Դիսսենտերյաններ (անգլ.՝ dissenters, առաջացել է լատին․՝ dissentio, չեմ համաձայնում), այս եզրի տակ ներառված են այն կրոնական շարժումներն Անգլիայում, որոնք չեն ընդունում երկրում ընդունված պաշտոնական՝ Անգլիկան եկեղեցու դավանանքը։
Միացյալ Թագավորության խորհրդարանի կողմից «Միասնականության ակտի» (Act of Uniformity)[1] ընդունումից հետո որոշ բողոքական խմբեր հրաժարվեցին ենթարկվել այդ որոշման պահանջներին և հիմք դրեցին նոր կրոնական հարանավությունների։ Այս ակտի չընդունումն առաջ բերեց Չարլզ II Ստյուարտի կառավարության հալածանքները, սակայն որոնք հաջողություն չունեցան։
|