Դենիել Սիմոն Բրեդբերի | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 23, 1996[1][2][3] (28 տարեկան) Լիգ Սիթի |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | քանթրի, փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Big Machine Records |
Կրթություն | Cypress Ranch High School? |
Կայք | daniellebradbery.com |
Danielle Bradbery Վիքիպահեստում |
Դենիել Սիմոն Բրեդբերի (հուլիսի 23, 1996[1][2][3], Լիգ Սիթի), ամերիկացի երգչուհի Տեխաս նահանգից, որը ստեղծագործում է քանթրի երաժշտական ոճում[4]։ Նա դարձել է NBC հեռուստաալիքով հեռարձակվող The Voice հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանի հաղթող՝ դառնալով The Voice-ի պատմության մեջ ամենաերիտասարդ հաղթողը, մինչ Սոյեր Ֆրեդերիքսը կհաղթեր ութերորդ եթերաշրջանը։ Նրա դեբյուտային ձայնասկավառակը՝ «Դենիել Բրեդբերին» «The Heart of Dixie»-ի հետ միասին թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 25-ին։ 2017 թվականի հունիսի 2-ին Բրեդբերին թողարկել է իր նոր երգը՝ «Sway»-ը, որն իր երկրորդ ձայնասկավառակի՝ «I Don't Believe We've Met»-ի գլխավոր երգն էր՝ թողարկված 2017 թվականի դեկտեմբերի 1-ին։
Բրեդբերին ծնվել է 1996 թվականի հուլիսի 23-ին Հյուստոնում, Տեխաս՝ Դենի Բրեդբերիի և Գլորիա Մարտինեզի ընտանիքում, բայց շուտով ընտանիքը տեղափոխվել է Կիպրես, որտեղ էլ հաճախել է ավագ դպրոց[5][6][7]։
2013 թվականի մարտի 25-ին կույր լսումներ փուլի ժամանակ Բրեդբերին հանդես է եկել Թեյլոր Սվիֆթի «Mean» երգով՝ ստիպելով Ադամ Լևինին, Բլեյք Շելթոնին և Աշերին հետ շրջվել։ Բրեդբերին ընտրեց Շելթոնին և հայտնվեց նրա թիմում։ Մենամարտեր փուլում Բրեդբերին մրցում էր Կարոլինա Գլեյսերի հետ՝ կատարելով «Put Your Records On» երգն՝ արդյունքում Բրեդբերին անցավ նոկաուտ փուլը, որտեղ ներկայացավ «Jesus Take The Wheel» երգով՝ մրցելով Թեյլոր Բեքհամի հետ և արդյունքում Բլեյքն ընտրեց Բրեդբերիին, իսկ Թեյլորը դուրս մնաց նախագծից։ Հաջորդ փուլում Բրեդբերին կատարեց «Maybe It Was Memphis» երգը։ Ամերիկացիները, քվեարկելով Բրեդբերիի օգտին, իրենց ձայների մեծամասնությունը տվեցին նրան, որի արդյունքում վերջինս անցավ հաջորդ փուլ։ Հաջորդ շաբաթ քանթրի երգչուհին երգեց Քերի Մարի Անդերվուդի «Wasted» երգի այլընտրանքային տարբերակը, իսկ մյուս անգամ՝ «Heads Carolina, Tails California» երգի այլընտրանքային տարբերակը, որը դարձավ այդ եթերաշրջանի և այդ փուլի առաջին երգը, որ հասել է iTunes հիթ շքերթի թոփ 10-ը[8]։
Հաջորդ գալահամերգի ժամանակ Բրեդբերին երգեց «Grandpa (Tell Me 'Bout the Good Ol' Days)» երգի այլընտրանքային տարբերակը, իսկ հաջորդին՝ Փեմ Թիլիսի «Shake the Sugar Tree»-ն, որն ընտրվել է իր մարզչի՝ Բլեյք Շելթոնի կողմից։ Այդ շաբաթ նա նաև կատարեց Սարա Էվանսի «A Little Bit Stronger» երգի այլընտրանքային տարբերակն՝ այն ավարտելով բարձր նոտաներով։ Հաջորդին Բրեդբերին ներկայացրեց «Please Remember Me» և «Who I Am» երգերը, որոնք հասան վեցերորդ և չորրորդ հորիզոնականներին iTunes հիթ շքերթում։ «Who I