Դեն Ռաունդֆիլդ Dan Roundfield | ||
Կարիերան ավարտել է
| ||
---|---|---|
Ակումբ | Կարիերան ավարտել է | |
Դիրքը | Ծանր հարձակվող | |
Ի ծնե տրված անունը | Դենի Թոմաս Ռաունդֆիլդ Danny Thomas Roundfield | |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 26, 1953 | |
Ծննդավայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ | |
Մահացել է | օգոստոսի 6, 2012[1] (59 տարեկան) | |
Վախճանի վայրը | Արուբա, Նիդերլանդների Թագավորություն | |
Հասակ | 2,03 մ | |
Քաշ | 97 կգ | |
Դպրոց | Չադսի (Դետրոյթ, Միչիգան) | |
համալսարան | Կենտ. Միչիգան (1972—1975) | |
Դրաֆթի տարի | 1975 / ռաունդ` 2 / ընտր.` 28-րդ | |
Դրաֆթ ակումբ | Կլիվլենդ Կավալիերս | |
Կարիերա սկիզբ | 1975 թվական | |
Կարիերա ավարտ | 1988 թվական | |
Կարիերայի պատմություն
| ||
| ||
Մրցանակներ
| ||
| ||
Կարիերայի ցուցանիշներ
| ||
|
Դենի Թոմաս Ռաունդֆիլդ (անգլ.՝ Danny Thomas Roundfield, մայիսի 26, 1953, Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ - օգոստոսի 6, 2012[1], Արուբա, Նիդերլանդների Թագավորություն), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։
Ծնվել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում, սովորել է Չադսիի ավագ դպրոցում, որում հանդես է եկել տեղի բասկետբոլային ակումբի կազմում։
Խաղացել է ծանր հարձակվողի դիրքում։ Սովորել է Կենտորոնական Միչիգանի համալսարանում։ 1975 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Կլիվլենդ Կավալիերս» ակումբի կողմից՝ 28-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Ինդիանա Փեյսերս», «Ատլանտա Հոքս», «Դետրոյթ Փիստոնս», «Վաշինգտոն Բուլեթս» և «Աուկսիլիում Թուրին» ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 11 մրցաշրջան։ Երեք անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1980-1982)։ Մեկ անգամ ընդգրկվել NBA բոլոր աստղերի երկրորդ հավաքականի կազմում (1980)։ Երեք անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի պաշտպանության առաջին հավաքականի կազմում (1980, 1982-1983), ինչպես նաև երկու անգամ NBA բոլոր աստղերի պաշտպանության երկրորդ հավաքականի կազմում (1981, 1984)։ 1975 թվականին ճանաչվել է Mid-American կոնֆերենցիայի ուսանողների միջև տարվա բասկետբոլիստ։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 746 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 11 318 միավոր (15,2 մ/խ), կատարել 7243 անդրադարձ, 1620 փոխանցում, 664 խլում և 1117 բլոկշոտ[2]։
Իր սպորտային կարիերայի առաջին մրցաշրջանի ընթացքում հանդես է եկել ABA-ի «Ինդիանա Փեյսերս» ակումբի կազմում։ ABA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 67 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 339 միավոր (5,1 մ/խ), կատարել 259 անդրադարձ, 35 փոխանցում, 31 խլում և 43 բլոկշոտ։
|