Դիվերտիկուլ, բժշկության մեջ խոռոչավոր օրգանի պարկաձև արտափքումն է[1]։ Կախված դիվերտիկուլում ներառված շերտերից, տարբերում են կեղծ և իսկական դիվերտիկուլներ[2]։
Բժշկության մեջ այդ տերմինով բնորոշում են կառուցվածքներ, որոնք նորմայում առկա չեն։ Այնուամենայնիվ, սաղմնաբանությունում տերմինը օգտագործվում է որոշ նեռմալ կառուցվածքներ բնորոշելու համար, օրինակ թիրոիդ դիվերտիկուլը, որից հետագայում զարգանում է լեզուն[3]։
Բառը գալիս է լատիներեն dīverticulum-ից, որը նշանակում է "շրջանցող ճանապարհ"։
Դիվերտիկուլները լինում են կեղծ և իսկական՝ կախված նրանց մեջ ներառված շերտերից։
Իսկական դիվերտիկուլները ներառում են կառուցվածքի բոլոր շերտերը, ներառյան մկանային շերտը և ադվենտիցիան, օրինակ՝ Մեկկելյան դիվերտիկուլ[2]։
Կեղծ դիվերտիկուլները (նաև հայտնի որպես "պսևդոդիվերտիկուլ") չեն ներառում մկանային շերտը կամ ադվենտիցիան։ Կեղծ դիվերտիկուլը ներառում է լորձային և ենթալորձային շերտը[2]։
Մեկկելյան դիվերտիկուլ՝ օմֆալոմեզէնտերիկ ծորանի պահպանված հատված է, որը առկա է բնակչության 2%-ի մոտ[5] և ստամոքսաղիքային ուղու ամենահաճախ հանդիպող արատն է[6]։
Կերակրափողային դիվերտիկուլ կարող է ծագել կերակրափողի երեք հատվածներում՝
Ըմպանային (Ցենկերյան դիվերտիկուլ)- սովորաբար արգանում է մեծ տարիքում, Կիլիանի եռանկյան տարածքում՝ կրիկոֆարինգեալ մկանի վերևում
Միջին կերակրափողային
Վերստոծանիական-ստորին կերակրափողային փականի ֆունկցիայի խանգարման ժամանակ (ախալազիա)[7]։
↑ 2,02,12,2Townsend, Jr., Courtney M.; Daniel Beauchamp, R.; Mark Evers, B.; Mattox, Kenneth L. (2017). Sabiston Textbook of Surgery: The Biological Basis of Modern Surgical Practice (20th ed.). Philadelphia, PA. ISBN9780323299879. OCLC921338900.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)(անգլ.)