Դիանա Տուրբայ | |
---|---|
Ծնվել է | մարտի 8, 1950 |
Ծննդավայր | Բոգոտա, Կոլումբիա |
Մահացել է | հունվարի 25, 1991 (40 տարեկան) |
Մահվան վայր | Մեդելյին, Կոլումբիա |
Գերեզման | Խաղաղության այգիներ |
Քաղաքացիություն | Կոլումբիա |
Մասնագիտություն | լրագրող |
Ծնողներ | հայր՝ Խուլիո Սեսար Տուրբայ Այալա, մայր՝ Նիդյա Կինտերո Տուրբայ |
Երեխաներ | Միգել Ուրիբե |
Diana Turbay Վիքիպահեստում |
Դիանա Տուրբայ Կինտերո (իսպ.՝ Diana Turbay Quintero, մարտի 8, 1950, Բոգոտա, Կոլումբիա - հունվարի 25, 1991, Մեդելյին, Կոլումբիա), կոլումբացի լրագրողը, ով առևանգվել է Մեդելին կոկաինային կարտելի կողմից և պատահաբար սպանվել Կոլումբիայի ոստիկանության փրկարարական գործողության ժամանակ։
Դիանա Տուրբայը ծնվել է 1950 թվականի մարտի 9-ին, Բոգոտայում։ Որպես լրագրող աշխատել է Կոլումբիայի հեռուստատեսությունում։ Նրա հայրը՝ Խուլիո Սեսար Տուրբայ Այալան, 1978-1982 թվականներին եղել է Կոլումբիայի Հանրապետության նախագահ[1]։ 1990 թվականի օգոստոսի 30-ին մի անհայտ տղամարդ հեռախոսով կապ է հաստատել Դիանա Տուրբայի հետ և խոստացել հարցազրույց կազմակերպել Մանուել Պերես Մարտինեսի հետ (իսպանացի քահանա, ինտերնացիոնալիստ հեղափոխական, Ազգային ազատագրական բանակի առաջնորդ)։ Ավելի ուշ ոստիկանական հետաքննությունը պարզել է, որ տղամարդը Մեդելինի կոկաինի կարտելի անդամ է և հավաքագրվել է Պաբլո Էսկոբարի կողմից։ Պաբլո Էսկոբարը հույս ուներ, որ նախկին նախագահի առևանգված դստեր օգնությամբ կկարողանա ճնշում գործադրել Կոլումբիայի օրենսդիրների վրա, և նրանք կչեղարկեն հանցագործներին Ամերիկայի Միացյալ Նահանգներ արտահանձնելու պայմանագիրը։ Դիանա Տուրբային առևանգել են իր օպերատոր Ռիչարդ Բեսերի հետ և պահել Մեդելինի արվարձանում գտնվող բնակարանում[2]։ 1991 թվականի հունվարի 25-ին Կոլումբիայի ոստիկանության կողմից ձեռնարկված փրկարարական գործողության ժամանակ Դիանա Տուրբայը մահացել է հրազենային վնասվածքներից (ոստիկանը պատահաբար կրակել է նրա վրա)։ Մահվան պատճառը մեջքի հատվածում արձակված գնդակն է եղել, որը մասամբ վնասել է նրա լյարդը և ձախ երիկամը[3]։
Դիանա Տուրբայի կյանքի ուղին պատկերված է գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հաղորդում առևանգման մասին» պատմվածքում և ցուցադրվել է «Նարկո» հեռուստասերիալում[3][4]։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)