Դեղին բաճկոն | |
---|---|
Հրատարակման պատմություն | |
Աշխարհ | Marvel Universe |
Անձնական տվյալներ |
Դեղին բաճկոն (անգլ.՝ Yellowjacket), «Marvel Comics» ընկերության կոմիքսների մի քանի հերոսների անունը։
Բժիշկ Հենրի Հենք Փիմը Մարվել տիեզերքի առաջին կերպարն է, որն օգտագործում է «Դեղին բաճկոն» անունը։ Հայտնի է նաև որպես Մարդ-մրջյուն, Հսկա և Գոլիաֆ։ Ընդգրկված է մի քանի խմբում, այդ թվում՝ Վրիժառուների և Պաշտպանների խմբերում։ Իր անձերից մեկը տվել է Սքոթ Լենգին՝ նրան դարձնելով նոր Մարդ-մրջյուն։
Ռիտա ԴեՄարան երկրորդ կերպարն է, որն օգտագործում է «Դեղին բաճկոն» անունը։ Դեբյուտն արել է որպես սուպերչարագործ, ով ընդգրկված էր Չարի վարպետների թիմում, հետագայում դարձել է սուպերհերոսուհի՝ հանդիսանալով Գալակտիկայի Վրիժառուների և Պահակների անդամ։ Սպանվել է սուպերչարագործ Իմմորտուսի կողմից[1]։ Ավելի ուշ հարություն է առել «Քաոսի Պատերազմը» սյուժետային մասում[2]։
Երրորդ կերպարն է, որը կրում է «Դեղին բաճկոն» անունը և դա անում է ժամանակակից կոմիքսներում։ Դեբյուտն արել է որպես չարագործ 1979 թվականին։ 2016 թվականին վերցրել է Դեղին ձիաբոռի կերպարը և ստացել սուպերչարագործ Ձվագլխի ստեղծած կոստյումը[3]։
Նախքան Հենք Փիմը Ultimate տիեզերքի բնօրինակ Դեղին բաճկոնը Ալտրոնն էր՝ ռոբոտ, որը վերամշակված էր իբրև սուպերզինվոր[4]։ Սպանվել է Հենք Փիմի կողմից, որը հանդես էր գալիս որպես Մարդ-մրջյուն։ Ուլտիմատումի ժամանակ Փիմն ինքն է դարձել Դեղին բաճկոն՝ ցանկանալով փոխհատուցել այն, ինչը պայմանավորել էր իր ստեղծումը։
Մարվել կինեմատոգրաֆիական տիեզերքի մասը համարվող «Մրջյուն-մարդ» ֆիլմում (2015) հիմնական հակառակորդ Դարեն Քրոսը, ում դերակատարը Սթոլ Քորին է, ձեռք է բերել Դեղին բաճկոնի կոստյումը, փորձել այն վաճառել Հիդրայի անդամներին։ Վերջում Քրոսն ինքն է այն կրում, դրանով պայքարում է Սքոթ Լենգի դեմ, որն իրեն խանգարում էր իրականացնել գործարքը, և պարտվում է[6][7]։