Դեմարխիա (հուն․՝ demos - ժողովուրդ և archo - կառավարում եմ), ուղիղ ժողովրդավարության և ժողովրդական կամ արտահայտման ձև, որի ժամանակ պատահականությամբ ընտրված քաղաքացիները քաղաքական որոշումներ են ընդունում ողջ ազգաբնակչության անունից։ Տվյալ դեպքում, կարելի է զուգահեռներ անցկացնել երդվյալ ատենակալների հետ, ովքեր քրեական մեղադրանքներ են քննում։
Տեսականորեն դեմարխիան հանում է բնակչության և արհեստավարժ քաղաքական գործիչների շահերի բախման խնդիրը։ Տերմինն առաջին անգամ մտցվել է ավստրալիացի փիլիսոփա Ջոն Բյորնհայմի կողմից 1985 թ.-ին` բնորոշելու այնպիսի ժողովրդավարությունը, երբ առաջնորդների և քաղաքական կուրսի ընտրությունը իրականացվում է վիճակահանության, այլ ոչ թե սովորական ընտրությունների միջոցով։ Ըստ Ջոն Բյորնհայմի՝ դեմարխիան առավել տրամաբանական է ժամանակակից հասարակության համար և նվազեցնում է կոռուպցիայի և լոբբիզմի հնարավորությունները։ Բյորնհայմը արդարացիորեն քննադատում է ներկայացուցչական ժողովրդավարությունը, սակայն նրա ընդդիմախոսները նրա առաջարկած ժողովրդավարության մոդելն անիրական են համարում։
Վիճակահանությամբ կառավարչի պատահական ընտրությունը հայտնի էր դեռևս անտիկ շրջանից և տարածում ուներ Աթենքում և այլ հին հունական պոլիսներում։
Դեմարխիան կիրառվում էր կանադական Օնթարիո և Բրիտանական Կոլումբիա նահանգներում՝ տեղական ընտրական համակարգերում փոփոխություններ մտցնելու համար։
«Քաղաքագիտության և քաղաքականության Օքսֆորդի բացատրական բառարան»-ում տերմինը հայերեն թարգմանվում է որպես «ժողովրդիշխանություն»։