![]() | |
Երկիր | ![]() |
Տեղանք | Դիարբեքիրի մարզ |
Տեսակ | երթևեկելի կամարավոր կամուրջ, հետիոտնային կամուրջ, քարե կամուրջ և կամարաձև կամուրջ |
Նյութ | բազալտ |
Թռիչքների քանակ | 10 |
Հատում է | Տիգրիս |
Երկարություն | 172 մետր |
![]() | |
![]() |
Դիջլեի կամուրջ (թուրքերեն՝ Dicle Köprüsü, քրդ.՝ Pira Dehderî), պատմական կամուրջ, որը գտնվում է Թուրքիայի հարավարևելյան հատվածում, Դիարբեքիրի մարզում։ Կառուցված է Տիգրիս գետի վրա։ Կառուցումն ավարտվել է 1065 թվականին։ Այն ունի 10 թռիչքաձև կամարներ՝ ընդհանուր 178 մետր երկարությամբ։ Տեղացիները կամուրջն անվանում են «Տասնաչք կամուրջ» (թուրքերեն՝ On Gözlü Köprü, քրդ.՝ Pira Dehderî): Կամուրջը հաճախ կոչում են նաև «Սիլվանի կամուրջ», քանի որ գտնվում է դեպի Սիլվան գնացող ճանապարհի վրա[1]։
Կամուրջը շինարարությունը հանձարարվել է Նիզամուդինի և Մյուեյիդյուդևլեի կողմից, որոնք եղել են 990-1085 թվականներին Դիարբերքիրում հաստատված քրդական ծագում ունեցող Մրվանյանների դինաստիայի ներկայացուցիչ։ Կառուցվել է 1065 թվականին ճարտարապետ Յուսուֆ Սանջարօղլուի կողմից։ Այդ մասին առկա է երկսյուն կուֆական արձանագրություն, որը գտնվում է կամրջի արտաքին պատի վրա[1]։
Կամուրջը քաղաքից գտնվում է 3 կիլոմետր հեռավորության վրա՝ Մարդինի դարպասների մոտ (թուրքերեն՝ Mardinkapı / քրդ.՝ Deriyê Mêrdînê): Կամուրջը կառուցված է գետի տվյալ տարածքում ամենածանծաղ հատվածում[2]։ Կառուցված լինելով սև հրաբխաքարից՝ կամուրջն ունի 178 մետր երկարություն և 5,6 մետր լայնություն։ Ամենամեծ կամար-հենասյան թռիչքի երկարությունը կազմում է 14,7 մետր[1]։
Չնայած իր պատմական նշանակությանը, կամրջի օգտագործումը տրանսպորտային միջոցների կողմից կասեցվել է, երբ ավարտվել է Մարվանիդների կամրջի (թուրքերեն՝ Mervaniler Köprüsü;, քրդ.՝ Pira Merwaniyan) կամ Բաղըվար կամրջի (2009 թվականի նոյեմբեր) վերանորոգումը։ Նոր կամուրջը կառուցվել է Դիջլեի կամրջից 1 կիլոմետր հարավ և տեսանելի է հին կամրջից[3]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում) |
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)