CAS համար | 9004-54-0 |
---|---|
DrugBank | DB09255 |
Դեքստրան 70, հեղուկի տեսակ, որը տրվում է ներերակային ներարկման միջոցով արյան ծավալը մեծացնելու համար[1]։ Այն հատկապես օգտագործվում է շոկի դեպքում որն առաջացել է արյունահոսության կամ այրվածքների դեպքում երբ արյան արագ փոխներարկումը անհնար է[2]։ Այնուամենայնիվ այն չի հաղորդում թթվածին[2]։
Կողմնակի ազդեցություններից են փսխումը, տենդը և հոդացավերը[2]։ Այլ կողմնակի ազդեցություններն են ալերգիկ ռեակցիաները և արյան վատ մակարդելիությունը[1]։ Այն ցուցված չէ երիկամային, սրտային անբավարարությամբ կամ մակարդելիության խնդիրներով հիվանդներին[2]։ Նաև նախընտրելի չէ հղիների համար։ Նրա ազդման մեխանիզմը արտաանոթային տարածություններից արյան արտամղումն է դեպի անոթներ[2]։
Դեքստրան 70 հաստատվել է բժշկական օգտագործման համար 1947 թվականին[3]։ Այն համարվում է ԱՀԿ-ի կենսական դեղամիջոցներից։ Կենսական դեղամիջոցները ամենից արդյունավետ և անվտանգ դեղերն են և անհրաժեշտ են առողջության համակարգին[4]։ Շուկայական արժեքը զարգացող երկրներում տատանվում է $ 4.10–5.25 յուրաքանչյուր 500մլ-ի համար[5]։ ԱՄՆ-ում արժեքը $25–50 յուրաքանչյուր դեղաչափի համար[6]։ Այն լինում է նատրիումի քլորիդի լուծույթի կամ գլյուկոզի լուծույթի հետ միասին[2]։