Դեոնտեյ Ուայլդեր - Լուիս Օրտիս

Դեոնտեյ Ուայլդեր-Լուիս Օրտիս (անգլ.՝ Deontay Wilder vs. Luis Ortiz), բռնցքամարտի ծանր քաշային կարգի մենամարտ WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, որն անցկացվել է 12 ռաունդով։ Տիտղոսը պատկանում էր Դեոնտեյ Ուայլդերին։ Մենամարտն անցկացվել է 2018 թվականի մարտի 3-ին Նյու Յորքի «Բարքլեյս սենթր» արենայում։

Նախապես ծրագրվել էր, որ մենամարտը պիտի անցկացվի 2017 թվականի նոյեմբերի 4-ին, սակայն Օրտիսի՝ դոպինգ թեստը ձախողելու պատճառով այն չի կայանում։ Այդ օրը Ուայլդերը մենամարտ է անցկացնում Բերմեյն Սթիվերնի հետ, ում կարողանում է նոկաուտի ենթարկել 1-ին ռաունդում։ Դեկտեմբերի 8-ին Օրտիսը մենամարտում է Դանիել Մարտցի հետ և կարողանում է մրցակցին նոկաուտի ենթարկել 2-րդ ռաունդում։ Այս հաղթանակից հետո Օրտիսը ցանկություն է հայտնում մենամարտելու Ուայլդերի հետ, իսկ Ուայլդերը ընդունում է մենամարտելու առաջարկը։

Առաջին 4 ռաունդների ավարտից հետո մրցավարների նշումներում ոչ ոքի հաշիվ էր (38:38)։ 5-րդ ռաունդի վերջում Ուայլդերը կարողանում է Օրտիսին նոկդաունի ենթարկել և ստանալ առավելություն, որը պահպանվեց մինչև 7-րդ ռաունդը։ 7-րդ ռաունդում Օրտիսը կարողանում է հուժկու հարվածով ցնցել Ուայլդերին, սակայն այդպես էլ չի կարողանում նրան նոկդաունի ենթարկել. չնայած ռաունդում նոկդաուն չգրանցվեց, բայց մրցավարները ռաունդում առավելությունը տվեցին Օրտիսին 10:8 հաշվով։ Հաջորդ ռաունդներում կուբացի բռնցքամարտիկի հոգնածությունը ավելի ակնհայտ էր դառնում։ 10-րդ ռաունդում Ուայլդերը 2 անգամ Օրտիսին ենթարկում է նոկդաունի, ինչը ստիպում է մրցավարին կանգնեցնել մենամարտը։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 հուլիսին հայտարարվեց, որ WBC վարկածով չեմպիոն Դեոնտեյ Ուայլդերը 2017 թվականի նոյեմբերի 4-ին երեկոյի գլխավոր մենամարտում[1] տիտղոսի պաշտպանության մենամարտ է անկացնելու պարտություն չունեցող կուբացի բռնցքամարտիկ Լուիս Օրտիսի հետ։ Այդ նույն օրը մենամարտելու էր նաև Բերմեյն Սթիվերնը, ում մրցակիցն էր լինելու Դոմինիկ Բրիզիլը։ Սեպտեմբերի 29-ին հայտնի է դառնում, որ Օրտիսը ձախողել է դոպինգ թեստը. նրա արյան մեջ հայտնաբերվում է քլորոտիազիդ, հիդրոքլորոտիազիդ։ Օրտիսը ևս հաստատեց, որ ինքն ընդունել է այդպիսի դեղամիջոցներ[2]։ Արդյունքում մենամարտը չի կայանում, իսկ Ուայլդերի մրցակիցն է լինում Սթիվերնը[3]։

