Դիպ Ռոյ անգլ.՝ Deep Roy | |
---|---|
Ծնվել է | հունվարի 26, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Նայրոբի, Բրիտանական կայսրություն |
Քաղաքացիություն | Քենիա և Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, գրող, տիկնիկագործ և կասկադյոր |
deeproyinc.com | |
Դիպ Ռոյ (անգլ.՝ Deep Roy), ինչպես նաև Գերդիպ (Գորդիպ) Ռոյ (անգլ.՝ Gurdeep Roy), Ռոյ Դիպ (անգլ.՝ Roy Deep), իրական անունը Մոհինդեր Պուրբա (անգլ.՝ Mohinder Purba; հունվարի 26, 1949, Նայրոբի, Բրիտանական կայսրություն), հնդկական ծագում ունեցող բրիտանացի դերասան, կասկադյոր և տիկնիկագործ։
Սլիմ Վուդի կատակերգության դպրոցում սովորելուց հետո, Դիպը սկսել է իր կարիերան տեղական ժամանցային ակումբներում «սթենդ ափ» ժանրում։ 1970 թվականի ապրիլին Լոնդոնի բեմում նա հայտնվել է Ռեյ Քոնիի «Հրաշալի աշխատող» պիեսում[1]։ 1976 թվականին նկարահանվել է «Նոր վրիժառուներ» սերիալի (անգլ.՝ The New Avengers) «Թիրախ» էպիզոդում (անգլ.՝ Target), որտեղ խաղացել է Կլոկինի դերը։ Նույն թվականին նկարահանվել է «Վարդագույն հովազը նոր հարված է հասցնում» ֆիլմում` իտալացի մարդասպանի դերում։ Կարիերայի հենց սկզբում նրան բաժին է հասել պարոն Սին չարագործի դերը, սպանության վառ արտահայտված ծարավով չարագործը, «Դոկտոր Ով» սերիալում «Կոգտի Վենգ-Չանգի» դրվագում (1977)։ Խաղացել է «Բլեյքի յոթը» սերիալի չորս դրվագներում (1978-1980)։
«Տարզանի լեգենդը․ կապիկների տիրակալը» ֆիլմում Դիպ Ռոյը մարմնավորել է կապիկների դերը (1984)։ Նա խաղացել է Նար Թիմ Բերթոնի երկու այլ ֆիլմերում` «Խոշոր ձուկ» (2003) և «Չարլին և շոկոլադե ֆաբրիկան» (2005)։ Վերջինում Դիպ Ռոյը մարմնավորում էր շոկոլադե գործարանի 165 փոքրիկ կերպար՝ ումպա-լումպով։ Այդ դերի համար նա զբաղվել է յոգայով, պարով և սովորել է նվագել մի քանի գործիքների վրա։ Գեներալ Բոնսապարտը նրա ձայնով է խոսում նույն ռեժիսորական «Դիակի հարսնացու» անիմացիոն նախագծում (2005)[2]։
Որպես դերասան նկարահանվել է նաև «Բենջիի Սուրբծննդյան արկածները» (1978), «Ֆլեշ Գորդոն» (1980), «Վերադարձ Օզ Երկիր» (1985), «Ճակատագրական կին» (1989) «Օբրազինա» (1993) և «Գաղտնի նյութեր» (2001) ֆիլմերում։ Որպես տիկնիկագործ մասնակցել է «Մուգ բյուրեղյա» (1982), «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VI: Վերադարձը» (1983), «Անսահման պատմություն» (1984), «Այլմոլորակայինը Լոս Անջելեսից» (1988), «6 հրեշների կռիվը» (1991) և «Ուրվականների առանձնատուն» (2003) ֆիլմերում։
Նկարահանվել է «Տրանսֆորմերներ.Ընկածների Վրեժը» (2009) և «Աստղային ճանապարհ» (2009) ֆիլմերում՝ էպիզոդիկ դերերում։ Ամենահայտնի դերերից մեկը դարձել է Ահարոնի դերը՝ հնդկական ծագմամբ մեքսիկացի հանցագործի զոհը «Բալլադ Սանդիդի մասին» (2011) սերիալում, որի համար ստացել է «Colorado Film Festival» մրցանակ «Լավագույն դերասան» անվանակարգում։ «Զամբեզիա» (2012) մուլտֆիլմում հնչյունավորել է Մուշանուին[2]։ «Սթարթրեք. Հատուցում» (2013)[3] և «Սթարթրեք. Անվերջություն» (2016) ֆիլմերում հանդես է եկել Կինսերի դերով[4]։