Դիմիտր Բլագոև (բուլղար․՝ Дими́тр Благо́ев Николов-Дядото, հունիսի 14, 1856(1856-06-14)[1][2], Vasileiada, Օսմանյան կայսրություն - մայիսի 7, 1924(1924-05-07)[3][1][2], Սոֆիա, Բուլղարիա[3]), մարքսիզմի առաջին պրոպագանդիստը Բուլղարիայում, Բուլղարական սոցիալ–դեմոկրատական բանվորական (տեսնյակների) կուսակցության հիմնադիրը։
1881 թվականից սովորել է Պետերբուրգի համալսարանում, որտեղ ուսանողական կազմակերպությունների միջոցով միացել է հեղափոխական շարժմանը։ Դեռևս պատանի հասակից մասնակցել է օսմանյան տիրապետության դեմ բուլղար ժողովրդի ազգային–ազատագրական պայքարին։ 1878–1880 թվականներին սովորել է Օդեսայի ռեալական ուսումնարանում, այնուհետև՝ Պետերբուրգի համալսարանում։ 1883 թվականին Ռուսաստանում կազմակերպել է սոցիալ–դեմոկրատական առաջին խմբերից մեկը։ Բլագոևը սերտ կապ է պահպանել Գ․ Վ․ Պլեխանովի «Աշխատանքի ազատագրություն» խմբի հետ։ 1885 թվականին հեղափոխական գործունեության համար վտարվել է Ռուսաստանից։ Վերադառնալով Բուլղարիա՝ Բլագոևը ծավալել է մարքսիստական գաղափարների քարոզչություն։ 1891 թվականին Բլագոևի նախաձեռնությամբ ստեղծվել է Բուլղարական սոցիալ–դեմոկտրատական կուսակցությունը։ 1903 թվականին անջատվելով օպորտունիստներից՝ Բլագոևն իր համախոհների հետ ստեղծել է մարքսիստական սոցիալ–դեմոկրատական (տեսնյակների) կուսակցությունը, որը 1919 թվականին վերակազմվել է Բուլղարական կոմունիստական կուսակցության, և մասնակցել Կոմինտերնի հիմնադրմանը։ Բլագոևը հեղինակ է փիլիսոփայական, տնտեսագիտական և Բուլղարիայի նորագույն շրջանի պատմությանը վերաբերող աշխատությունների[4]։
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Благоев Димитр // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Linden, Marcel van der, and Jürgen Rojahn. The Formation of Labour Movements, 1870-1914: An International Perspective. Contributions to the history of labour and society, v. 2
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 450)։
|