Դերսու Ուզալա | |
---|---|
Ծնվել է | 1849 |
Ծննդավայր | Ussuri krai, Ռուսաստան |
Մահացել է | մարտի 13, 1908 |
Մահվան վայր | Խաբարովսկի երկրամաս, ԽՍՀՄ |
Կրոն | անիմիզմ |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող և որսորդ |
Dersu Uzala Վիքիպահեստում |
Դերսու Ուզալա (1849, Ussuri krai, Ռուսաստան - մարտի 13, 1908, Խաբարովսկի երկրամաս, ԽՍՀՄ), նանայացի որսորդ, ողջ կյանքը ապրել է տայգայում։ Կնոջ և երեխաների մահից հետո ապրել է բաց երկնքի տակ և միայն ձմռանը ժամանակավոր յուրտ է սարքել։ Վլադիմիր Արսենևի «Դերսու Ուզալա» և «Ուսուրական երկրամասում» վեպերի հերոսն է։
Դերսու Ուզալան ծնվել է Ուսուրական երկրամասում։ Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվն անհայտ է։ Ջրծաղիկի համաճարակի պատճառով կորցրել է ողջ ընտանիքը։ Ուսուրի գետի հովտում թափառելով զբաղվել է մորթատու կենդանիների որսով։
1906 թվականից, որպես ուղեցույց մասնակցել է հայտնի ռուս ճանապարհորդ, գրող, հետախույզ Վլադիմիր Արսենևի գլխավորությամբ արշավախմբերի[1]։
Մահացել է ավազակային հարձակման արդյունքում, 1908 թվականի մարտի 13-ին Կորֆովսկայա երկաթուղային կայարանի մոտակայքում[2]։
Վլադիմիր Արսենևի գրքի հիման վրա երկու ֆիլմ է նկարահանվել։ 1961 թվականինին ռեժիսոր Աղասի Բաբայանը նկարել է Դերսու Ուզալայի մասին առաջին կինոնկարը, որտեղ Կասիմ Ժակիբաևը խաղացել է Ուզալայի դերը։ Երկրորդ ֆիլմը նկարահանել է Ակիրա Կուրոսավան 1975 թվականինին։ Ուզալայի կերպարն էկրանավորել է Մաքսիմ Մունցուկը։ Ֆիլմը Մոսկվայի 9-րդ միջազգային կինոփառատոնում նվաճել է «Ոսկե մրցանակ» և «FIPRESCI» մրցանակներ[3],իսկ 1976 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես լավագույն օտարալեզու կինոնկար[4]։
1981 թվականին հայտնաբերված Մարսի ուղեծիրը հատող աստերոիդների խմբի աստերոիդներից մեկը անվանվել է ի պատիվ Դերսու Ուզալայի[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերսու Ուզալա» հոդվածին։ |
|