Դիյորա Կելդիյորովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | Diyora Baxtiyor qizi Keldiyorova Диёра Бахтиёр қизи Келдиёрова |
Մասնագիտացում՝ | ձյուդոիստ |
Երկիր՝ | Ուզբեկստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 13, 1998 (26 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ջումա, Սամարղանդի շրջան, Ուզբեկստան |
Դիյորա Բախտիյորովնա Կելդիյորովա (ուզբ.՝ Diyora Baxtiyorovna Keldiyorova, հուլիսի 13, 1998, Ջումա, Սամարղանդի շրջան, Ուզբեկստան), ուզբեկ ձյուդոիստ, հանդես է գալիս մինչև 52 կգ քաշային կարգում: 2024 թվականի օլիմպիական չեմպիոն, Ասիայի չեմպիոն, աշխարհի առաջնությունների և համաշխարհային ռազմական խաղերի մրցանակակիր: Առաջին ուզբեկ կինը, որ հաղթել է ձյուդոյի «Մեծ սաղավարտի» մրցաշարում:
2013 թվականին Նանկինում (Չինաստան) կայացած Ասիական պատանեկան խաղերում նվաճել է բրոնզե մեդալ մինչև 44 կգ քաշային կարգում: 2016 և 2018 թվականներին նվաճել է բրոնզե մեդալներ ձյուդոյի պատանիների Ասիայի առաջնությունում[1]։
2018 թվականին Ջակարտայում (Ինդոնեզիա) կայացած Ասիական ամառային խաղերում մինչև 48 կգ քաշային կարգում երկրորդ ռաունդում 10:0 հաշվով պարտվել է ճապոնացի օլիմպիական մեդալակիր Ամի Կոնդոյին, որն այնուհետև դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ: Սփոփիչ ռաունդում հանդիպել է կորեացի ձյուդոյիստ Ջոն Յու-Սունին և պարտվել է 1:10 հաշվով՝ ավարտելով ելույթը մրցաշարում[2]:
2019 թվականին էլ Ֆուջեյրայում (ԱՄԷ) կայացած ձյուդոյի Ասիայի առաջնությունում մինչև 52 կգ քաշային կարգում մրցաշարի եզրափակչում հաղթել է մոնղոլ ձյուդոիստ Լհագվասուրենգիյն Սոսորբարամին և նվաճել ոսկե մեդալ[3][4]։ Նեապոլում (Իտալիա) կայացած ամառային Ունիվերսիադայում մինչև 52 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ[5]։ Ուհանի (Չինաստան) ամառային համաշխարհային ռազմական խաղերում ևս նվաճել է բրոնզե մեդալ[6].
2021 թվականին Անթալիայում (Թուրքիա) կայացած ձյուդոյի Մեծ սաղավարտի մրցաշարի եզրափակչում հաղթել է Էստրելա Լոպեսը։ Այս հաղթանակի շնորհիվ նա դարձել է առաջին ուզբեկ աղջիկը, որը նվաճել է ձյուդոյի Մեծ սաղավարտի մրցաշարի ոսկե մեդալը[7]: Բիշքեկում (Ղրղզստան) կայացած ձյուդոյի Ասիայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ մինչև 52 կգ քաշային կարգում՝ եզրափակչում պարտվելով կորեացի ձյուդոիստ ՊաԿ դա Սոլին[8]: 2021 թվականի հուլիսին Բուդապեշտում (Հունգարիա) կայացած ձյուդոյի աշխարհի առաջնության թիմային առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ, սակայն մինչև 52 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել է իսրայելցի ձյուդոիստ Գեֆեն Պրիմոյին 10:0 հաշվով[9]: Տոկիոյի (Ճապոնիա) Ամառային օլիմպիական խաղերում կրկին առաջին ռաունդում պարտվել է մոնղոլ ձյուդոիստ Լհագվասուրեն Սոսորբարամին[10]։
2023 թվականի մայիսին Քաթարի մայրաքաղաքում կայացած աշխարհի առաջնությունում մինչև 52 կգ քաշային կարգում դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակչում զիջելով ճապոնացի մարզուհի Ուտա Աբեին։ 2024 թվականի ապրիլին Ասիայի առաջնությունում բրոնզե մեդալի համար պայքարում հաղթել Է հարավկորեացի Երին Յունգին և նվաճել բրոնզե մեդալ[11]։ Նույն թվականի մայիսի 20-ին Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած աշխարհի նախաօլիմպիական առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակչում զիջելով իտալուհի Օդետ Ջուֆրիդային[12]։
2024 թվականի հուլիսի 28-ին Փարիզի Օլիմպիական խաղերում, 1/16 մաքուր նիպոնով 10:1 ռևանշ է վերցրել 2023 թվականի Կատարում կայացած աշխարհի առաջնության եզրափակչում ճապոնացի մարզուհի Ուտա Աբեից կրած պարտության համար[13]: Եզրափակչում հաղթել է կոսովացի մարզուհի Դիստրիա Կրասնիչիին և դարձել օլիմպիական չեմպիոն[14]։ Դիյորա Կելդիյորովան Ուզբեկստանի պատմության մեջ առաջին մարզուհին է, որ Օլիմպիական խաղերում ձյուդոյի ոսկե մեդալ է նվաճել: Նա նաև առաջին մարզուհին է, որ ոսկե մեդալ է նվաճել Ուզբեկստանի կանանց շրջանում Ամառային օլիմպիական խաղերում[15]։
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: External link in |website=
(օգնություն); Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: Unknown parameter |deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
{{cite web}}
: |last=
has numeric name (օգնություն); Check |url=
value (օգնություն)(չաշխատող հղում)