2017 թվականի նոյեմբերի 4-ին կայացած Ուայլդեր - Սթիվերն մենամարտը երկրորդն էր։ Մենամարտն ավարտվում է Ուայլդերի հաղթանակով առաջին ռաունդում։ Նրանց միջև կայացած առաջին մենամարտն ավարտվել էր Ուայլդեր հաղթանակով. բոլոր մրցավարները միաձայն որոշել էին, որ հաղթողը Ուայլդերն է։ Այդ մենամարտը միակն էր Ուայլդերի կարիերայի ընթացքում, որն ավարտվել էր միավորների հաշվումով. մնացած բոլոր մենամարտերը ավարտվել էին ժամանակից շուտ[3]։ 2017 թվականի դեկտեմբերի 8-ին Օրտիսը մենամարտ է անկացնում ամերիկացի բռնցքամարտիկ Դանիել Մարտցի հետ։ Այս մենամարտում կուբացի բռնցքամարտիկը կարողանում է հաղթել 2-րդ ռաունդում։ Այս մենամարտից հետո Օրտիսը ձեռնոց է նետում Ուայլդերին, ինչը ընդունվում է վերջինիս կողմից[4][5]։

2018 թվականի հունվարի 12-ին համաձայնեցվում են բոլոր պայմանները, և մենամարտի անցկացման օր է ընտրվում 2018 թվականի մարտի 3-ը։ Մենամարտի անցկացման վայր է ընտրվում Նյու Յորքի «Բարքլեյս սենթր» արենան։ Մենամարտի ժամանակ խաղարկվելու էր Ուայլդերի մոտ գտնվող WBC վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին։ Երկու բռնցքամարտիկներն էլ մինչ այս մենամարտը չունեին պարտություն պրոֆեսիոնալ կարիերայում. Ուայլդերն անցկացրել էր 39 մենամարտ, որից 38-ը կարողացել էր ավարտել ժամանակից շուտ, իսկ Օրտիսն անցկացրել է 30 մենամարտ, և իր 28 հաղթանակներից 24-ը եղել են ժամանակից շուտ։ Օրտիսի հաշվին կար նաև 2 չկայացած մենամարտ։ Օրտիսի համար սա առաջին մենամարտն էր աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար[6][7]։ Ուայլդերի հոնորարը այս մենամարտի համար կազմում էր 2 100 000 $, իսկ Օրտիսի համար՝ 500 000 $[8]:

Մարտի 2-ին կայացած կշռման ժամանակ Օրտիսը 109,4 կգ էր, իսկ Ուայլդերը՝ 97,4 կգ[9]։ Սա Ուայլդերի համար ամենաթեթև քաշն էր 2008 թվականի իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին մենամարտից հետո[10]։

Բուքմեյքերական խաղադրույքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուքմեյքերների կարծիքով մենամարտի ֆավորիտ էր համարվում Դեոնտեյ Ուայլդերը։ Նրա հաղթանակի համար խաղադրույքներ էին ընդունվում 1,33 գործակցով, իսկ Օրտիսի հաղթանակի համար՝ 3,25 գործակցով։ Բուքմեյքերները կանխատեսում էին, որ մենամարտը չի ընթանա 12 ռաունդ և կավարտվի ժամանակից շուտ։ Ավելի հավանական ելք էր համարվում Ուայլդերի նոկաուտով հաղթանակը 5-ից 10-րդ ռաունդների ընթացքում։ Ուայլդերի միավորներով հաղթանակի համար խաղադրույքներ էին ընդունվում 5,5 գործակցով, իսկ Օրտիսի միավորներով հաղթանակի համար՝ 10 գործակցով։ Ոչ ոքի արդյունք գրեթե անհավանական ելք էր այս մենամարտի համար և խաղադրույքներ էին ընդունվում 29-ից 34 գործակիցներով[11][12][13]։

Մենամարտի հեռուստատեսային հեռարձակումներ[13]

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիք Երկիր
Sky Sports Action Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Sky Sports Main Event Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Showtime Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Panama RPC Channel 4 Պանամա Պանամա
Матч ТВ Ռուսաստան Ռուսաստան

Մենամարտի ընթացք[14][15]

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենամարտի առաջին և երկրորդ ռաունդներում մրցակիցները հետախուզում էին միմյանց, հիմնականում աշխատում էին ուղիղ հարվածներով։ 1-ին ռաունդի վերջին 10 վայրկյանների ընթացքում Օրտիսը կարողանում է կրճատել տարածությունը և մի քանի հաջող հարվածներ անցկացնել։ Երրորդ և չորրորդ ռաունդները ևս անցնում են համեմատաբար հանգիստ մթնոլորտում. բռնցքամարտիկներն աշխատում էին առանց լուրջ ռիսկի դիմելու։ Ուայլդերը հետ էր քաշվում կանչելով մրցակցին, իսկ Օրտիսը փորձում էր շարունակել աշխատանքը ուղիղ հարվածներով։

