Դիմորֆոտեկա նարնջագույն | |
Դիմորֆոտեկա նարնջագույն | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
Տրիբա | Calenduleae |
Ցեղ | Դիմորֆոտեկա (Dimorphotheca) |
Տեսակ | Դիմորֆոտեկա նարնջագույն (D. sinuata) |
Միջազգային անվանում | |
Dimorphotheca sinuata |
Դիմորֆոտեկա նարնջագույն, աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա ծաղկաբույս, որը մեր պայմաններում օգտագործվում է որպես միամյա։ Ողղաձիգ, խիտ ճյուղավորված թուփ է՝ մինչև 30 սմ բարձրությամբ։
Ծաղկաբույլը հիշեցնում է երիցուկ իր ոսկենարնջագույն լեզվակավոր խոշոր ծաղիկներով, որոնց տրամագիծը հասնում է 6-7 սմ-ի։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, ցանքից 70-90 օր հետո։ Ծաղկագլխիկը սովորաբար դեղին է կամ նարնջագույն՝ մանուշակագույն նշաններով[1][2]։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, սակայն լավ է աճում ավազակավային փուխր, ստրուկտուրային հողերում։ Լուսասեր է, լավ է ծաղկում միայն առատ լուսավորության պայմաններում, ծաղկաբույլերը բացվում են միայն պարզ, արևոտ օրերին, իսկ գիշերը ամպամած եղանակին փակվում են։
Սերմերը ցանում են բաց գրունտում ապրիլի վերջին կամ մայիսի սկզբներին։ Ծիլերը խոշորանալուց հետո անհրաժեշտ է նոսրացնել՝ թողնելով բույսը բույսից 20 սմ հեռավորության վրա։
Լայնորեն կարելի է օգտագործել ծաղկային բոլոր տեսակի ձևավորումներում՝ ծաղկամարգերում, ծաղկաթմբերում, միքսբորդերներում, մավրիտանական սիզախոտերում, ինչպես նաև կտրած ծաղիկներ ստանալու համար[3]։
Դիմորֆոտեկա նարնջագույնը աճում է Հարավային Ամերիկայի արևելքում և Նամիբիայում՝ ավազոտ անապատներում[4]։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմորֆոտեկա նարնջագույն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմորֆոտեկա նարնջագույն» հոդվածին։ |
|