Դիոնիսի

Դիոնիսի
Ծնվել էմոտ 1444
Վախճանվել է1502
Քաղաքացիություն Մոսկվայի մեծ իշխանություն
Մասնագիտությունսրբանկարիչ և նկարիչ
ԺանրՍրբանկարչութիւն
Ուշագրավ աշխատանքներՕդիգիտրիայի աստվածամայր
ԶավակներQ126960677?
 Dionisius Վիքիպահեստում

Դիոնիսի (մոտ 1444 - 1502), ռուս նկարիչ։

Աշխատել է Մոսկվայում և Միջին Ռուսաստանի մենաստաններում։ Գործերի մեծ մասը չի պահպանվել։ Դիոնիսի սրբապատկերներին և որմնանկարներին բնորոշ են նուրբ բներանգն ու գծանկարը, վայելչակազմ, ձգված ֆիգուրները, հանդիսավորությունն ու դեկորատիվությունը («Օդիգիտրիայի աստվածամայրը», 1482, «Խաչելություն», 1500, երկուսն էլ՝ Տրետյակովյան պատկերասրահում)։

Ֆերոպոնտի մենաստանում (ք․ Կիրիլովի մոտ) Դիոնոսի և որդիների կատարած որմնանկարները ռուսական միջնադարյան մոնումենտալ արվեստի կատարյալ նմուշներից են։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոնիսի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 396