Դեմոնստրացիա, մանկավարժական մեթոդ, որի էությունն է տեսական նյութը բացատրել՝ կիրառելով պարզ և հստակ օրինակներ[1]։
Դեմոնստրացիայի մեթոդով դասավանդելիս աշակերտները ուսումնական նյութն ավելի արդյունավետ են ընկալում՝ հիմնվելով ուսուցիչների կողմից ներկայացված օրինակների վրա[2]։ Ցուցադրումները հաճախ կիրառվում են այն ժամանակ, երբ աշակերտները դժվարանում են տեսությունները կապել գործնականի հետ, կամ երբ աշակերտները չեն կարողանում հասկանալ տեսությունների կիրառումը գործնականում։
Ուսուցիչները դասարանում ոչ միայն կիրառում են ուսուցման հատուկ մեթոդներ, այլև բարելավում են իրենց դասավանդման ռազմավարությունը, որը կարող է լինել թե՛ ցուցադրումներով և թե՛ առանց ցուցադրումների։ Չնայած գրականությունը սահմանափակ է, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեմոնստրատիվ մեթոդով անցկացված դասերն ունեն դրական ազդեցություն աշակերտների շրջանում, ավելի մեծ է ուսուցիչների դասավանդման ռազմավարության արտացոլումը և աշակերտների պատասխանատվությունը[3]։
Դեմոնստրատիվ կամ ցուցադրման մեթոդը (պարզ ցուցադրումից մինչև քիմիական ռեակցիաները) կարող է կիրառվել գաղափարներ պատկերելու համար, ինչպիսիք են բառերի սահմանումը։ Սկզբում իրականացվում է պարզ դիտարկում՝ օբյեկտ, տարածք կամ տեղանք մատնանշելու համար (արև, լուսին կամ մեծ լեռ)։ Այնուհետև հայտնվում են բառերի հիմնական սահմանումները։ Այս սահմանումները թույլ են տալիս մարդկանց հաղորդակցվել և առաջնորդվել այնպիսի եղանակներով, որոնք օգնում են մեզ կառուցել քաղաքներ, մեծ շենքեր, տեխնոլոգիաներ, ձեռք բերել գիտելիքներ և հաջողությամբ կիրառել համակարգչային հմտությունները։ Հաջորդիվ պահանջվում է ցուցադրել և նկարագրել այնպիսի հասկացություններ, որոնք կենտրոնացած են ժամանակի, տարածության և մաթեմատիկայի վրա՝ ճշգրիտ նկարագրելով համընդհանուր երևույթներ, ինչպիսիք են բնությունը, մոլորակները և մեզ շրջապատող աշխարհը։
Տվյալ մեթոդի ֆենոմենը հանգեցնում է այնպիսի հասկացությունների, որոնք ունեն հին հույն փիլիսոփաների սահմանումներ և բնական փիլիսոփայության մանրակրկիտ դիտարկումներ։ Սոկրատեսը, Պլատոնը և Արիստոտելը փորձել են սահմանել այն բառերը, որոնք ներառում էին բնական երևույթներ և առարկաներ։ Իսկ ժամանակակից գիտական մեթոդը հաճախ օգտագործում է ցուցադրումներ, որոնք մանրակրկիտ նկարագրում են բնության որոշակի գործընթացներ։ Գիտության մեջ հաճախ ինչ-որ մեկը կատարում է փորձ և դա ցույց է տալիս ուրիշներին։
Մարդիկ կարող են նաև արժեքներ և գաղափարներ փոխանցել ցուցադրումների միջոցով։ Դա հաճախ արվում է պիեսներում և կինոնկարներում։ Առանց բառերի նկարները կարող են ցույց տալ կամ ցուցադրել տարբեր տեսակի գործողություններ և իրավիճակներ։
Դեմոնստրատիվ մեթոդն օգտագործելիս կա չորս գործընթաց, որը թույլ կտա աշակերտներին հստակ պատկերացում կազմել քննարկվող թեմայի վերաբերյալ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմոնստրացիա (մեթոդ)» հոդվածին։ |
|