Վրաստանի գրողների ու հասարակական գործիչների Դիդուբեի պանթեոն (վրաց.՝ დიდუბის მწერალთა და საზოგადო მოღვაწეთა პანთეონი, վրաց.՝ დიდუბე), գերեզմանատուն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Գերեզմանատունը, որտեղ թաղված են հայտնի գրողներ, դերասաններ, գիտնականներ ու Վրաստանի ազգային հերոսներ, տեղակայված է Թբիլիսիի հյուսիսում՝ Դիդուբեի շրջանում։
2015 թվականին պաշտոնապես հայտարարվել է Դիդուբեի գերեզմանատան փակման մասին[1]։
- Գրիգոլ Աբաշիձե (1914-1994), վրացի բանաստեղծ
- Քիթա Աբաշիձե (1870-1917), վրացի հասարակական գործիչ
- Թամարա Աբակելիա (1905-1953), վրացի քանդակագործ, թատրոնի նկարիչ, գրաֆիկ
- Թենգիզ Աբուլաձե (1924-1994), վրացի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
- Զուրաբ Ավալիշվիլի (1876 −1944), վրացի հասարակական գործիչ, պատմաբան, դիվանագետ և երգիծաբան
- Էլգուջա Ամաշուկելի (1928-2002), վրացի խորհրդային քանդակագործ
- Լուարսաբ Անդրոնիկով (1872-1939), վրացի և ռուս փաստաբան, Իրակլի Անդրոնիկովի հայրը
- Յակով Անֆիմով (1852-1930), ռուս նյարդաբան և հոգեբույժ
- Ելենա Ախվլեդիանի (1901-1975), վրացի նկարիչ, գրաֆիկ
- Նատալյա Բուրմիստրովա (1918-2008), դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի
- Ակակի Վասաձե (1899-1978), վրացի դերասան և ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
- Եկատերինա Գաբաշվիլի (1851-1938), վրացի գրող
- Գեորգի Գեգեճկորի (1923-2003), վրացի դերասան, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
- Վերա Դավիդովա (1906-1993), խորհրդային օպերային երգչուհի և մանկավարժ, ԽՍՖՍՀ ժողովրդական արտիստ և Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
- Կոնստանտինե Լորթքիփանիձե (1905-1986), վրացի գրող
- Գիգա Լորթքիփանիձե (1927-2013), կինոյի և թատրոնի վրացի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979)
- Ռևազ Ջափարիձե (1923-1999), վրացի գրող
- Ռևազ Ինանիշվիլի (1926-1991), վրացի գրող
- Ջաբա Իոսելիանի (1926-2003), վրացի քաղաքական գործիչ և զորահրամանատար
- Օտիա Իոսելիանի (1930-2011), վրացի խորհրդային գրող
- Զուրաբ Ժվանիա (1963-2005), Վրաստանի վարչապետ
- Նիկոլայ Կանդելակի (1889-1970), վրացի քանդակագործ
- Պլատոն Քեշելավա (1893-1963), վրացի հասարակական գործիչ, գրող-քննադատ
- Օթար Կոբերիձե (1924-2015), վրացի դերասան և ռեժիսոր, Վրաստանի ժողովրդական արտիստ
- Կոնստանտին Լեսելիձե (1903-1944), Խորհրդային Միության հերոս, խորհրդային զորահրամանատար, գեներալ-գնդապետ
- Նինա Լեսելիձե (1906 – 1974), գեներալ-գնդապետ Կոնստանտին Լեսելիձեի կինը
- Կոտե Մախարաձե (1926-2002), վրացի խորհրդային դերասան, հեռուստահաղորդավար
- Գուրամ Փանջիկիձե (1933 - 1997), վրացի ֆանտաստ գրող
- Սոֆիկո Ճիաուրելի (1937-2008), վրացի խորհրդային դերասանուհի
- Ռեզո Չխեիձե (1926-2015), վրացի խորհրդային կինոռեժիսոր և դերասան
- Ռամազ Չխիկվաձե (1928 - 2011), կինոյի և թատրոնի վրացի խորհրդային դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
- Լիա Էլիավա (1934-1998), վրացի խորհրդային դերասանուհի
- Պյոտր Ումիկով (1838-1904), վրացի գրող
- Շոթա Նիշնիանիձե (1929-1999), վրացի գրող
- Վասիլ Գոձիաշվիլի (1905-1976), վրացի դերասան
- Դիմիտրի Ալեքսիձե (1910-1984)- վրացի թատերական ռեժիսոր
- Դոդո Անթաձե (1900-1978) - վրացի դերասան, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971)
- Լադո Ասատիանի (1917-1943) - վրացի խորհրդային գրող
- Ениколопов (Энаколопашвили) И. К. Дидубийский пантеон. — Тбилиси: Техника да шрома, 1957. — 242 с.