Դեյան Գեորգիևսկի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | թեքվանդոյի մարզիկ |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 8, 1999 (25 տարեկան) |
Ծննդավայր | Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա |
Դեյան Գեորգիևսկի (մակեդոներեն՝ Дејан Георгиевски, մայիսի 8, 1999, Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), հյուսիսմակեդոնացի թեկվոնդիստ։ Օլիմպիական խաղերում մեդալ նվաճած երկրորդ մարզիկն իր երկրից[1]։ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։
2018 թվականին 19 տարեկան մարզիկը մեծահասակների միջազգային մակարդակում նվաճել է իր առաջին մեդալը՝ զբաղեցմելով երկրորդ տեղը Միջերկրածովյան խաղերում[2]։ Այնուհետև թեկվոնդիստը բազմաթիվ մեդալներ է նվաճել խոշոր մրցաշարերում, սակայն մարզիկների ընդհանուր վարկանիշում նա ցածր դիրքերում է եղել[3][4]։
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած որակավորման մրցաշարում հաջող հանդես գալու շնորհիվ մակեդոնացին նվաճել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր[5][6][7][8]։ Այդ մրցաշարում նա շատերի համար անսպասելի հասել է եզրափակիչ, որտեղ լարված պայքարում զիջել է ռուսաստանցի Վլադիսլավ Լարինին (9։ 15)[9]։
Գեորգիևսկիի նվաճած արծաթը դարձել է հյուսիսմակեդոնացի մարզիկների լավագույն արդյունքն Օլիմպիական խաղերում։ Ավելի վաղ նրանք ընդամենը մեկ անգամ էին կարողացել հայտնվել խաղերի պատվո հարթակի վրա։
Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Գեորգիևսկին եղել է իր հավաքականի երկու դրոշակակիրներից մեկն ազգերի շքերթում[10]։
Օլիմպիական | Դիսցիպլինա | Տեղ |
---|---|---|
![]() |
թեկվոնդո, տղամարդիկ, ավելի քա 80 կգ | ![]() |
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link)
{{cite news}}
: CS1 սպաս․ url-status (link)
|