Դեսթինի Ռոջերս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1999[1] (25 տարեկան) |
Ծննդավայր | Լոդայ, Սան Խոակին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Mexican Americans? |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող և երգչուհի |
Կայք | destinyrogers.com |
![]() |
Դեսթինի Ռոջերս (անգլ.՝ Destiny Rogers, սեպտեմբերի 13, 1999[1], Լոդայ, Սան Խոակին շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի երգչուհի[3]։
Ծնվել է 1999 թվականի սեպտեմբերի 13-ին և մեծացել է Կալիֆոռնիա նահանգի Լոդայ քաղաքում իր ընտանիքի հետ։ Ռոջերսն ազատ իսպաներեն է խոսում՝ մորական կողմից մեքսիակական արմատներ ունենալով[4]։ 10 տարեկան հասակում նա ՅուԹյուբում Ջասթին Բիբերի հոլովակները դիտելով կիթառ նվագել է սովորում[3]։ Նրա հայրը եկեղեցական կուլտի առաջնոոդ էր և աղջկան խրախուսում էր ելույթ ունենալ եկեղեցական արարողությունների ժամանակ։ Ռոջերսն հաճախել է ոչ ավանդական, անկախ ավագ դպրոց[5]։ Իր կարիերայի համար նա 2019 թվականի հունվարին տեղափոխվել է Լոս Անջելես։
2017 թվականին ընտանիքի ընկերներից մեկը Ռոջերսի յություբյան քավերներից մեկը ներկայացնում է The Stereotypes պրոդյուսերական դուոյին, որը նրանց համատեղ աշխատանքին է հանգեցնում[5]։ Արդյունքում, Ռոջերսն երկու տարվա ընթացքում յուրաքանչյուր ամսվա հանգստյան օրերից մեկն անցկացնում էր Լոս Անջելեսում՝ նրանց հետ երաժշտության վրա աշխատելու նպատակով[4]։ Նա 2018 թվականի փետրվարին պայմանագիր է կնքում դուոյի լեյբլի հետ, իսկ նոյեմբերին՝ RCA Records-ի հետ [4]։ Նրա երաժշտական ոգեշնչումներն են Ջասթին Բիբերը, H.E.R.-ը, Քեհլանի Փերիշը և Բիլլի Այլիշը։
2019 թվականի փետրվարի 28-ին Ռոջերսը թողարկում է իր դեբյուտային՝ «Tomboy» սինգլը, որը ձայնագրվել էր նախորդ տարվա կեսերին[6]։ Տեքստում խոսվում է «սպասումներին մարտահրավեր նետելու» մասին։ Ռոջերսն իրեն թոմբոյ է համարում, քանի որ նա շպար չի օգտագործում, կրում է պարկանման հագուստ և սքեյթբորդինգով է զբաղվում։ Երգի տեսահոլովակը նկարահանվել է Ռոջերսի հայրենի քաղաքում և թողարկվել է երգի հետ միասին[6]։ Պրոֆեսիոնալ սքեյթբորդինգով զբաղվող Մարիա Դյուրանը նույնպես նկարահանվել է տեսահոլովակում[7]։ Ռոջերսը թողարկել է իր դեբյուտային՝ «Tomboy» մինի ալբոմը 2019 թվականի մարտի 22-ին՝ երկու տարի ձայնագրելուց հետո, որի արտադրությամբ զաղվել են The Stereotypes դուոն[8]։ Նաև տեսահոլովակներ են թողարկվել մինի ալբոմի «North$ide» և «Lockdown» երգերի համար[9][10]։
2019 թվականին Ռոջերսը ելույթ է ունեցել «South by Southwest» և «Camp Flog Gnaw Carnival» փառատոնների ժամանակ[10]։ 2019 թվականի աշնանը նա աջակցել է երգիչ Ռուլին վերջինիս հյուսիսամերիկյան՝ «Free Time Tour» շրջագայության ժամանակ[11]։ 2020 թվականի մայիսի 29-ին Ռոջերսը թողարկել է իր երկրորդ՝ «Great Escape» մինի ալբոմը։ Ալբոմի գլխավոր սինգլներն են «Kickin' Pushin»-ն ու «Euphoria»-ն։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեսթինի Ռոջերս» հոդվածին։ |
|