Ծնվել է | փետրվարի 22, 1946[1][2][2] (78 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Մասնագիտություն | մոտիվացիոն խոսնակ, գրող, trampoline gymnast, ջրացատկորդ, մարզիկ, մարզիչ, խորհրդական, հռետոր և համալսարանի դասախոս |
Դեն Միլլմեն (անգլ.՝ Dan Millman, փետրվարի 22, 1946[1][2][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մարզիկ, բատուտի վրա թռիչքի աշխարհի առաջին չեմպիոն, այժմ համալսարանում մարզիչ է, մարտական արվեստի հրահանգիչ և քոլեջի պրոֆեսոր, փիլիսոփա։
Նրա գրքերը, ներառյալ՝ «Սոկրատի ճամփորդությունները», «Խաղաղության զինվորի ճանապարհը» և «Կյանք, որտեղ դու ծնվել ես ապրելու համար», հրատարակվել են ավելի քան 29 լեզուներով։ Դենի սեմինարները, գաղափարները և մարզումները ազդեցություն են ունեցել տարբեր տարիքի և մասնագիտության մարդկանց վրա, այդ թվում՝ առողջության, հոգեբանության, բիզնեսի, քաղաքականության, սպորտի, գիտության և կրթության ոլորտի առաջնորդների վրա։ Դենը և իր կինը՝ Ջոյը, ապրում են Հյուսիսային Կալիֆորնիայում։ Ունի երեք չափահաս աղջիկ և երկու թոռնիկ։
«Խաղաղության զինվորի ճանապարհը» գիրքը ստեղծվել է իրական փաստերի հիման վրա՝ Դեն Միլլմենի կյանքից։ Նա եղել է մարմնամարզության աշխարհի չեմպիոն։ Մեկնել է ճամփորդության դեպի հոգու խորքը, նուրբ զգացմունքները և վախը, լույսը և մութը, ծիծաղը և կախարդանքը։ Փորձառու զինվոր Սոկրատի ղեկավարությամբ Դենը գնում է ճակատամարտի ինքն իր հետ՝ ճակատամարտ, որի ժամանակ կամ պետք է փրկվեր, կամ՝ մահանար։
Ի տարբերություն առաջին գրքի, այս գիրքը համարվում է ինքնակենսագրական։ Գրքի հիմնական նպատակն է նկարագրությունների միջոցով ներկայացնել բուժման պրակտիկաների, մեդիտացիաների և հոգեկան հասակի մասին։
Այս գիրքը ամբողջությամբ սիրո և սխրագործությունների մասին, համարվում է Դենի ուսուցչի՝ Սոկրատի պատմությունը։ Այս գիրքը բացում է գաղտնիք, թե ինչպես Դենը դարձավ զինվոր և ինչպես հասավ խաղաղության։
Սա առաջին գիրք-ուղեցույցն է։ Շատերը «Խաղաղության զինվորի ճանապարհը» գիրքը կարդալուց հետո հարցրել են,- «Ձեր գիրքը ոգեշնչում է, բայց ինչպե՞ս կարելի է այդ ամենը կիրառել մեր առօրյա կյանքում»։ Այս գիրքը համարվում է այդ հարցի պատասխանը։
2006 թվականի հունիսի 2-ին ԱՄՆ-ի էկրաններին հեռարձակվեց «Խաղաղության զինվոր» ֆիլմը, որը նկարահանվել է «Խաղաղության զինվորի ճանապարհը» ինքնակենսագրական գրքի հիման վրա։ Ռեժիսորն է Վիկտոր Սելվան։ Գլխավոր դերերում են՝ Նիկ Նոլթին Սոկրատի դերում, Սքոթ Մեկլովից՝ Դեն Միլլմենի դերում, Էմի Սմարթը Ջոյի դերում։ Սկզբում ֆիլմը հեռարձակվել էր ցածր որակով̀ կինոթատրոններում, սակայն հանդիսատեսի մեծ հետաքրքրության շնորհիվ ֆիլմը մարտի 30-ից ապրիլի 1-ը ցուցադրվեց ամբողջ ԱՄՆ-ի տարածքով։ Հունիսի 26-ին պաշտոնապես հաստատվեց ֆիլմի ցուցադրումը DVD սկավառակների վրա։
Դեն Միլլմենը իր գրքերը դասակարգել է երեք խմբերի.