Դեյվիդ Բոուիի գեղարվեստական հավաքածու

Ռոք երաժիշտ Դեյվիդ Բոուին ունեցել է արվեստի ստեղծագործությունների մասնավոր մեծ հավաքածու, որում ընդգրկված էին նկարներ, քանդակներ և կահույք։ Նա սկսել է արվեստի ստեղծագործություններ հավաքել 1970-ական թվականների կեսերին և շարունակել է դրանով զբաղվել մինչև կյանքի վերջը։ Հավաքածուում ներառված են եղել նաև իր իսկ ստեղծած կտավները։ 1990 թվականի վերջին Բոուիի ստեղծած նկարներից մեկը աճուրդում վաճառվել է 500 դոլլարով[1]։

Բոուին որպես արվեստի ստեղծագործությունների հավաքորդ և արվեստի կողմնակից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագիրների խոսքերով՝ Բոուին սկսել է գնահատել արվեստը և հավաքել դրա ստեղծագործությունները 1970-ական թվականների կեսերին, երբ տեղափոխվել է Բեռլին, որպեսզի ազատվի կոկաինի կախվածությունից[2]։ Նկարիչ և գրող Մեթյու Քոլինգսը երաժշտի հավաքածուն բնութագրել է որպես «բոհեմային, ռոմանտիկ, արտահայտիչ, զգացմունքային արվեստ»[3]։ Արվեստի խորհրդատուները Բոուիին նկարագրել են որպես «իսկական հավաքորդ։ Նրա ձեռքբերումները առևտրային մղում չունեին. նրան հետաքրքիր էր արվեստը, ոչ թե շահույթը։ Դա խոր անձնական, էկլետիկ հավաքածու էր, որն ատացոլում էր նրա բրիտանական արմատները և նրա իրական կիրքն արվեստի հանդեպ»[4]։ Բոուիի ժամանակակից աֆրիկյան արվեստի հավաքածուն անվանել են «[թեմայի] հասկացվածությունը [ցուցադրող], որը դուրս է գալիս մայրցամաքի էկզոտիկայի և արվեստի «այլության» հաճախակի հետապնդման շրջանակից»[5]։ 1995 թվականին Բոուին ցուցադրության է դրել հարավաֆրիկյան արվեստի հավաքածուն, նույնիսկ Modern Painters ամսագրում հոդված է գրել Յոհանեսբուրգի բիենալեի մասին[5]։ 1998 թվականին դարձել է այդ հանդեսի խմբագրության անդամ, մասնակցել է Նեթ Թեյթի մասին գեղարվեստական միստիֆիկացիային[6]։ Երաժիշտը հաճախ է հիշատակվել ARTnews-ի վարկածով «200 լավագույն հավաքորդների» ցանկում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Random notes». Newsweek. 1990 թ․ դեկտեմբերի 10. էջ 94.
  2. Sandford, 1997, էջեր 154–55
  3. Jones, Rebecca (14 July 2016), «David Bowie art collection revealed for the first time», BBC, Վերցված է 15 July 2016-ին
  4. Reyburnnov, Scott (10 November 2016), David Bowie’s Seal of Approval Bolsters Art at Auction, Վերցված է 14 November 2016-ին
  5. 5,0 5,1 5,2 «Ziggy Played Guitar (And Critiqued Art): David Bowie's Far-Out Influence on the Fine-Art World». 2018 թ․ մարտի 20. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 8-ին.
  6. «Biography of William Boyd». BookBrowse.com. Վերցված է 2007 թ․ մայիսի 19-ին.