Դեյր Հաֆիր

Քաղաք
Դեյր Հաֆիր
արաբ․՝ دير حافر‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաՀալեպի մարզ
ՄինտակաԴեյր Հաֆիրի գավառ
ՆահիյաԴեյր Հաֆիրի շրջան
Մակերես5.7 կմ²
ԲԾՄ342 մ
Բնակչություն18․948 մարդ (2004)
Ազգային կազմԹուրքմեններ և Քրդեր
Կրոնական կազմԻսլամ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Դեյր Հաֆիր (Սիրիա)##
Դեյր Հաֆիր (Սիրիա)

Դեյր Հաֆիր (արաբ․՝ دير حافر‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, Հալեպի մարզի Դեյր Հաֆիրի գավառում։ Համանուն շրջանի կենտրոնն է։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Հալեպի մարզի կենտրոնական հատվածում՝ Հալեպ քաղաքից 52 կմ հեռավորության վրա, Դամասկոսից 315 կմ հեռավորության վրա։ Քաղաքում կա հիվանդանոց, միջնակարգ ու տարրական դպրոցներ։ Տեղակայված է ծովի մակարդակից 334 մ բարձրության վարա[1]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Դեյր Հաֆիրինի բնակչությունը կազմում էր 18,948 մարդ, որոնց մեջ որոշակի թիվ էին կազմում թուրքմեններ և քրդեր։ Իսկ համանուն շրջանի բնակչություն իր 11 բնակավայրերով կազմում է 33,592 մարդ[2]։

Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն (Aleppo International Airport) է, որը գտնվում է Հալեպ քաղաքում։ Այնտեղ էլ գոյացել է երկաթուղային քառակողմ հանգույց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ֆիզիկաշխարահգրական տվյալներ
  2. Սիրիայի մարդահամար, 2004