Դիսպանսեր ([dʲɪspɐnˈsɛr], от ֆր.՝ dispensaire, հանգում է լատին․՝ dispenso «տարածում եմ»), հատուկ բժշկական հաստատություն, որը մարդկանց որոշակի խմբերի բժշկական օգնություն են ցուցաբերում և հսկում են իրենց առողջական վիճակը։
Հայտնաբերում են հիվանդներին և փորձում են կանխել հիվանդությունը վաղ փուլում կատարելով հետազոտություններ։ Նախ նրանց հետազոտում են և ցուցաբերում որակյալ բուժօգնություն։ Ցուցաբերում են ակտիվ հսկողություն հաշվառված հիվանդների համար։ Աշխատանքային պայմանների մանրամասն ուսումնասիրումը հիվանդների կենցաղը և սանիտարահամաճարակաբանական կայանների հետ գործոնների վերացում, որ վնասակար ազդեցություն ունեն նրանց շրջապատող մարդկանց՝ ընտանիքի անդամների, ինչպես նաև նրանց հետ աշխատողների վրա[1]։
Ռուսաստանում կան դիսպանսների հետևյալ տեսակները.
Դիսպանսերային համակարգում որպես կանոն, նախատեսվում է պոլիկլինիկական բաժանմունք, հիվանդանոց, ախտորոշիչ բաժանմունքներ (լաբորատորիա, բուժման սենյակ և այլն)։ Որպեսզի ավելի ռացիոնալ լինի բժշկական օգնության կազմակերպությունները ցածր էներգիայի դիսպանսերներ, որում աշխատում են 2-4 բժիշկ, խորհուրդ է տրվում դիմել մասնագիտացված բաժանմունքների (կաբինետներ) կենտրոնական հիվանդանոցներում և քաղաքային պոլիկլինիկաններում։
Մոսկվայում առաջին դիսպանսերները բացվել են 20-րդ դարի սկզբին տուբերկուլյոզով տառապող հիվանդների համար։ Այսպիսով 1904 թվականի «կանանց հոգատարությունը աղքատների նկատմամբ» Սուրբ Սոֆիայի հիվանդանոցում բացվեց տուբերկուլյոզի դիսպանսեր։ Հաջորդ 9 տարիների ընդհացքում «Ժողովրդական առողջության պահպանման ռուսական ընկերություն» Մոսկվայում արդեն 4 նման դիսպանսեր է կազմակերպել։ Առաջին վեներական դիսպանսեր Ռուսաստանում 1921 թվականից է սկսել իր պատմությունը։ Նրանց շենք է հատկացվել Պետրովայում, հետաքրքիր է որ Մոսկվայում 1924 թվականին բացվել է առաջին հոգեկան դիսպանսերընաշխարհում (1928 թվականին վերանվանվել է նյարդահոգեբուժական կանխարգելման գիտահետազոտական ինստիտուտ)[2]։ Այսօր Մոսկվայում գործում են մի քանի տասնյակ դիսպանսերներ՝ բժշկա-ֆիզկուլտուրային, մաշկաբանության, նարկոլոգիական, ուռուցքաբանական, հակատուբերկուլյոզային, նյարդահոգեբուժական և այլն[3]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիսպանսեր» հոդվածին։ |
|