Դենիել Փոութեր | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Daniel Powter |
Ի ծնե անուն | Դենիել Փոութեր |
Ծնվել է | փետրվարի 25, 1971 (54 տարեկան) Վերնոն, Բրիտանական Կոլումբիա, ![]() |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Փոփ ռոք, սոֆթ ռոք |
Մասնագիտություն | Երգիչ-երգահան |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | դաշնամուր[1], վոկալ[1] և կիթառ[1] |
Գործունեություն | 2000-ներկա |
Լեյբլ | Warner Bros., Sony BMG |
Կրթություն | MacEwan University? և Vernon Secondary School? |
Պարգևներ | |
Կայք | danielpowter.com |
![]() |
Դենիել Փոութեր (անգլ.՝ Daniel Powter, 25 փետրվարի 1971, Վերնոն), կանադացի երգիչ, որը հայտնի է դարձել՝ շնորհիվ Bad Day սուպերհիթի։
Ծնվել է 1971 թվականի փետրվարի 25-ին Վերնոն քաղաքում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)։ Մանուկ տարիներին ջութակ և դաշնամուր է նվագել։
Փոութերի առաջին ձայնասկավառակը՝ I'm Your Betty-ն, թողարկվել է 2000 թվականին սահմանափակ քանակությամբ, ներառում էր 10 երգ և նրանցից 2-ը՝ «More Than I»-ը և «Negative Fashion»-ը հայտնվել են Higher Ground հեռուստաշոուի ժամանակ։
Փոութերի առաջին սինգլը՝ «Bad Day»-ը, առաջին անգամ թողարկվել է Եվրոպայում 2005 թվականի կեսերին՝ կանխորոշելով երկրորդ սկավառակի՝ Daniel Powter-ի թողարկումը։ Warner Bros. Records ընկերությունը այդ սինգլն ընտրել էր ողջ ձայնասկավառակի առևտրային շրջանառությունը ապահովելու համար, իսկ հետո Coca-Cola-ն ընտրեց երգը՝ որպես իրենց գովազդային հոլովակի երաժշտական ուղեկցություն։
«Bad Day» երգը գրավել է առաջին հորիզոնականը Billboard Hot 100-ում (5 շաբաթ № 1 2006 թվականի ապրիլ-մայիս ամիսներին), Adult Top 40 և Adult Contemporary չարթերում՝ Փոութերին դարձնելով առաջին կանադացի երգիչ-մենակատարը Բրայան Ադամսից հետո, որը գլխավորել է ԱՄՆ-ի գլխավոր չարթը։ Երգը գլխավորել է հիթ-շքերթները նաև Կանադայում։ Հետագայում այլ երգերի հետ Փոութերը նույն հաջողությունը չունեցավ, նրանցից և ոչ մեկը առաջին տեղը չգրավեց որևէ չարթում։
2006 թվականին Փոութերը անվանվեց տարվա լավագույն արտիստ (New Artist of the Year) և ստացավ կանադական Juno Awards մրցանակը, ինչպես նաև առաջադրվեց Best International Breakthrough Act մրցանակին BRIT Awards մրցանակաբաշխության ժամանակ։
«Bad Day» երգը առաջադրվեց 2006 թվականին Billboard Music Awards մրցանակին՝ որպես տարվա սինգլ (Hot 100 Single of the Year), ինչպես նաև Billboard ամսագրի կողմից ճանաչվեց 2006 թվականի լավագույն երգ (Song of the year)[2]: 2007 թվականին արժանացել է Գրեմի մրցանակի Տղամարդու լավագույն կատարում անվանակարգում։
2009 թվականի դեկտեմբերին Billboard ամսագիրը Փոութերին անվանեց տասնամյակի կատարող՝ ըստ One-Hit Wonder-ի, այսինքն՝ այնպիսի կատարողների, որոնց երկու հիթերը չեն բարձրացել 25-րդ հորիզոնականից բարձր գերհաջողակ առաջին սինգլից հետո[3]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)