Դեղաբուժություն (ֆարմակոթերապիա), նաև դեղորայքային բուժում։ Օգտագործվում է մեկ կամ մի քանի դեղամիջոց՝ շարունակական ախտանշանները բարելավելու (ախտանշանային թեթևացում), հիմնական պատճառի բուժման կամ հիվանդությունների կանխարգելման համար[1]։
Այն տարբերվում է վիրաբուժական թերապիայից, ճառագայթային թերապիայից, վերականգնողական թերապիայից։ Բժիշկների շրջանում երբեմն բժշկական թերապիա տերմինը վերաբերում է հատկապես դեղաբուժությանը, ի տարբերություն վիրաբուժական կամ այլ թերապիաների։,Օրինակ, ուռուցքաբանության մեջ բժշկական ուռուցքաբանությունը այսպիսով տարբերվում է վիրաբուժական ուռուցքաբանությունից։
Այսօրվա դեղաբանական թերապիան առաջացել է դեղորայքի օգտագործման երկար պատմությունից, և այն փոփոխվել է վերջին դարում՝ դեղամիջոցների հայտնաբերմամբ պայմանավորված։ Բուժումն իրականացվում և ճշգրտվում է բուժաշխատողների կողմից՝ համաձայն ապացույցների վրա հիմնված ուղեցույցների և հիվանդի առողջական վիճակի։ Անհատականացված բժշկությունը նույնպես վճռորոշ դեր է խաղում դեղաբանական բուժման մեջ։ Անհատականացված բժշկությունը կամ ճշգրիտ բժշկությունը հաշվի է առնում հիվանդի գենետիկական փոփոխությունը, լյարդի ֆունկցիան, երիկամների ֆունկցիան և այլն՝ հիվանդի համար հարմարեցված բուժում ապահովելու համար։ Բուժման ընթացակարգի պահպանումը կամ հետևումը առաջարկվում է բուժաշխատողների կողմից[2]։
Դեղանյութերի օգտագործումը հիշատակվում է դեռևս մ.թ.ա. 4000 թվականին շումերական քաղաքակրթության մեջ[3]։ Այն ժամանակ բուժողները, օրինակ, կիրառում էին ափիոնը ցավազրկման նպատակով[4]։ Բնական դեղամիջոցների պատմություն կարելի է գտնել նաև այլ մշակույթներում, ներառյալ ավանդական չինական բժշկությունը՝ Չինաստանում և այուրվեդական բժշկությունը՝ Հնդկաստանում, որոնք դեռ օգտագործվում են մեր օրերում[5]։ 1-ին դարի հույն վիրաբույժ Դիոսկորիդեսը նկարագրել է ավելի քան վեց հարյուր կենդանիներ, բույսեր և դրանց ածանցյալներ իր բժշկական բուսաբանության մեջ, որը մնաց ամենաազդեցիկ դեղագործությունը տասնչորս հարյուր տարի։
Ուշ Վերածննդի ժամանակաշրջանում կենդանի օրգանիզմներից ստացված նյութերից բացի, որպես դեղանյութեր օգտագործվել են նաև մետաղները, այդ թվում՝ պղինձը, սնդիկը և ծարիրը։ Տեսակետ կա, որ դրանք բուժում են տարբեր հիվանդություններ։ 1657 թվականին ծարիրի միացություն է նշանակվել Լյուդովիկոս 14-րդին տիֆային տենդը բուժելու համար[6]։ Դեղամիջոցը ներերակային կիրառվել է նաև 20-րդ դարում շիստոսոմոզի բուժման նպատակով։ Այնուամենայնիվ, ծարիրն ունի սուր և քրոնիկ թունավորում առաջացնելու հատկություն որպես հակաշիստոսոմային դեղանյութ, հետևաբար փոխարինվեց պրազիկվանտելով[7]։
