Դենի Օ'Դոնոհյու | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Danny O'Donoghue |
Ի ծնե անուն | Դենիել Ջոն Մարկ Լյուկ Օ'Դոնոհյու |
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1979 (44 տարեկան)[1] Դուբլին, Իռլանդիա |
Երկիր | Իռլանդիա |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք, փոփ ռոք |
Մասնագիտություն | երգիչ, երգահան, երաժշտական պրոդյուսեր |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | վոկալ, ստեղնաշարային գործիքներ, կիթառ |
Գործունեություն | 1998 - այժմ |
Լեյբլ | Sony Music Entertainment |
Կրթություն | Holy Cross National School? և National Performing Arts School? |
Անդամակցություն | The Script |
Կապված | Mytown, The Script |
Danny O'Donoghue Վիքիպահեստում |
Դենիել Ջոն Մարկ Լյուկ Օ'Դոնոհյու (անգլ.՝ Daniel John Mark Luke O'Donoghue, հոկտեմբերի 3, 1980[2], Դուբլին, Իռլանդիա[3])[4], իռլանդացի երգիչ-երաժիշտ, The Script ալտերնատիվ ռոք խմբի մենակատարը։
Դենին ծնվել է Դուբլինում՝ Բալինտիրում, Շեյ և Էյլիշ Օ'Դոնոհյուների ընտանիքում։ Նրա հայրը՝ Շեյը, եղել է The Dreamers խմբի անդամ։ Դենին վեց երեխաներից կրտսերն է։ Մանուկ տարիներին Դենին դեմ էր երաժիշտ դառնալու գաղափարին, սակայն, վերջին հաշվով նա լքեց դպրոցը, որպեսզի շարունակի երաժշտական կարիերան[5]։
1999 թվականին Դենին պայմանագիր կնքեց Universal Records լեյբլի հետ՝ այդկերպ դառնալով Mytown խմբի անդամ իր ընկեր Մարկ Շիհանի հետ միասին (The Script խմբի այժմյա կիթառահարի և բեք վոկալիստի)։ Խումբը որոշ ժամանակ հաջողություններ ունեցավ, ինչից հետո Դենին և Մարկը տեղափոխվեցին Լոս Անջելես, որտեղ սկսեցին երգեր և պրոդյուսեր հանդիսանալ այնպիսի երգիչների համար, ինչպիսիք են Բրիթնի Սփիրսը, Boyz II Men-ը և TLC-ն[5]։
Մեկ տարի անց նրանք վերադառնում են Դուբլին, որտեղ նրանց է միանում հարվածային գործիքներ նվագող Գլեն Փաուերը։ Այդկերպ նրանք սկսում են աշխատել սեփական նյութերի վրա, ինչի հետևանքով 2001 թվականին ձևավորվեց The Script խումբը[6]։
Խմբի դեբյուտային ալբոմը թողարկվել է 2008 թվականի օգոստոսի 8-ին։ Սկավառակի բոլոր երգերի համահեղինակը Դենին է։ Այն ունեցավ մեծ հաջողություն հատկապես խմբի հայրենիքում՝ Իռլանդիայում։ Իլանդական ձայնասկավառակների չարթում այն գրավեց առաջին հորիզոնականը[7]։ Դրանից հետո նրանք թողարկեցին ևս երկու ձայնասկավառակ՝ «Science & Faith» (2010 թվականի սեպտեմբերին) և «#3» (2012 թվականի սեպտեմբերին)։ Այդ երկու ձայնասկավառակներն էլ լավագույնը դարձան Իռլանդիայում։
2008 թվականից մինչև 2012 թվականին Դենին հանդիպում էր լիտվացի մոդել Իրմա Մալիի հետ, որի հետ նա ծանոթացել էր «Breakeven» երգի տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Զույգը բաժանվեց Դենիի և «The Voice UK» նախագծի մասնակից Բո Բրյուսի սիրավեպի վերաբերյալ բամբասանքների պատճառով։
|