Դեղին գորգով տունը (ֆիլմ)

Դեղին գորգով տունը
իտալ.՝ La casa del tappeto giallo
Երկիր Իտալիա
Ժանրթրիլեր և դրամա
Թվական1982
Լեզուիտալերեն
ՌեժիսորԿառլո Լիցանի[1]
ԴերակատարներԷրլանդ Յուզեֆսոն, Բեատրիս Ռոման, Վիտորիո Մեցոջիորնո և Միլենա Վուկոտիչ
ԵրաժշտությունՍտելվիո Չիպրիանի
Տևողություն89 րոպե

«Դեղին գորգով տունը» (իտալ.՝ La Casa Del Tappeto Giallo), իտալական հոգեբանական թրիլեր՝ նկարահանված 1982 թվականին։ Կինոնկարի ռեժիսորը Կառլո Լիցցանին է[2][3][4]։ Սյուժեի հիմքում ընկած է Ալդո Սալերիի «Թատրոնը տանը» (Teatro a domicilio) պիեսը։

Ֆրանկան և իր ամուսինը՝ Անտոնիոն որոշում են վաճառել իրենց տան հին դեղին գորգը, որը Ֆրանկայի խորթ հոր նվերն էր։ Անտոնիոն անընդհատ խանդի տեսարաններ է ստեղծում, ինչի պատճառով էլ որոշում են վաճառել գորգը։ Նրանք հայտարարություն են տալիս։ Եվ մի անգամ, երբ Անտոնիոն տանը չէր, զանգահարում է տարօրինակ մի մարդ և ներկայանում որպես պրոֆեսոր։ Վերջինս ցանկություն է հայտնում գնել գորգը։ Սակայն գալով տուն՝ առևանգում է Ֆրանկային և հայտարարում, որ իր կնոջը սպանել է հենց այսպիսի դեղին գորգի վրա։ Ֆրանկան կարողանում է սպանել այդ մարդուն։ Բայց իրականում ի՞նչ է եղել և ի՞նչ գաղտնիք է թաքցնում դեղին գորգը[5]։

  • 1983 թվականին «Դեղին գորգով տունը» ներկայացվել է միստիկական և գոթական ֆիլմերի «Միստֆեստ» իտալական կինոփառատոնին որպես «Լավագույն ֆիլմ», սակայն մրցանակ չի ստանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.imdb.com/title/tt0087430/
  2. Paolo Mereghetti. Il Mereghetti. B.C. Dalai Editore, 2010. ISBN 88-6073-626-9.
  3. Roberto Chiti; Roberto Poppi; Enrico Lancia (1996). Dizionario del cinema italiano: I film. Gremese, 2000. ISBN 8877424230.
  4. Luca M. Palmerini; Gaetano Mistretta. Spaghetti nightmares. M&P, 1996. ISBN 8886839014.
  5. ««Дом с жёлтым ковром» (La casa del tappeto giallo, 1983)». КиноПоиск (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.