Դիանա Մարկոսյան | |
---|---|
Ծնվել է | 1989[1][2] |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Օրեգոնի համալսարան և Կոլումբիայի համալսարանի լրագրության ասպիրանտուրա |
Մասնագիտություն | գրող, լուսանկարիչ, ֆոտոլրագրող և լրագրող |
Diana Markosian Վիքիպահեստում |
Դիանա Մարկոսյան (1989[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), հայ վավերագրական ֆոտոլրագրող, գրող և ռեժիսոր[3], «Պուլիցերյան մրցանակի» նոմինանտ։
Առավել հայտնի է դարձել իր «Բացահայտելով հորս» և «1915» ֆոտոպատմություններով, որոնցից առաջինը պատմում է ֆոտոլրագրողի և իր հոր հարաբերությունները, իսկ երկրորդը՝ Հայոց ցեղասպանության մասին։
Դիանա Մարկոսյանը ծնվել է Մոսկվայում։ 1996 թվականին մոր և եղբոր հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա, մինչդեռ հայրը մնացել է Ռուսաստանում[4][5][6]։ Մինչև 23 տարեկան դառնալը, Դիանան որևէ կապ չի ունեցել հոր հետ։ Հոր հետ 15 տարի չշփվելուց հետո՝ նրանք հանդիպել են Հայաստանում[7]։
2008 թվականին գերազանցությամբ ավարտել է Օրեգոնի համալսարանը՝ ստանալով պատմության և միջազգային ուսումնասիրությունների ոլորտում արվեստների բակալավրի աստիճան, իսկ արդեն 2010 թվականին՝ 20 տարեկան հասակում Կոլումբիայի համալսարանի լրագրության դպրոցում ստացել է մագիստրոսի աստիճան[8]։
2011 թվականին «Bloomberg News»-ը Դիանա Մարկոսյանին, որպես ֆոտոլրագրող, գործուղել էր Ադրբեջան, սակայն Հեյդար Ալիևի անվան Բաքվի միջազգային օդանավակայանում հրաժարվել են Մարկոսյանին տալ Ադրբեջան մուտքի վիզա՝ պատճառաբանելով, որ Մարկոսյանն ունի հայկական ծագում, իսկ Ադրբեջանն այդ պատերազմում է Հայաստանի դեմ։ Ավելի ուշ, ադրբեջանական իշխանությունները հայտարարել են, որ չնայած Մարկոսյանը Հայաստանի քաղաքացի չէ, ադրբեջանական իշխանությունները չեն կարող ապահովել նրա անվտանգությունը, քանի որ ֆոտոլրագրողն ունի հայկական ազգանուն[9][10]։
Մարկոսյանն իր կարիերան սկսել է 20 տարեկանում։ Որպես ֆոտոլրագրող և խմբագիր աշխատանքային գործունեություն է ծավալել աշխարհի տարբեր կետերում։ Աշխարհի տարբեր երկրներում նա կատարել է «National Geographic Magazine»-ի, «The New Yorker»-ի և «The New York Times»-ի հանձնարարականները։ 2015 թվականին «National Geographic Magazine» պարբերականի առաջին հանձնարարությունը եղել է բացահայտել Մարիամ Աստվածածնի ուժն ու ժառանգությունը։ Նրա ֆոտոպատմությունները հրապարակվել են «The Financial Times», «World Policy Journal», «The New York Times», «Foreign Policy», «The Times», «Human Rights Watch», «Amnesty International» պարբերականներում և կազմակերպությունների կայք էջերում[11][12]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիանա Մարկոսյան» հոդվածին։ |
|