5-րդ ռաունդի առաջին 2,5 րոպեների ընթացքում Օրտիսը փորձում էր ավելի լուրջ գրոհներ անցկացնել, նույնիսկ կարողացավ մի քանի հարվածաշար անցկացնել, սակայն այդ հարվածներից շատերը չէին կարողանում անցնել Ուայլդերի պաշտպանությունը։ Երբ ռաունդի ավարտին մնացել էր 14 վայրկյան Ուայլդերի աջ ջաբը հասնում է իր նպատակին, ինչից հետո Օրտիսը ցնցվում է։ Հարվածից հետո Ուայլդերը շտապում է զարգացնելու իր հաջողությունը, և մինչ ռաունդի ավարտը Օրտիսը հայտնվում է նոկդաունի մեջ։ 6-րդ ռաունդում ավելի հաճախ գրոհում էր Ուայլդերը, իսկ Օրտիսը փորձում էր դիմավորել նրան հարվածներով։ Ռաունդի ավարտին մրցակիցները փոխանակվում են մի քանի հարվածներով։

7-րդ ռաունդը սկսում է ջաբերի փոխանակմամբ, սակայն ռաունդի երկրորդ կեսում Օրտիսը կարողանում է ավելի շատ հարվածներ անցկացնել, ինչի շնորհիվ նրան հաջողվում է ցնցել Ուայլդերին։ Կուբացին շարունակում էր սեղմել մրցակցին, սակայն Ուայլդերը դեռ դիմադրում էր։ Արդյունքում բոլոր 3 մրցավարները այս ռաունդում հաղթանակը շնորհում են Օրտիսին 10:8 հաշվով չնայած այն հանգամանքին, որ Ուայլդերը այդպես էլ նոկդաունի չի ենթարկվել։ 8-րդ ռաունդում Օրտիսը փորձում էր շարունակություն տալ իր հարձակումներին և վերջնականապես սեղմել մրցակցին, սակայն Ուայլդերին հաջողվում է կենտրոնանալ պաշտպանության ուղղությամբ։ Ռաունդի երկրորդ կեսում մրցակիցները ուժասպառ տեսք ունեին. Ուայլդերը բաց թողած հարվածների հետևանքով, իսկ Օրտիսը՝ չափից շատ ուժ ծախսելու։ 9-րդ ռաունդը երկու բռնցքամարտիկներն էլ շատ զգույց են սկսում։ Ուայլդերն ավելի թարմ տեսք ուներ, իսկ Օրտիսը դեռ չէր հասցրել վերականգնել ուժերը։ Ռաունդի ընթացքում Օրտիսին հաջողվում է մի քանի հաջող հարված անցկացնել, ինչը կարողանում է ցնցել Ուայլդերին, սակայն ռաունդի վերջում Օրտիսը բաց է թողնում Ուայլդերի հուժկու ուղիղ հարվածը։

10-րդ ռաունդի առաջին րոպեի վերջում Ուայլդերի հարվածները նորից են ցնցում մրցակցին։ Ուայլդերը ոգևորված այս հաջողությունից շարունակում է հարձակումը, և երբ ռաունդի ավարտին մնում էր 1 րոպե 25 վայրկյան, Օրտիսը հայտնվում է նոկդաունում։ 57 վայրկյան մինչ ռաունդի ավարտը, և Ուայլդերի հերթական հաջող հարձակումը նորից է ստիպում Օրտիսին հայտնվելու ռինգի հատակին։ Մենամարտի մրցավար Դևիդ Ֆիլդսը կանգնեցնում է մենամարտը։

Հարվածների վիճակագրություն[16]