Am» երգի կատարման ժամանակ նա իջավ բեմից՝ քայլելով դեպի իրենով հպարտացող մորը, հորը և խորթ մորը[8]։ Եզրափակիչ փուլում Բրեդբերին երգեց «Timber, I'm Falling In Love» երգը իր մարզչի՝ Բլեյք Շելթոնի հետ միասին։ Նա կրկին հանդես եկավ «Maybe It Was Memphis» երգով, որն այս անգամ հայտնվեց iTunes հիթ շքերթի թոփ 10-ում։ Վերջում Բրեդբերին երգեց «Born to Fly» երգը, որից հետո նա ճանաչվեց The Voice հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանի հաղթողը[8]։ Նա The Voice-ի պատմության մեջ միակն էր, ում երգերն այդքան մեծ հաջողություններ գրանցեցին հիթ շքերթներում։ Նա նախագծի պատմության մեջ ամենաերիտասարդ հաղթողն էր՝ լինելով ընդամենը 16 տարեկան[9]։ Հետագայում այս տիտղոսը վերցրեց Բրայն Քարտելին, ով հաղթել է The Voice հեռուստանախագծի 14-րդ եթերաշրջանը, երբ նա ընդամենը 15 տարեկան էր։
2013 թվականի հունիսի 19-ին, երբ Բրեդբերին հաղթեց The Voice հեռուստանախագիծը, նա պայմանագիր կնքեց Big Machine Records-ի հետ[10]։ Նրա դեբյուտային երգը՝ «The Heart of Dixie»-ն, թողարկվել է 2013 թվականի հուլիսի 16-ին[11]։ Բրեդբերիի առաջին ստուդիական ձայնասկավառակը՝ «Դենիել Բրեդբերին», թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 25-ին[12][13][14]։ 2013 թվականի սեպտեմբերի 14-ին Բրեդբերին հանդես է եկել WGTY Great Country-ի բեմում՝ երգելով իր նոր ձայնասկավառակից 4 երգ՝ «Young in America», «Dance Hall», «Never Like This» և «Daughter of a Working Man»[15]։ Բրեդբերին նոյեմբերի 12-ին ներկայացրել է իր դեբյուտը Grand Ole Opry ռադիոհաղորդման ժամանակ Նեշվիլի պատմական բեմի վրա[16]։ 2013 թվականի նոյեմբերի 17-ին Բրեդբերին երգել է Միացյալ Նահանգների Գրան պրի ավտոմրցարշավի բացման արարողության ժամանակ[17]։ Նրա՝ «My Day» երգը ներկայացվել է 2014 թվականին Սոչիում կազմակերպված Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ[18]։
Բրեդբերին 2014 թվականի մարտի 20-ին Հանթեր Հեյսը հրավիրել է վերջինիս՝ որպես հատուկ հյուր ներկայանալու նրա՝ «We're Not Invisible» շրջագայության ժամանակ[19]։
Naked Mag-ին տված իր վերջին հարցազրույցի ժամանակ Բրեդբերին հաստատել է, որ երգեր է գրում իր երկրորդ ձայնասկավառակի համար և հուսով է, որ այն կթողարկվի 2015 թվականին[20]։ 2015 թվականի օգոստոսի 23-ին նա իր թվիթթերյան էջում գրել է, որ 2015 թվականի օգոստոսի 18-ին կթողարկի իր երկրորդ ստուդիական ձայնասկավառակից՝ «Friend Zone»-ից առաջին երգը։
2017 թվականին Բրեդբերին վերջապես թողարկել է «Sway» անունով երգը։ Բրեդբերին հայտարարել է, որ այս երգը կլինի իր առաջիկա ձայնասկավառակի՝ «I Don't Believe We've Met»-ի գլխավոր երգը[21]։
Բրեդբերիի երաժշտական ճաշակի ձևավորման մեջ մեծ ազդեցություն են ունեցել Քերի Մարի Անդերվուդը, Թեյլոր Սվիֆթը, Միրանդա Լամբերտը և Մարտինա Մաքբրայդը[22][23] ։ Բացի քանթրի ոճից, Բրեդբերին լսում է նաև հիփ հոփ, ռիթմ ընդ բլյուզ, փոփ ոճերի և լատինական երաժշտություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Սիմոն Բրեդբերի» հոդվածին։ |
|