Բնական նյութերց բացի, մարդիկ սովորեցին նաև ինքնուրույն դեղամիջոցներ պատրաստել։ Առաջին դեղագիտական գրությունը հայտնաբերվել է Միջագետքի կավե արձանագրություններում,որը վերագրվում է մ.թ.ա. մոտ 2100 թվականին։ Ավելի ուշ՝ մ.թ. 2-րդ դարում, Գալենի կողմից պաշտոնապես ներկայացվեց դեղի բաղադրությունը որպես երկու կամ ավելի դեղամիջոցների խառնման գործընթաց՝ հիվանդի անհատական կարիքները բավարարելու նպատակով[5]։ Սկզբում դեղատոմսի պատրաստմամբ զբաղվում էին միայն առանձին դեղագործներ, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դեղեր արտադրողների և պատրաստողների թիվը մեծացավ։ Միևնույն ժամանակ, դեղագործական հետազոտությունների զգալի աճ գրանցվեց, ինչը հանգեցրեց նոր դեղամիջոցների ավելացմանը[3]։ Դեղերի հայտնաբերման կարևորագույն իրադարձությունները կատարվել են վերջին հարյուր տարվա ընթացքում՝ հակաբիոտիկներից մինչև կենսաբանական դեղանյութեր, որոնք հանդիսանում են ներկայիս դեղաբուժության հիմքը[5]։
Դեղերի մեծ մասը հայտնաբերվել է էմպիրիկ միջոցներով՝ ներառյալ դիտարկումը, պատահականությունը, փորձարկման մեթոդն ու սխալները[6]։ Հայտնի օրինակներից մեկն է աշխարհում առաջին հակաբիոտիկի՝ պենիցիլինի հայտնաբերումը։ Ազդող նյութը հայտնաբերել է Ալեքսանդր Ֆլեմինգը 1928 թվականին, իր լաբորատորիայում տեղի ունեցած անսպասելի իրադարձություններից հետո, ամառային արձակուրդի ժամանակ[8]։ Ենթադրվում էր,որ Պետրիի թասի մեջ գտնվող Պենիցիլիում բորբոսասնկից արտազատվում է մի նյութ («պենիցիլին»), որը խանգարում է բակտերիաների աճին[8]։
Այնուհետև խոշոր դեղագիտական ընկերությունները սկսեցին հիմնել իրենց մանրէաբանական բաժինները և նոր հակաբիոտիկների փնտրտուքով զբաղվել։ Հակամանրէային միացությունների սքրինինգային ծրագիրը նաև հանգեցրել է այլ դեղաբանական հատկություններով դեղամիջոցների հայտնաբերմանը, ինչպիսիք են իմունոդեպրեսանտները (իմունիտետն ընկճող), ինչպիսին է Ցիկլոսպորին Ա-ն(Cyclosporin A)[9]:
Պենիցիլինի հայտնաբերումը անսպասելի (այսինքն՝ պատահական) հայտնագործություն էր։ Դեղերի հայտնաբերման մեկ այլ, ավելի առաջադեմ մոտեցում է դեղամիջոցի նպատակահարմար ձևավորումը։ Մեթոդի հիմքում ընկած է հասկացությունը դեղերի կենսաբանական թիրախների՝ ներառյալ ֆերմենտների, ընկալիչների և այլ սպիտակուցների։ 19-րդ դարի վերջին Փոլ Էրլիխը նկատել է ներկերի ընտրողական կուտակումը տարբեր հյուսվածքներում և առաջարկել է քեմոընկալիչների գոյության վարկածը[9][10]։ Ենթադրվում էր, որ ընկալիչները հատուկ կապում են դեղերը[9]։ Էմիլ Ֆիշերի կողմից 1890-ականների սկզբին նկարագրվել է ընկալիչների կողմից դեղի ճանաչումը որպես բանալիների և կողպեքի փոխազդեցություն[11]։
Հետագայում պարզվել է, որ ընկալիչները կարելի է ակտիվացնել կամ արգելակել քիմիաթերապևտիկ նյութերի միջոցով՝ հասնելու ցանկալի ֆիզիոլոգիական պատասխանին[9]։ Երբ հայտնաբերվի թիրախային մակրոմոլեկուլի հետ փոխազդող լիգանդը, կարող են նախագծվել և բարեկարգվել դեղերի տարբերակներ՝ հիմնվելով կառուցվածք-ակտիվություն հարաբերության վրա։ Մեր օրերում արհեստական բանականությունն կիրառվում է դեղերի նախագծման մեջ՝ կանխատեսելու դեղ-սպիտակուց փոխազդեցությունները, դեղերի ակտիվությունը, սպիտակուցների 3D կառուղվածքը և այլն[11]։
