Դեղին բժիշկ (ճապ.՝ ドクターイエロー Dokutā Ierō), արագընթաց թեստավորող և ախտորոշիչ գնացքների շարքի անվանումը։ Այս գնացքները օգտագործվում են JR Central և JR West ընկերությունների Տոկայդո Սինկանսեն և Սանիո Սինկանսեն գծերում: Գնացքների վրա վրա հատուկ սարքավորումներ են տեղադրված՝ երթուղու և օդային գծերի վիճակը վերահսկելու համար[1][2]։ Գծային ստուգումը կատարվում է առավելագույն՝ մինչև 270 կմ/ժ արագութան ընթացքում[3] «Դեղին բժիշկ» գնացքները ամեն ամիս երեք անգամ երթեւեկում են Տոկիոյի և Հակատա կայարանի միջև: Նայած օր, գնացքները կանգնում են Նոզոմի կամ Կոդամա կանգառներում[3]։ Նման ախտորոշիչ՝ East i գնացքը, գործում է East Japan Railway ընկերության Տոհոկու Սինկանսեն գծում:
«Դեղին բժիշկ» անվանման մեջ «բժիշկը» վերաբերում է նրանց թեստային և ախտորոշիչ ֆունկցիային, իսկ «Դեղին»-ը վերաբերում է վառ դեղին գույնին, որով նրանք ներկված են: Դեղինը կապույտ գույնով յուրօրինակ գունային համադրությունը (կիրառվել է 921 դասի ուղու ձայնագրող մեքենաների համար) ստեղծվել է Ճապոնիայի 1067 մմ նեղ ռելսերով երկաթուղու վագոնների գույների նմանությամբ. Որոշ «Դեղին բժիշկ» հավաքակազմերում կապույտ գծի փոխարեն կանաչ գույն է: Կառուցվածքով և արտաքին տեսքով նրանք նման են արտադրական, ուղևորափոխադրող Շինկանսեն գնացքներին: Քանի որ այս գնացքի չվացուցակը հրապարակված չէ, ապա «Դեղին բժիշկ» տեսնելը պատահական է: Ենթադրվում է, որ այս գնացքը տեսնելը դիտողին հաջողություն է բերում:[4][5][6]։ Երկաթուղու երկրպագուները ստեղծել են կայքեր և սոցիալական մեդիա հաշիվներ՝ կանխատեսելու «Դեղին բժիշկ» գնացքների ժամանման ամսաթվերը և ժամերը երթուղու երկայնքով գտնվող կայարաններում[7]:
2024 թվականի հունիսի 13-ին JR Central ընկերությունը հայտարարել, որ իրենք կդադարեցնեն «Դեղին բժիշկ» գնացքների օգտագործումը Tōkaidō Shinkansen գծում 2025 թվականի հունվարին, իսկ հրաժեշտի միջոցառումների պլանները՝ ներառյալ հիշատակի գնացքով երթուղիները, ցուցադրությունները և հուշանվերները, կհայտարարվեն ավելի ուշ[8]: Միևնույն ժամանակ, JR West ընկերությունը հայտարարել է 2027 թվականից հետո իրենց գնացքները շահագործումից հանելու մտադրության մասին: Նախատեսվում է, որ դրանք կփոխարինվեն N700S Series Shinkansen-ի գնացքներով, որոնք ներառում են տեսչական և դիտորդական սարքավորումներ[9][8]: