Գյուղ | ||
---|---|---|
Դելիբաբա | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բասենի գավառակ | |
Այլ անվանումներ | Դալիբաբա, Դալիլարքենդ, Դելի Բաբա, Դելիլերքենդ, Տելիպապա, Արաս | |
Պաշտոնական լեզու | Հայերեն (մինչև Մեծ եղեռնը) | |
Բնակչություն | 402 մարդ (1878) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային ինդեքսներ | 25810 | |
|
Դելիբաբա, Արաս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր գավառի արևելյան մասում, Դելիբաբա լեռնանցքի արևմտյան մուտքի մոտ, գեղատեսիլ ձորում, Արաքսի աջ վտակներից մեկի ափին։
Գյուղն ընկած էր հին տարանցիկ ճանապարհի վրա, որը Պարսկաստանի կողմերից Կարինով ձգվում էր Տրապիզոն։
Ճանապարհորդ Կլախիվոն գյուղը կոչել է Դելիլերքենդ, նշելով որ այդտեղ դերվիշներ` դելիներ են բնակվել։
1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո բնակչության մի մասը գաղթեց Արևելյան Հայաստան։
1877-1878 թվականներին ուներ 60 տուն` 402 հայ բնակչով։
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անանսնապահությունն էր։ Մասամբ զբաղվում էին նաև արհեստներով։
Դելիբաբայի Ցազըլը կոչված վայրում պահպանվել էր Մենուա թագավորի սեպագիր արձանագրությունը։ Գյուղն ուներ ճանապարհային կայան։
Դելիբաբայում են ծնվել թարգմանիչ Գ. Ղուկասյանը (1898- ?) և դոկտոր Զ. Ղուկասյանը (1911-1981)[2]։