Ապացուցողական բժշկությունը սահմանվում է որպես լավագույն ընթացիկ գիտական ապացույցների կիրառում՝ լավագույն բուժումն իրականացնելու և արդյունավետ որոշում կայացնելու համար[12]։ Կլինիկական ուղեցույցները մշակվում են գիտական ապացույցների հիման վրա. օրինակ՝ ACC/AHA ուղեցույցները(սրտանոթային հիվանդությունների համար), GOLD ուղեցույցները (թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության համար), GINA ուղեցույցները (ասթմայի համար) և այլն։ Նրանք փոխակերպում և դասակարգում են ապացույցները, օգտագործելով համակարգված մեթոդներ, նպատակ ունենալով ապահովել որակյալ օգնություն։ Ուղեցույցները չեն կարող փոխարինել կլինիկական դատողությանը, քանի որ դրանք չեն կարող բավարարել բոլոր պահանջները[13]։ Առողջապահության ոլորտի մասնագետները կարող են օգտագործել կլինիկական ուղեցույցները որպես ապացույց՝ աջակցելու իրենց կլինիկական դատողությունները հիվանդներին բուժում նշանակելիս։
Օրինակ․ Ունենք հիվանդ ասիացի տղամարդ,40 տարեկան, ում մոտ վերջերս ախտորոշվել է զարկերակային գերճնշում(140/90 զարկերակային ճնշմամբ), առանց որևէ այլ քրոնիկ հիվանդությունների (համակցված հիվանդությունների), ինչպիսիք են 2-րդ տիպի շաքարախտը, հոդատապը, շագանակագեղձի բարորակ հիպերպլազիա և այլն։ Հետևաբար նրա 10 տարվա սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկը կազմում է 15%։
Համաձայն NICE 2019 հիպերտոնիայի ուղեցույցի՝ բուժաշխատողը կարող է քննարկել հակահիպերտոնիկ թերապիա սկսելու հարցը միայն հիվանդի հետ քննարկելուց հետո[14]։ Առաջին գծի դեղորայքն է անգիոտենզին փոխակերպող ֆերմենտի արգելակիչը (ԱՓՖ ինհիբիտոր) կամ անգիոտենսին ընկալիչների արգելափակում (ԱԸՊ ինհիբիտոր,եթե հիվանդը չի կարող ընդունել ԱՓՖ ինհիբիտորներ)[14]։ Եթե հիվանդի զարկերակային ճնշումը լավ չի վերահսկվում, ապա բուժաշխատողները կարող են մտածել կալցիումական անցուղիների արգելափակիչների (CCB)[15] կամ էլ թիազիդային միզամուղների մասին[14]։
Յուրաքանչյուր հիվանդի օրգանիզմը տարբերվում է մյուսներից, օրինակ՝ երիկամների ֆունկցիայով, լյարդի ֆունկցիայով, գենետիկական փոփոխություններով, բժշկական պատմությունով և այլն։ Սրանք այն գործոններն են, որոնք պետք է հաշվի առնեն բուժաշխատողները՝ նախքան որևէ դեղորայքային թերապիա սկսելը։ Գենետիկայի բնագավառում զարգացող տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս ավելի շատ պատկերացում կազմել առողջության և գեների միջև կապի մասին[16]։ Դեղաբանական թերապիայի մեջ ուսումնասիրության երկու ուղղություններ են զարգանում՝ ֆարմակոգենետիկա և ֆարմակոգենոմիկա։ Տարիքը ազդեցություն ունի դեղերի ֆարմակոկինետիկայի և ֆարմակոդինամիկայի վրա, հետևաբար՝ թերապիայի արդյունավետության վրա։ Տարիքի ազդեցությունը հանգեցնում է օրգանների աշխատանքի վատթարացմանը։ Ֆարմակոկինետիկան ուսումնասիրում է դեղերի ներծծումը,տեղաբաշխումը,արտազատումը և պահեստավորումը։ Ֆարմակոդինամիկան ուսումնասիրում է դեղերի կենսաբանական էֆեկտները, նրանց տեղակայումը, ազդեցության մեխանիզմները[17][18]։
