Դեն Գիլմոր | |
---|---|
Ծնվել է | 1951 |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | լրագրող, համակարգչային գիտնական և գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | dangillmor.com |
Dan Gillmor Վիքիպահեստում |
Դեն Գիլմոր (անգլ.՝ Dan Gillmor, 1951), ամերիկացի գրող, ակտիվ բլոգեր, լրագրող, դասախոս և մեդիա ձեռներեց։ ԱՄՆ Արիզոնայի նահանգային համալսարանի Ուոլթեր Քրոնքայթի լրագրության և զանգվածային հաղորդակցության դպրոցի Նայթ (անգլ.՝ Knight) թվային մեդիա ձեռներեցության կենտրոնի ղեկավար[1]։ «Մենք ենք մեդիան» և «Մեդիակտիվ» գրքերի հեղինակն է։
Մինչև լրագրող դառնալը Դեն Գիլմորը յոթ տարի երաժիշտ է աշխատել։ 1986-1987 ուսումնական տարում նա սովորել է Միչիգանի համալսարանի լրագրության ասպիրանտուրայում, որտեղ ուսումնասիրել է պատմություն, քաղաքականության տեսություն և տնտեսագիտություն։ Գիլմորը աշխատել է «Կանզաս սիթի թայմս» (անգլ.՝ Kansas City Times) և Վերմոնտի մի քանի այլ թերթերում, վեց տարի թղթակցել է «Դեթրոյթ ֆրի փրես» (անգլ.՝ Detroit Free Press) թերթին։
Գիլմորը 1994-2005 թվականներին թղթակցել է Սիլիկոն Վալիի «Սասն Խոսե Մերքյուրի Նյուզ» (անգլ.՝ San Jose Mercury News) օրաթերթին, որի ժամանակ նա դարձել է դոթքոմերի բումի և նրանց հետագա անկման հիմնական մատենագիրը։ 1999 թվականի հոկտեմբերին նա սկսել է «Մերքյուրի Նյուզ»-ի համար բլոգ գրել, և համարվում է, որ դա առաջին դեպքն էր ավանդական մեդիա ընկերության համար[2]։ Գիլմորի էլեկտրոնային լրագրի պահոցը կորել էր, բայց այժմ վերականգնվել է Bayosphere.com կայքում[3]։
2005 թվականի հունվարին Գիլմորը լքում է «Մերքյուրի Նյուզ»-ը և անցնում աշխատանքի «Բայոսֆեր» (անգլ.՝ Bayosphere) կոչվող հանրային լրագրության մեկնարկային կազմակերպությունում, որը նպատակն էր «հասարակության համար հաղորդելն ու հրապարակելը համացանցում դարձնել ավելի հեշտ»[4] 2005 թվականի մայիսին մեկնարկած[5] «Բայոսֆեր»-ը փակվել է 2006 թվականի հունվարին[6]։
«Բայոսֆեր»-ը փակվելուց հետո Գիլմորը անցել է նոր՝ «Քաղաքացիական Մեդիայի կենտրոն» նախագծի, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն էր և համագործակցում էր Կալիֆորնիայի համալսարանի, Բերքլիի լրագրողական բարձրագույն դպրոցի և Հարվարդի համալսարանի Իրավունքի դպրոցի համացանցի և հասարակության Բերքման կենտրոնի հետ[6]։
2007 թվականին Գիլմորը դարձել է առցանց ճանապարհորդական Dopplr հավելում նախագծի համահիմնադիրը[1]։
2007 թվականի նոյեմբերից Արիզոնայի նահանգային համալսարանի Ուոլթեր Քրոնքայթի լրագրության և զանգվածային հաղորդակցության դպրոցի Նայթ (անգլ.՝ Knight) թվային մեդիա ձեռներեցության կենտրոնի ղեկավարն է[1]։ Դեն Գիլմորը 2011 թվականի ապրիլից՝ հիմնադրման օրից, Համընդհանուր խմբագիրների համացացանց (անգլ.՝ Global Editors Network) կազմակերպության խորհրիդի անդամ է[7]։
Դեն Գիլմորը «Մենք ենք մեդիան» (անգլ.՝ We the Media) գրքի հեղինակն է (2004)[8], որը ներկայացնում է համացանցը՝ անկախ լրագրողների համար միջոց, որը հնարավորություն է տալիս մարտահրավեր նետել ավանդական մեդիաների համախմբմանը։ Գիլմորը վկայում է «Իմ ընթերցողը գիտի ավելին, քան ես»[9]։ Գիրքը առաջարկում է բլոգը, RSS-ը, SMS-ը որպես համացանցային գործիքներ, և կանխատեսում թե այս գործիքները ինչպես կփոխեն լրագրությունը։ 2010 թվականին Գիլմորը հրատարակել է «Մեդիակտիվ» գիրքը[10][11],, որտեղ խոսում է մեդիա գրագիտության մասին։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեն Գիլմոր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեն Գիլմոր» հոդվածին։ |
|