Դենիել Մենդելսոն անգլ.՝ Daniel Mendelsohn | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 16, 1960[1][2] (64 տարեկան) |
Ծննդավայր | Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | լրագրող, թարգմանիչ, գրական քննադատ, գրող և hellenist |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան (1994), Վիրջինիայի համալսարան (1982) և Plainview-Old Bethpage John F. Kennedy High School? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (1994) |
Ուշագրավ աշխատանքներ | The Lost: A Search for Six of Six Million? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն |
Աշխատավայր | Փրինսթոնի համալսարան և Բարդ Քոլեջ |
Պարգևներ | |
Կայք | danielmendelsohn.com |
![]() |
Դենիել Մենդելսոն (անգլ.՝ Daniel Mendelsohn, ապրիլի 16, 1960[1][2], Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գրող, գրաքննադատ, էսսեիստ և թարգմանիչ։ Բարդ քոլեջի պրոֆեսոր, Ամերիկյան փիլիսոփայական հասարակության (2006), Ամերիկյան մշակույթի և գիտության ակադեմիայի անդամ (2012)։
Ավարտել է Վիրջինիայի համալսարանը (դասականների բակալավր summa cum laude): Փրինսթոնի համալսարանում ստացել է մագիստրոսի և դասական փիլիսոփայության դոկտորի աստիճան, եղել է Մելլոնյան Ֆելոն։ Առաջին անգամ մամուլում հանդես է եկել 1991 թվականին։ 1994 թվականին՝ դոկտորական աստիճան ստանալուց հետո, տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է լրագրողական կարիերան, տպագրվել է մասնավորապես New Yorker, New York Times, New York, New York Review of Books, Nation, Esquire, Paris Review պարբերականներում։ 2000-2002 թվականներին համագործակցել է New York Magazine- ի հետ՝ որպես շաբաթաթերթի գրաքննադատ։ 2000 թվականից պարբերաբար տպագրվում է New York Review of Books-ի էջերում։ Նա նաև ճանապարհորդության մասին է գրում Travel + Leisure-ի համար, որտեղ նաև խմբագիր է։ Դասավանդում է գրականություն Բարդ քոլեջում, որտեղ նա կոչումով պրոֆեսոր է (Charles Ranlett Flint Professor of Humanities): Բնակվում է Հուդզոնի հովտում (Նյու Յորք)։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Մենդելսոն» հոդվածին։ |
|