաղաքում։ Հավաքածուն ներառում է ավելի քան 12 000 օբյեկտ։ Թանգարանի շենքը ընդարձակվել և վերանորոգվել է 2005 թվականին և ներկայումս զբաղեցնում է 9 ակր (36 000 մ) մակերես։ Ունի Հելեն Ֆարր Սլոանի (Helen Farr Sloan ) անվան գրադարան, արխիվ, գեղարվեստի ստուդիա, սրճարան և թանգարանային խանութ։
Հիմնադրվել է 1912 թվականին Wilmington Society of the Fine Arts ընկերության կողմից՝ ի պատիվ նկարիչ Հովարդ Փայլի, նրա մահից հետո։ Ի սկզբանե ունեցել է ավելի քան 100 նկար և փորագրանկար, որը թանգարանին է տրամադրել նկարիչի այրին՝ Էնն Փայլը։ Իր կանոնակարգում թանգարանը նպատակ է դրել գիտելիքների տարածումն ու կերպարվեստի զարգացումը Դելավեր նահանգում։
1912-1922 թվականներին թանգարանը ունեցել է հիմնական շենք։ Նրա հավաքածունն այդ ընթացքում հարստացվել է հատկապես Ուիլլարդ Մորսի (որը թանգարանին է նվիրել Փայլի ավելի քան 100 նկար) նվիրատվությամբ։ 1922 թվականին Wilmington Society of the Fine Arts կազմակերպությունը թանգարանի համար վարձակալել է գրադարանի շենքը, որը գտնվում էր 10-րդ փողոցի և Մարկետ-սթրիտի խաչմերուկում[4]։ Չնայած Մեծ ճգնաժամին, կազմակերպությունը նոր շենքի համար հավաքել է 350 000 դոլար։ Նոր շենքը բացվել է 1938 թվականին, և թանգարանը սկսել է կոչվել Դելավերի գեղարվեստի կենտրոն (Delaware Art Center)։
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ 1943 թվականին, Wilmington Society of the Fine Arts -ը լուծարվել է և նրա ենթաբաժանման մեջ է մտել Delaware Art Center-ը։ 1954 թվականին նրա կրթական կաֆեդրաները ավելացել են 500 ուսանողով։ Ֆլետչեր Բրաունի 300000 դոլար նվիրատվության շնորհիվ գեղարվեստի սրահները և կրթական հաստատությունները սկսել են ընդարձակվել, և 1972 թվականին Delaware Art Center-ը ստացել է Ամերիկայի թանգարանների դաշինքի հավատարմագրում։ Շուտով կենտրոնը վերանվանվել է Դելավերի գեղարվեստի թանգարանի։ Նրա հետագա ընդարձակումը իրականացվել է 1987 թվականին, որը կրկնապատկել է թանգարանի տարածքը։
Գեղարվեստի թանգարանի հավաքածուն ձեռք է բերել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի աշխատանքներ, որի մեջ է մտնում The Samuel & Mary R. Bancroft Pre-Raphaelite Collection-ի աշխատանքների հավաքածուն։ Այստեղ են գտնվում Հովարդ Փայլի և նրա աշակերտների՝ Ֆրենկ Շունովերի, Սթենլի Արթուրսի և Նուել Ուեյթի շատ աշխատանքներ։ 1961 թվականից սկսած՝ թանգարանին շատ աշխատանքներ է նվիրել Հելեն Ֆարր Սլոուն՝ Ջոն Սլոունի կինը[5]։ 1970 թվականին թանգարանը համալրվել է ժամանակակից ամերիկացի նկարիչների՝ Լուիզ Բեռլյավսկի-Նևելսոնի, Ռոբերտ Մազերվելի, Ջորջ Սիգալի, Ջիմ Դայնի և Ջեյքոբ Լոուրենսի աշխատանքներով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դելավերի գեղարվեստի թանգարան» հոդվածին։ |
|