Դենիս Ռոբինս

Դենիս Ռոբինս
Ծննդյան անունանգլ.՝ Denise Naomi Klein
Ծնվել էփետրվարի 1, 1897(1897-02-01)
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Վախճանվել էմայիսի 1, 1985(1985-05-01) (88 տարեկան)
Վախճանի վայրHaywards Heath, Անգլիա[1]
Գրական անունAnne Llewellyn, Denise Chesterton, Eve Vaill, Denise Robins, Hervey Hamilton, Francesca Wright, Ashley French, Harriet Gray և Julia Kane
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԶավակներPatricia Robins?
ԱզգականներAlfred Klein?, Charles Klein?, Manuel Klein? և George Cornwell?
Կայքdeniserobins.com

Դենիս Ռոբինս (անգլերեն՝ Denise Robins. փետրվարի 1, 1897(1897-02-01), Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 1, 1985(1985-05-01), Haywards Heath, Անգլիա[1]), բրիտանացի կին գրող, ռոմանտիկ ժանրի բեսթսելլերների բեղմնավոր հեղինակ։ Գրել է նաև Դենիս Չեստերտոն (Denise Chesterton), Էշլի Ֆրենչ (Ashley French), Հարիեթ Գրեյ (Harriet Gray), Հարվի Համիլտոն (Hervey Hamilton), Ջուլիա Քեյն (Julia Kane) և Ֆրանչեսկա Ռայթ (Francesca Wright) կեղծանուններով։ 1984 թվականի դրությամբ նրա գրքերը բրիտանական գրադարաններում վերցվել էին մեկուկես միլիոնից ավել ընթերցողների կողմից[2]: Մի շարք վեպեր թարգմանվել են ընդհանուր առմամբ 15 լեզվով, լույս ընծայվել հարյուր միլիոնը գերազանցող ընդհանուր տպաքանակով: 2011 թվականի հոկտեմբերին Դենիս Ռոբինսի վեպերից առաջին դյուժինը թողարկվեց էլեկտրոնային e-book ձևաչափով[3]:

Կենսագրություն և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Նաոմի Քլայն Ռոբինսը ծնվել է 1897 թվականի փետրվարի 1- ին Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում: Նրա հայրը՝ Հերման Քլայնը, երաժշտության պրոֆեսոր էր, երաժշտագետ և լրագրող, իսկ մայրը՝ Քեթլին Քլարիս Լուիզ Քորնուելը՝ գրող։ Դենիսն ուներ երկու եղբայր և մի խորթ քույր։ Երբ նա 4 տարեկան էր, մայրը բաժանվեց և որոշ ժամանակ անց ամուսնացավ Հերբերտ Բերքլիի հետ։ Նրանք մի քանի տարի ապրել են ԱՄՆ-ում, իսկ 1908 թվականից հաստատվել Լոնդոնում։

Դպրոցն ավարտելուց հետո Դենիսն աշխատանքի է անցել «DC Thomson & Co» հրատարակչական ընկերությունում։ Գնալով իր գրող մոր հետքերով՝ 21 տարեկան հասակում՝ 1918 թվականին հրատարակել է իր առաջին վեպը՝ «Սիրո ջարդված կուռքը» / Love's Broken Idol վերնագրով և Դենիս Չեստերտոն կեղծանվամբ։ Այդ նույն տարում ամուսնացել է Արթուր Ռոբինսի հետ։ Նրանք ունեցան երեք դուստր՝ Եվա Լուիզը, Պատրիսիան և Էն Էլեոնորան։ Զույգը 1938 թվականին ամուսնալուծվել է։ Դենիսը 1939 թվականին Եգիպտոսում ծանոթացել է և ամուսնացել իր երկրորդ ամուսնու՝ Օ'Նիլ Փիրսոնի հետ:

Երեխաներին մեծացնելու ընթացքում նա շարունակել է գրել։ 1924 թվականին լույս է տեսել նրա հաջորդ վեպը՝ «Ամուսնական կապը»։ Հետագա տարիներին ընդհանուր առմամբ լույս է ընծայել ավելի քան 160 վեպ, ինչպես իր անունով, որը պահում էր անգամ երկրորդ ամուսնությունից հետո, այնպես էլ տարբեր կեղծանուններով։ 1927 թվականին կապվել է «Miles and Boone» հրատարակչության հետ և դարձել դրա ամենաշատ վաճառվող գրքերի հեղինակներից մեկը։ 1935 թվականին հանուն ավելի լավ վարձատրության տեղափոխվել է Nicholson & Watson հրատարակչություն։

Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են մեկուկես տասնյակը գերազանցող լեզուներով, լույս են տեսել ավելի քան 100 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում։

1960 թվականին գրողներ Բարբարա Քարթլենդի, Վիվիան Ստյուարտի, Քեթրին Քուքսոնի և ուրիշների հետ նա հիմնեց Ռոմանտիկ գրողների ասոցիացիան և դարձավ դրա առաջին նախագահը՝ այդ պաշտոնը վարելով մինչև 1966 թվականը։