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր հարվածներ

Բռնցքամարտիկ Ռաունդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Ընդհանուր
Դեոնտեյ Ուայլդեր Դիպուկ (որոնցից մարմնին)/ընդհանուր 4/29 7/30 2/21 9/29 10/37 12/42 11/42 10/41 11/33 22/42 98(5)/346
Դիպուկ հարվածները տոկոսով 13,8 % 22,3 % 9,5 % 31 % 27 % 28,6 % 26,2 % 24,4 % 33,3 % 52,4 % 28,3 %
Լուիս Օրտիս Դիպուկ (որոնցից մարմնին)/ընդհանուր 7/37 5/24 5/33 9/33 5/39 9/33 27/70 14/54 3/25 3/15 87(33)/363
Դիպուկ հարվածները տոկոսով 18,9 % 20,8 % 15,2 % 27,3 % 12,8 % 27,3 % 38,6 % 25,9 % 12 % 20 % 24 %

Ջաբեր

Բռնցքամարտիկ Ռաունդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Ընդհանուր
Դեոնտեյ Ուայլդեր Դիպուկ (որոնցից մարմնին)/ընդհանուր 3/25 4/20 2/15 5/20 4/20 4/20 2/16 5/23 5/21 4/11 38(4)/191
Դիպուկ հարվածները տոկոսով 12 % 20 % 13,3 % 25 % 20 % 20 % 12,5 % 21,7 % 23,8 % 36,4 % 19,9 %
Լուիս Օրտիս Դիպուկ (որոնցից մարմնին)/ընդհանուր 3/29 3/15 3/26 2/19 2/27 5/16 5/34 1/26 0/17 0/9 24(8)/218
Դիպուկ հարվածները տոկոսով 10,3 % 20 % 11,5 % 10,5 % 7,4 % 31,3 % 14,7 % 3,8 % 0 % 0 % 11 %

Ուժային հարվածներ

Բռնցքամարտիկ Ռաունդ 1 2 3 4 5 6 7 8 9 10 Ընդհանուր
Դեոնտեյ Ուայլդեր Դիպուկ (որոնցից մարմնին)/ընդհանուր 1/4 3/10 0/6 4/9 6/17 8/22 9/26 5/18 6/12 18/31 60(1)/155
Դիպուկ հարվածները տոկոսով 25 % 30 % 0 % 44,4 % 35,3 % 36,4 % 34,6 % 27,8 % 50 % 58,1 % 38,7 %
Լուիս Օրտիս Դիպուկ (որոնցից մարմնին)/ընդհանուր 4/8 2/9 2/7 7/14 3/12 4/17 22/36 13/28 3/8 3/6 63(25)/145
Դիպուկ հարվածները տոկոսով 50 % 22,2 % 28,6 % 50 % 25 % 23,5 % 61,1 % 46,4 % 37,5 % 50 % 43,4 %

Մրցավարների նշումներ[17]

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցավարներ Բռնցքամարտիկներ Ռաունդ Արդյունք
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գլենն Ֆելդման Դեոնտեյ Ուայլդեր 9 10 10 9 10 10 8 9 10 85
Լուիս Օրտիս 10 9 9 10 8 9 10 10 9 84
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քևին Մորգան Դեոնտեյ Ուայլդեր 9 10 9 10 10 10 8 9 10 85
Լուիս Օրտիս 10 9 10 9 8 9 10 10 9 84
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կառլոս Օրտիս կրտսեր Դեոնտեյ Ուայլդեր 9 10 9 10 10 10 8 9 10 85
Լուիս Օրտիս 10 9 10 9 8 9 10 10 9 84
Տերմին Նշանակություն
Հաղթանակ
Պարտություն
ТКО Տեխնիկական նոկաուտ
UD Մրցավարների միաձայն որոշում
RTD Հրաժարում մենամարտի շարունակումից
Բռնցքամարտիկ Արդյունք Բռնցքամարտիկ Լրացուցիչ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դեոնտեյ Ուայլդեր

(39-0, 38 KO)

TKO10 (12) Կուբա Լուիս Օրտիս

(28-0, 24 KO, 2 NC)

Ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտ (World Boxing Council World Heavyweight Title): Ուայլդերը 10-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է Օրտիսին։ Հաշիվը մենամարտի կանգնեցման պահին. 85:84, 85:84, 85:84 Ուայլդերի օգտին։
Վենեսուելա Խոսե Ուսկատեգի

(26-2, 22 KO)

RTD8 (12) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Անդրե Դիրրելլ

(26-2, 16 KO)