Ֆարմակոգենետիկան ուսումնասիրում է գեներ, որոնք ապահովում են դեղերի նյութափոխանակությունը, ինչպիսիք են նյութափոխանակության արագությունը և մետաբոլիտները[19]։ Ֆարմակոգենոմիկան ուսումնասիրում է դեղի փոխազդեցությունը մարդու գենոմի հետ[20]։ Երկու տերմիններն էլ իրենց բնույթով նման են, ուստի դրանք օգտագործվում են փոխադարձաբար։
Բազմաթիվ ալելները կարող են միասի պատասխանել դեղի փոփոխությանը՝ ֆերմենտի կառուցվածքի փոփոխմամբ, որն այլ կերպ է արձագանքում, քան նորմալը[19]։ Ֆերմենտների տարբեր ձևերը (ֆենոտիպերը) ներառում են գերարագ մետաբոլիզատորներ, չափավոր նյութափոխանակիչներ և այլն[21]:։ Գենետիկ կառուցվածքը կարող է ազդել ֆարմակոկինետիկայի վրա։
Ազաթիոպրինը իմունոմոդուլատոր է, օրինակ, աղիների բորբոքային հիվանդությունների համար։ Դրա մետաբոլիզմը պայմանավորված է երկու տարբեր ֆերմենտներով (TPMT և NUDT15), որպեսզի վերացնի դրա ազդեցությունը մեր մարմնի վրա նյութափոխանակության ընթացքում։ Եթե հիվանդն ունի վատ մետաբոլիզացնող ֆերմենտների ֆենոտիպ, այսինքն՝ վատ նյութափոխանակություն, օրգանիզմում ավելի շատ թունավոր մետաբոլիտներ են կուտակվում։ Այսպիսով, հիվանդը ունի հարակից կողմնակի ազդեցություներին ավելի մեծ ռիսկ։ Կողմնակի ազդեցությունը հանգեցնում է դեղաչափի ճշգրտմանը կամ այլ դեղամիջոցի անցմանը[22]։
Օմալիզումաբը հումանիզացված մոնոկլոնալ հակամարմին է տարբեր ալերգիկ հիվանդությունների, ներառյալ ասթմայի, եղնջացանի և ալերգիկ ռինիտի բուժման համար[23]։ Այն ուղղված է մարդու մարմնի IgE-ին, որը կարևոր դեր է խաղում ալերգիկ ռեակցիաներում[24]։ Օմալիզումաբի արդյունավետությունը կարող է տարբեր լինել հիվանդների շրջանում։ Օմալիզումաբին նկատմամբ ընկալներին հայտնաբերելու համար կարելի է չափել մի քանի կենսամարկերներ, ներառյալ շիճուկի էոզինոֆիլները, մասնակի արտաշնչված ազոտի օքսիդը և շիճուկային IgE-ն[24][25]։ Օրինակ, էոզինոֆիլների բարձր քանակով հիվանդները, ամենայն հավանականությամբ, ավելի լավ են արձագանքում օմալիզումաբին[25]։
Դեղորայքային համապատասխանությունը սահմանվում է որպես աստիճան, որով բուժաշխատողները հետևում են հիվանդի վիճակին։ Համապատասխանությունը գնահատելու ուղղակի և անուղղակի մեթոդներ կան։ Ուղղակի մեթոդի դեպքում բուժաշխատողները դիտարկում կամ չափում են հիվանդի վարքը դեղով պայմանավորված։ Անուղղակի մեթոդի դեպքում, բուժաշխատողները օգտագործում են տեղեկատվության այլ աղբյուր՝ համապատասխանությունը գնահատելու համար։
