Դենիս Մալյուսկա | |
Կուսակցություն՝ | Ժողովրդի ծառա |
---|---|
Կրթություն՝ | Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանության ֆակուլտետ և Լոնդոնի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, իրավաբան և ձեռնարկատեր |
Ծննդյան օր | նոյեմբերի 19, 1981[1] (43 տարեկան) |
Ծննդավայր | Դունաևցի, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ուկրաինա |
Դենիս Մալյուսկա (ուկրաիներեն՝ Денис Леонтійович Малюська, նոյեմբերի 19, 1981[1], Դունաևցի, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի իրավաբան և բիզնեսմեն։ BRDO/World Bank Group վարչության նախագահ[2]։ Ուկրաինայի 9-րդ գումարման Ժողովրդական պատգամավոր «Ժողովրդի ծառա» կուսակցությունից[3]։ 2019 թվականի օգոստոսի 29-ից Ուկրաինայի արդարադատության նախարար։
Սովորել է Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (2004) և Լոնդոնի համալսարանում (2016)[4]։ Իրավունքի մագիստրոս[5]։
Երկար ժամանակ աշխատել է որպես իրավաբան՝ մասնագիտանալով ձեռնարկատիրական գործունեության կարգավորման, վեճերի կարգավորման և սնանկության հարցերում։ 2004 թվականին հիմնադրել է «Բիզնես-իրավունք» փաստաբանական ընկերություն։ «Ռոդնիկ Պրեսս» ՍՊԸ-ի հիմնադիր և ղեկավար (հրատարակչական գործունեություն)[6]։
2010 թվականին նշանակվել է Համաշխարհային բանկի խմբի մասնավոր հատվածի զարգացման գծով խորհրդատու։ Այդ պաշտոնում նա տեխնիկական աջակցություն է ցուցաբերել Ուկրաինայի և Կենտրոնական Ասիայի երկրների կառավարություններին։ Հետագայում ընտրվել է BDO/World Bank Group-ի վարչության նախագահի տեղակալ՝ անկախ ոչ կառավարական փորձագիտական-վերլուծական կենտրոն, որը ստեղծվել է տնտեսական զարգացման և առևտրի նախարարության և արևմտյան գործընկերների՝ Համաշխարհային բանկի և Կանադայի կառավարության նախաձեռնությամբ[4]։
2019 թվականի նախագահական ընտրություններում «Ժողովրդի ծառա» կուսակցությունից ժողովրդական պատգամավորության թեկնածու, № 21-ը՝ ցուցակում[7]։ Ընտրությունների ժամանակ՝ Համաշխարհային բանկի խմբի մասնավոր հատվածի զարգացման մասնագետ, անկուսակցական[8]։
2019 թվականի օգոստոսի 29-ից Ուկրաինայի արդարադատության նախարարը Գոնչարուկի կառավարությունում[9]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիս Մալյուսկա» հոդվածին։ |
|