Երկրորդ միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոնի տիտղոսի համար մենամարտ (interim International Boxing Federation World Super Middleweight Title): Հաղթանակը շնորհվել է Ուսկատեգիին, երբ մրցակիցը 8-րդ ռաունդից հետո հրաժարվել է մենամարտի հետագա շարունակումից։ Հաշիվը մենամարտի կանգնեցման պահին. 78:74, 79:73, 77:75 Ուսկատեգիի օգտին։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ալիսիա Նապոլեոն

(8-1, 5 KO)

UD10 (10) Բելգիա Ֆեմկե Հերմանս

(6-0, 3 KO)

Երկրորդ միջին քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մենամարտ (vacant World Boxing Association World Female Super Middleweight Title): Հաղթանակը շնորհվել է Նապոլեոնին մրցավարների միաձայն որոշմամբ. 99:91, 98:92, 98:92:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պատրիկ Դեյ

(14-2-1, 6 KO)

UD10 (10) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Քայրոն Դևիս

(13-1, 5 KO)

Առաջին միջին քաշային կարգում WBC վարկածով Ամերիկա մայրցամաքի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մենամարտ (vacant World Boxing Council Continental Americas Super Welterweight Title): Հաղթանակը շնորհվել է Դեյին մրցավարների միաձայն որոշմամբ. 98:92, 97:93, 96:92:
Ուկրաինա Սերգեյ Դերևյանչենկո

(11-0, 9 KO)

RTD6 (8) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դաշոն Ջոնսոն

(22-22-3, 7 KO)

Միջին քաշային կարգում ռեյտինգային մենամարտ։ Հաղթանակը շնորհվել է Դերևյանչենկոյին, երբ մրցակիցը 6-րդ ռաունդից հետո հրաժարվել է մենամարտի հետագա շարունակումից։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Վիլլի Մոնրո կրտսեր

(21-3, 6 KO)

UD8 (8) Վենեսուելա Կառլոս Գալվան

(16-6-1)

Երկրորդ միջին քաշային կարգում ռեյտինգային մենամարտ։ Հաղթանակը շնորհվել է Մոնրոյին մրցավարների միաձայն որոշմամբ. 80:71, 80:71, 80:71:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չորդալ Բուկեր

(8-0, 4 KO)

UD6 (6) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էմմանուել Սանչես

(7-7-1, 1 KO)

Միջին քաշային կարգում ռեյտինգային մենամարտ։ Հաղթանակը շնորհվել է Սանչեսին մրցավարների միաձայն որոշմամբ: 60:53, 60:53, 60:53։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գերի Անտուան Ռասսելլ

(3-0, 3 KO)

TKO2 (6) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կիասին Ֆրիման

(4-0, 2 KO)

Առաջին կիսաթեթև քաշային կարգում ռեյտինգային մենամարտ։ Ռասսելլը 2-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է Ֆրիմանին։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ռիչարդսոն Հիթչինս

(3-0, 1 KO)

TKO2 (6) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չարլզ Սթենֆորդ

(2-2, 0 KO)

Առաջին կիսամիջին քաշային կարգում ռեյտինգային մենամարտ։ Հիթչինսը 2-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է Սթենֆորդին։
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Կեննի Ռոբլես

(2-1, 1 KO)

UD4 (4) Ամերիկայի Միացյալ Նահանգներ Խավիեր Մարտինես

(4-3, 3 KO)

Հաղթանակը շնորհվել է Ռոբլեսին մրցավարների միաձայն որոշմամբ: 39:37, 39:37, 40:36։

Մենամարտից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենամարտից հետո Օրտիսը մի քանի անգամ հայտարարում է, որ ցանկանում է ռևանշ մենամարտ անցկացնել Ուայլդերի հետ[19]։ Օրտիսն իր հաջորդ մենամարտը անցկացնում է 2018 թվականի հուլիսի 28-ին Ռազվան Կոժանուի հետ, ում կարողանում է 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկել[20]։

