Դիդիե Ռաուլ ֆր.՝ Didier Raoult | |
---|---|
Ի ծնե | ֆր.՝ Didier Alain Pierre Raoult |
Ծնվել է | մարտի 13, 1952[1][2][3] (72 տարեկան) |
Ծննդավայր | Դակար, Սենեգալ[1] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Մոնպելիեի համալսարան (1985)[4], Մոնպելիեի համալսարան (1983)[5], Մոնպելիեի համալսարան (1982)[6], University of the Mediterranean - Aix Marseille II? (1982)[7][8] և University of the Mediterranean - Aix Marseille II? (1981)[9][10][11][…] |
Մասնագիտություն | մանրէաբան, infectious disease physician և Professeur des universités – Praticien hospitalier |
Աշխատավայր | Էքս Մարսել համալսարան և Méditerranée Infection Foundation?[12] |
Պաշտոն | président d'université?, գործադիր տնօրեն և տնօրեն |
Անդամակցություն | French Covid-19 scientific council? |
Ամուսին | Natacha Raoult-Caïn? |
Զավակներ | Magali Carcopino-Tusoli?[13], Sacha Raoult?[13] և Lola Cohen? |
Ծնողներ | հայր՝ André Raoult?, մայր՝ Francine Le Gendre? |
Պարգևներ |
Դիդե Ռաուլ (ֆր.՝ Didier Raoult, մարտի 13, 1952[1][2][3], Դակար, Սենեգալ[1]), ֆրանսիացի բժիշկ-վարակաբան, մանրէաբան։ Նա և իր անձնախումբը հայտնաբերել են ավելի քան վաթսուն նոր տեսակի վիրուսներ, այդ թվում՝ միմիվիրուսը։ Աշխարհի 99 հայտնի մանրէաբաններից և 73 ամենաբարձր վարձատրվող ֆրանսիացի գիտնականներից մեկն է, Կու տենդ և Վիպլայի հիվանդության աշխարհի առաջատար մասնագետներից է։
Նրա անունը տեղ է գտել աշխարհի 400 ամենամեջբերված բժիշկների ցանկում։
Ծնվել է 1952 թվականին Դակարում՝ զինվորական բժշկի և բուժքրոջ ընտանիքում։ 1961 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Մարսել։ 1970 թվականին ծառայության է անցել նավատորմում։ Սկզբից նա ցանկանում էր դառնալ մանկաբարձ, սակայն ընտրեց իր պապի մասնագիտությունը՝ վարակաբան[19]։ 1982 թվականին ամուսնացել է մասնագիտությամբ հոգեբան Նատաշա Քայի հետ, երեք երեխայի հայր է[20]։ Սովորել է բժշկական դպրոցում, օրդինատուրան ավարտելուց հետո ստացել է բժշկի կոչում։ Որոշ ժամանակ իր մասնագիտությամբ աշխատել է Տահիտի կղզում, որտեղ էլ մասնագիտացել է վարակիչ հիվանդությունների ոլորտում։ Այնուհետև աշխատել է ԱՄՆ-ում։
1983 թվականին Մարսելի Hôpital de la Timone հիվանդանոցում հիմնել է ինֆեկցիոն լաբորատորիա։ Այդ լաբորատորիայում աշխատում էին մոտ 200 մարդ, որոնց մեջ կային 86 գիտնական և բժիշկ, որոնք տարեկան միջին հաշվով տպագրում էին 325 բժշկական հոդված և ներկայացնում էին ավելի քան 50 արտոնագիր։
73 միլիոն եվրո դրամաշնորհ է ստացել և 2017 թվականին Մարսելում բացել «Institut Hospitalo Universitaire Méditerranée» ինֆեկցիոն ինստիտուտը, որտեղ զբաղվում է վարակիչ հիվանդությունների ուսումնասիրությամբ, ախտորոշմամբ, հետազոտական և ուսուցողական գործունեությամբ։
Պրոֆեսոր Ռաուլի թիմն առաջինն էր, որը հայտնաբերեց հսկա չափսերի վիրուսներ, 2003 թվականին հանդիսացել է միմիվիրուս տեսակի վիրուսի բացահայտման համահեղինակ։ Ռաուլի հայտնաբերած հսկա վիրուսների շարքին են պատկանում նաև «Marseillevirus» և «Faustoviruses» վիրուսները։
1990-ական թվականներին Ռաուլի թիմը հայտնաբերել և ներկայացրել է մոտ 96 տեսակի նոր պաթոգեն բակտերիաներ ու ուսումնասիրել դրանց ազդեցությունը մարդու վրա։ Բակտերիաններից երկուսը՝ «Raoultella planticola»-ը և «Rickettsia raoultii»-ը կրում են իր անունը։
Մեծ ավանդ է ներդրել ռիկետսիաների ուսումնասիրության գործում։ Սովորել է ռիկետսիաներ բուծել։ Հայտնաբերել է, որ նրանք փոխանցվում են ոջիլների, լվերի, տզերի, իսկ որոշ տեսակներ՝ մոծակների միջոցով։ Նրա խումբն առաջինն էր, որոշել է «Bartonella» բակտերիաների ծագումը էնդոկարդիտի զարգացման ժամանակ։ Մշակել է ԿՈՒ տենդի ախտորոշման և բուժման գործուն միջոցներ։ Աշխարհում առաջին անգամ նրա լաբորատորիայում են բուծել «Tropheryma whipplei» բակտերիան, որը հանդիսանում է Ուիպլի հիվանդության հարուցիչը։ Անց է կացրել հետազոտություններ, որոնք թույլ են տվել ստեղծել Ուիպլի հիվանդության բուժման նոր արդյունավետ մեթոդներ։
Նրա լաբորատորիան աշխատում է պալեոմիկրոմիկրոբիոլոգիայի ոլորտում։ Նրա թիմը մշակել է ԴՆԹ-ի լուծազատման յուրօրինակ մեթոդ՝ վաղուց մահացած մարդու ատամի պուլպիտից, որով որոշել են, որ 18-րդ դարի Մարսելի ժանտախտի համաճարակի պատճառ է հանդիսացել նաև «Yersinia pestis» բակտերիան, ինչը նաև 14-րդ դարի համաճարակի պատճառն է եղել։ Դիդիե Ռաուլի թիմը ցույց է տվել նաև, որ Հուստինյանոսի ժանտախտը նույնպես կապված է եղել «Yersinia pestis» բակտերիայի հետ։ Այս մեթոդները հնարավորություն են տվել բացահայտել Նապոլեոնի բանակի զինվորների մահվան պատճառները՝ Ռուսաստանից նահանջելու ժամանակ, երբ հետազոտվել են Վիլնյուսում հայտնաբերված զանգվածային գերեզմանոցները։
1999 թվականից նրա լաբորատորիան բացահայտել է բակտերիա 24-ի գենոմը։
2019-20-ի կորոնավիրուսային համաճարակի ընթացքում պաշտպանել է կորոնավիրուսի դեմ հիդրօքսիքլորոքինի կիրառումը[21]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիդիե Ռաուլ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիդիե Ռաուլ» հոդվածին։ |
|