Ուղղակի մեթոդը ներառում է դեղամիջոցի(կամ համապատասխան մետաբոլիտի) կոնցենտրացիայի չափումը, մինչդեռ անուղղակի մեթոդը ներառում է հաբերի հաշվարկը և հիվանդի ինքնազեկուցումը[2][26]։ Ուղղակի մեթոդն ավելի ժամանակատար է, ավելի թանկ, ինվազիվ, բայց ավելի ճշգրիտ։ Անուղղակի մեթոդն ավելի ցածր ճշգրտություն ունի, բայց ավելի հեշտ է կիրառելի է[2]։ Եթե հիվանդը չի ենթարկվում բուժմանը, օրինակ՝ դեղորայքը չընդունելով ցուցումներին համաձայն, դա հանգեցնում է բուժման վատ ելքի։
Տուբերկուլյոզով հիվանդների համար վերահսկվող թերապիան դեռևս բուժման մաս է կազմում[27]։ Սա նախատեսված է դեղերի համապատասխանությունը մեծացնելու համար[28]։ Այն անհրաժեշտ է բուժման ձախողումը, ռեցիդիվը և փոխանցումը կանխելու համար է[29]։ Բացի ավանդական ուղղակի դիտարկվող թերապիայից (direct observed therapy), կա ևս մեկ մեթոդ, որն առաջարկում է բարձրացնել դեղերի համապատասխանությունը։ Տեսադիտարկվող թերապիան (Video-observed therapy) մեթոդներից մեկն է և ունի որոշ առավելություններ ու թերություններ։ Այն նվազեցնում է առողջապահական ծախսերը և հիվանդի ճանապարհածախսը։ Միջամտության բացասական կողմը որակի վերահսկման դժվարությունն է[28]։
Դեղագետները ֆարմակոթերապիային տիրապետող մասնագետներ են և պատասխանատու են դեղերի անվտանգ, համապատասխան և խնայողաբար օգտագործումն ապահովելու համար։ Նրանք պետք է տիրապետեն որոշ հմտությունների (գիտելիքներ, վերապատրաստում,փորձ) կենսաբժշկական, դեղագործական և կլինիկական բնագավառում[30]։ Ֆարմակոլոգիան գիտություն է, որի նպատակն է շարունակաբար կատարելագործել դեղաբուժությունը։ Դեղագործական արդյունաբերությունը և ակադեմիան օգտագործում են հիմնարար գիտությունները, կիրառական գիտությունները և թարգմանչությունը՝ նոր դեղամիջոցներ ստեղծելու համար.
Քանի որ դեղագետները և դեղագործները պատասխանատվություն են կրում հիվանդի անմիջական խնամքի համար՝ հաճախ հանդես գալով որպես բազմամասնագիտական թիմի անդամ և հանդես գալով որպես դեղորայքի հետ կապված տեղեկատվության հիմնական աղբյուր։ Դեղաբուժությունը կիրառող մասնագետն այն անհատն է, ով մասնագիտացված է դեղորայքի տնօրինման և նշանակման մեջ և որից պահանջվում է մեծ ակադեմիական գիտելիքներ դեղաբուժության ոլորտում[31]։
ԱՄՆ-ում դեղագետը կարող է ստանալ վկայական՝ դեղաբուժության ոլորտում իրավասության պահանջները կատարելուց և հավաստարմագրման քննությունն անցնելուց հետո[32][33]։ Թեև դեղագետները արժեքավոր տեղեկություններ են տրամադրում հիվանդներին և բուժաշխատողներին դեղերի մասին, նրանք սովորաբար ապահովագրական ընկերությունների կողմից չեն համարվում դեղաբուժության մատակարարներ։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ այլ (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ այլ (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)