2018 թվականի դեկտեմբերի 1-ին Լոս Անջելեսի «Սթեյփլս սենթր» համալիրում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար անցկացվում է մենամարտ Ուայլդերի և Ֆյուրիի միջև։ Երեկոյի ընթացքում մենամարտելու էր նաև Օրտիսը, ում մրցակիցն էր Թրևիս Կաուֆֆմանը[21]։ Օրտիսի կարծիքով այդ մենամարտը պետք է մոտեցներ իր և Ուայլդերի ռևանշ մենամարտի անկացմանը[22]։ Օրտիսն իր մենամարտը ավարտում է հաղթանակով, իսկ Ուայլդերի և Ֆյուրիի մենամարտն ավարտվում է ոչ ոքի արդյունքով[23]։

Ֆյուրիի հետ մենամարտից հետո Ուայլդերի հաջորդ մրցակիցն էր Դոմինիկ Բրիզիլը, ում հետ մենամարտը կայացավ 2019 թվականի մայիսի 18-ին և ավարտվեց Ուայլդերի հաղթանակով։ Հաղթանակից հետո Ուայլդերը հայտարարեց, որ իր համար այս պահին առաջնային է ռևանշ մենամարտերի անցկացումը Օրտիսի և Ֆյուրիի հետ[24]։ Օրտիսի հետ ռևանշ մենամարտը կայացավ 2019 թվականի նոյեմբերի 23-ին։ Մենամարտի ընթացքում առավելություն ուներ Օրտիսը, սակայն 7-րդ ռաունդի վերջում Ուայլդերին հաջողվում է նոկաուտի ենթարկել Օրտիսին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Deontay Wilder's defence against Luis Ortiz confirmed for November 4». Sky Sports (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  2. «Ortiz fails drug test; Wilder bout likely canceled». ESPN.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  3. 3,0 3,1 «Уже без Ортиса: 4 ноября Уайлдер проведёт реванш со Стиверном». vringe.com (ռուսերեն). октября 2017. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. «Уайлдер готов дать Ортису второй шанс». isport.ua. 17 ноября 2017. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  5. «Ортис нокаутировал Мартза и договорился о бое с Уайлдером». ttps://korrespondent.net/. 9 декабря 2017. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  6. «Ортис и Уайлдер официально подтвердили свой бой в марте». sport.ua (ռուսերեն). 12 января 2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  7. «Бокс: Официально: Деонтей Уайлдер – Луис Ортис 3 марта в Бруклине». karate.ru. 3 января 2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. «Стали известны гонорары Дионтэя Уайлдера и Луиса Ортиса». vringe.com. 4 марта 2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  9. «Ортис перевесил Уайлдера больше чем на 10 килограммов». www.championat.com. 2 марта 2018 года. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  10. «Уайлдер: «Мне плевать на вес»». xsport.ua. 3 марта 2018 года. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
  11. «Уайлдер – Ортис. Прогнозы и ставки букмекеров». ringside24.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  12. «Уайлдер – Ортис: прогноз и ставки букмекеров на бой». https://isport.ua/boxing/. 3 марта 2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  13. 13,0 13,1 «Уайлдер – Ортис: когда бой и где смотреть». www.segodnya.ua. 3 марта 2018. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  14. Видео боя. Деонтей Уайлдер vs. Луис Ортис. Телеканал Матч ТВ ՅուԹյուբում
  15. Александр Обносов (2018 թ․ մարտի 4). «Уайлдер отправил Кинг-Конга на пенсию». www.gazeta.ru. Газета.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  16. «Уайлдер – Ортис. Статистика ударов». ringside24.com. 4 марта 2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.
  17. «Уайлдер — Ортис: записки судей на момент нокаута». telegraf.com.ua. 4 марта 2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  18. «Saturday 3, March 2018». BoxRec (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
  19. «Ортис: «Я хочу снова сразиться с Уайлдером»». xsport.ua. 26 июля 2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  20. «Ортис – Кожану: видео боя и жестокого нокаута». isport.ua. 29 июля 2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  21. «ТОП-5 поединков грядущего уикэнда (1—2 декабря)». mmaboxing.ru. 28 ноября 2018. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  22. «Ортис: «Уайлдер нокаутирует Фьюри, а после этого мы проведем с ним эпический реванш»». xsport.ua. 12 ноября 2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 29-ին.
  23. «Saturday 1, December 2018». BoxRec (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4-ին.
  24. Иванов К. (2019 թ․ հունիսի 1). «Деонтэй Уайлдер: «Сначала реванш с Ортисом, потом с Фьюри»». mmaboxing.ru. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]