Դենիս Ռոբինսը մահացել է 1985 թվականի մայիսի 1- ին Անգլիայի Սասեքս կոմսության Հեյվարդս Հիթ քաղաքում: Նրա դուստրը ՝ Պատրիսիա Ռոբինսը, նույնպես հայտնի գրող է։

Որոշ երկեր վերահրատարակվել են փոփոխված վերնագրով կամ փոխված ստորագրությամբ[4]:

* The Marriage Bond (1924)
  • Sealed Lips (1924)
  • The Inevitable End (1927)
  • Jonquil (1927)
  • The Triumph of the Rat (1927)
  • Desire Is Blind (1928) – հրատարակվել է նաև „Bride of Revenge“ վերնագրով
  • The Passionate Flame (1928)
  • White Jade (1928)
  • Women Who Seek (1928)
  • The Dark Death (1929)
  • The Enduring Flame (1929)
  • Heavy Clay (1929)
  • Love Was a Jest (1929)
  • And All Because (1930)
  • Swing of Youth (1930)
  • The Lonely Heart (1930)
  • Crowns, Pounds, and Guineas (1931)
  • Fever of Love (1931)
  • Lovers of Janine (1931)
  • One Night in Ceylon (1931)
  • Second Best (1931)
  • Blaze of Love (1932)
  • The Boundary Line (1932)
  • The Secret Hour (1932)
  • Gay Defeat (1933)
  • Men Are Only Human (1933)
  • Shatter the Sky (1933)
  • Strange Rapture (1933)
  • Brief Ecstasy (1934)
  • Never Give All (1934)
  • Slave Woman (1934)
  • Sweet Love (1934)
  • All This for Love (1935)
  • Climb to the Stars (1935)
  • How Great the Price (1935)
  • Life and Love (1935)
  • Murder in Mayfair (1935)
  • Love Game (1936)
  • Those Who Love (1936)
  • Were I thy bride (1936)
  • Kiss of Youth (1937)
  • Set Me Free (1937)
  • The Tiger in Men (1937)
  • The Restless Heart (1938)
  • Since We Love (1938)
  • You Have Chosen (1938)
  • Chain of Love (1939)
  • Dear Loyalty (1939)
  • Gypsy Lover (1939) – հրատարակվել է նաև „Romany Lover“ վերնագրով
  • I, Too, Have Loved (1939)
  • Officer's Wife (1939)
  • Island of Flowers (1940)
  • Little We Know (1940)
  • Set the Stars Alight (1940)
  • Sweet Sorrow (1940)
  • To Love Is to Live (1940)
  • If This Be Destiny (1941)
  • Winged Love (1941)
  • This One Night (1942)
  • War Marriage (1942)
  • What Matters Most (1942)
  • The Changing Years (1943)
  • Daughter Knows Best (1943)
  • Dust of Dreams (1943)
  • Escape to Love (1943)
  • This Spring of Love (1943)
  • War changes Everything (1943)
  • Give Me Back My Heart (1944)
  • How to Forget (1944)
  • Never Look Back (1944)
  • Desert Rapture (1945)
  • Love so Young (1945)
  • All for You (1946)
  • Separation (1946)
  • The Story of Veronica (1946)
  • Forgive Me, My Love (1947)
  • More Than Love (1947)
  • Could I Forget (1948)
  • The Feast is Finished (1948)
  • Greater Than All (1948)
  • Khamsin (1948)
  • Love Me No More (1948)
  • To Love Again (1949)
  • The Uncertain Heart (1949)
  • The Hard Way (1949)
  • Love Hath an Island (1950)
  • The Madness of Love (1950)
  • Heart of Paris (1951)
  • Infatuation (1951)
  • Only My Dreams (1951)
  • Second Marriage (1951)
  • Something to Love (1951)
  • The Other Love (1952)
  • Strange Meeting (1952)
  • The First Long Kiss (1953)
  • My True Love (1953)
  • The Long Shadow (1954)
  • The Unshaken Loyalty (1954)
  • Venetian Rhapsody (1954)
  • Bitter-Sweet (1955)
  • All That Matters (1956)
  • The Enchanted Island (1956)
  • Loving and Giving (1956)
  • Bride of Violence (1957)
  • The Noble One (1957)
  • The Seagull's Cry (1957)
  • Chateau of Flowers (1958)
  • The Untrodden Snow (1958)
  • Do Not Go, My Love (1959)
  • We Two Together (1959)
  • Arrow in the Heart (1960)
  • The Unlit Fire (1960)
  • I Should Have Known (1961)
  • A Promise is for Ever (1961)
  • Put Back the Clock (1962)
  • Mad Is the Heart (1963)
  • Nightingale's Song (1963)
  • Reputation (1963)
  • Meet Me in Monte Carlo (1964)
  • Moment of Love (1964)
  • Once Is Enough (1965)
  • The Strong Heart (1965)
  • The Crash (1966)
  • Lightning Strikes Twice (1966)
  • Love Is Enough (1966)
  • O Love! O Fire! (1966)
  • Forbidden (1967)
  • House of the Seventh Cross (1967)
  • Wait for Tomorrow (1967)
  • House By the Watch Tower (1968)
  • Laurence, My Love (1968)
  • The Price of Folly (1968)
  • Two Loves (1968)
  • When a Woman Loves (1968)
  • Love and Desire and Hate (1969)
  • A Love Like Ours (1969)
  • Sweet Cassandra (1970)
  • Under the Sky (1970)
  • The Snow Must Return (1972)
  • Twice I Have Loved (1973)
  • The Other Side of Love (1973)
  • Twice Have I Loved (1973)
  • The Wild Bird (1974)
  • Dark Corridor (1974)
  • Australian Opal Safari (1974)
  • The Cyprus Love Affair (1974)
  • Betrayal (1976)
  • It Wasn't Love (1976)
  • Come Back, Yesterday (1976)
  • Family Holiday (1978)
  • Fauna (1978)
  • Let Me Love (1979)
  • Love's Triumph (1983)
  • Princess Passes (1983)
  • For the Sake of Love (1985)
  • Masquerade of Love (1985)
  • Life's a Game (1985)
  • The Enchantress (1987)
  • The Woman's Side of It (1988)
  • The Gilded Cage (1998)
  • Illusion of Love (2000)

Ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Heat Wave / Ջերմային ալիք (1930) – Ռոլանդ Պերտուի հետ
  • Love Poems, and others / Սիրային բանաստեղծություններ և այլն (1930)
  • One Night in Ceylon, and others / Մեկ գիշեր Ցեյլոնում և այլն (1931)
  • Light the Candles / Վառիր մոմերը (1957)
  • Love, Volume I / Սեր, հատոր I (1979)
  • Love, Volume II / Սեր, հատոր II (1980)
  • Love, Volume III / Սեր, հատոր III (1980)
  • Love, Volume IV / Սեր, հատոր IV (1980)
  • Love, Volume V / Սեր, հատոր V (1980)
  • Love, Volume VI / Սեր, հատոր VI (1980)
  • Love, Volume VII / Սեր, հատոր VII (1980)
  • Love, Volume VIII / Սեր, հատոր VIII (1980)
  • Love, Volume IX / Սեր, հատոր IX (1980)
  • Love, Volume X / Սեր, հատոր X (1980)

Վավերագրական

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Stranger Than Fiction / Ավելի արտասովոր, քան գեղարվեստական (1965)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Դենիս Չեստերտոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Love's Broken Idol / Սիրո ջարդված կուռքը (1918)
  • Christmas Roses / Սուրբծննդյան վարդեր (1942)
  • What Wendy Did / Ինչ արեց Ուենդին (1942)
  • When Love Called / Երբ սերը կանչեց (1942)
  • Queen of the Roses / Վարդերի թագուհի (1943)

Որպես Հարվի Համիլտոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Family Holiday / Ընտանեկան արձակուրդ (1937)
  • Figs in Frost / Թզեր՝ սառնամանիքին (1946)

Որպես Էշլի Ֆրենչ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Once Is Enough / Մեկ անգամը բավական է (1953)
  • The Bitter Core / Դառը կորիզը (1954)
  • Breaking Point / Բեկման կետ (1956)

Որպես Ֆրանչեսկա Ռայթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Lucrezia, The Loves of Lucrezia (1953) - հրատարակվել է նաև «Լուկրեցիա» վերնագրով
  • She Devil (1970) - հրատարակվել է նաև «Jezebel» վերնագրով
Այս վեպերը հետագայում վերահրատարակվել են նրա իսկական անունով:

Որպես Հարիեթ Գրեյ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gold for the Gay Masters (1954)
  • Bride of Doom (1956)
  • Bride of Violence / Բռնության հարսնացուն (1957)
  • The Flame and the Frost / Բոցն ու սառնամանիքը (1957)
  • Dance in the Dust / Պար փոշու մեջ (1959)
  • My Lady Destiny / Իմ տիկնոջ ճակատագիրը (1961)

Որպես Ջուլիա Քեյն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dark, Secret Love / Մութ, գաղտնի սեր (1962)
  • The Sin Was Mine / Մեղքն իմն էր (1964)
  • Time Runs Out / Ժամանակն սպառվում է (1965)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Denise Robins, 87, Author of 200 Novels in The Miami Herald, 3 May 1985 (Retrieved 5 April 2008)
  3. http://www.chiswellpublications.co.uk Արխիվացված 25 Ապրիլ 2012 Wayback Machine
  4. Denise Robins at fantasticfiction.co.uk (Retrieved 4 April 2008)