Դեյցիա շքեղ | |
Դեյցիա շքեղ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հոնածաղկավորներ (Cornales) |
Ընտանիք | Դրախտավարդազգիներ (Hydrangeaceae) |
Ցեղ | Դեյցիա (Deutzia) |
Տեսակ | Դեյցիա շքեղ (D. gracilis) |
Միջազգային անվանում | |
Deutzia gracilis | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Դեյցիա շքեղ (լատին․՝ Deutzia gracilis), դրախտավարդազգիների ընտանիքի, դեյցիա ցեղի բույս։
Տերևաթափ թուփ է՝ մինչև 1,5 մ բարձրությամբ, աղեղնաձև կորացած ճյուղերով, որոնք սկզբնական շրջանում ծածկված են աղվամազով, սակայն հետագայում զրկվում են դրանից։ Սկզբնական շրջանում կեղևը դեղնադարչնավուն է, գրեթե մոխրագույն։ Տերևները երկարավուն նշտարաձև են, սրածայր, 3-6 սմ երկարությամբ։ Ծաղկաբույլերը 4-9 սմ երկարությամբ ուղղաձիգ հուրաններ են կամ ողկույզներ։ Ծաղիկները սպիտակ են, 1,5-2 սմ տրամագծով, տուփիկը գնդաձև է։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են հոկտեմբերին։ Բարձր լեռնային շրջաններում ցրտահարվում է։ Լուսասեր է, բավականին խոնավասեր, վնասատուներով և հիվանդություններով քիչ է վարակվում, ջերմասեր է, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։
Բնական պայմաններում շքեղ դեյցիան տարածված է Ճապոնիայի լեռների խառն անտառներում, թփուտներում, ժայռուտներում։ Հայաստանում ներկայումս Երևանից բացի հանդիպում է Վանաձորի, Իջևանի, Բյուրականի, Գյուլագարակի դեկորատիվ տնկարկներում։ Հեռանկարային է ծովի մակարդակից մինչև 1 700 մ բարձրություն ունեցող շրջանների համար։
Հայաստան է ներմուծվել 50-ական թվականներին, Երևանի կանաչապատման տեսակաշարը համալրելու նպատակով։ Առանձնապես բարձր է գնահատվել շքեղ դեյցիայի լիաթերթիկ ծաղիկներ ունեցող այլատեսակը, որը հետագայում լայն տարածում է գտել[1]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյցիա շքեղ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյցիա շքեղ» հոդվածին։ |
|