Դիտմիր Բուշատի | ||||
![]() | ||||
| ||||
---|---|---|---|---|
Նախորդող | Ալդո Բումցիչ | |||
Կուսակցություն՝ | Ալբանիայի սոցիալիստական կուսակցություն | |||
Կրթություն՝ | Լեյդենի համալսարան և Տիրանայի համալսարան | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ | |||
Ազգություն | ալբանացի | |||
Ծննդյան օր | մարտի 24, 1977 (47 տարեկան) | |||
Ծննդավայր | ![]() | |||
Քաղաքացիություն | ![]() | |||
Ամուսին | Աիդա Բուշատի | |||
Զավակներ | Հերա և Մարտին | |||
Դիտմիր Բուշատի (մարտի 24, 1977, Շկոդեր, Ալբանիա), ալբանացի քաղաքական գործիչ և Ալբանիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար։ Ծնվել է 1977 թվականի մարտի 27-ին Ալբանիայի Շկոդեր քաղաքում։ Որպես արտաքին գործերի նախարար ընտրվել է 2013 թվականին։ Դրանից առաջ եղել է Եվրամիության խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ[1]։
Դիտմիր Բուշատին ամուսնացած է Աիդա Բուշատիի հետ և ունեն երեխա՝ Հերան և Մարտինը։
Ալբանիայի Հանրապետության քաղաքականության մեջ Բուշատին առաջին անգամ ընտրվել է ազգային ժողովի պատգամավոր, որպես Սոցիալիստական կուսակցության թեկնածու։ Որպես ազգային ժողովի պատգամավոր գլխավորել է պառլամենտական հանձնաժողովի եվրոպական ինտեգրամը (2011-2013 թթ.)։ Եղել է Եվրամիություն-Ալբանիա պառլամենտական կոմիտեի անդամ (2009-2013)։ 2011 թվականի նոյեմբերին Բուշատին ընտրվել է Ալբանիայի Սոցիալիստական կուսակցության կոմիտեի անդամ։ Բուշատին ավարտել է Տիրանայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը (1999) և ստացել մագիստրոսի աստիճան։ 2001 թվականին ավարտել է Նիդեռլանդների Լեյդենի համալսարանը։ Հետազոտական աշխատանքներ է տարել Հունաստանում` Աթենքի համալսարանում։ Բացի այդ, նա մասնակցել է միջազգային հարաբերությունների մի շարք դասընթացների` միջեվրոպական տարբեր համալսարաններում։ Մասնակցել է ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանի, Ֆրանսիայի ակադեմիական համալսարանի և մի շարք այլ համալսարաններում անցկաացվող դասընթացներին։ Բաշատին դասավանդել է Ալբանիայի և Կոսովոյի համալսարաններում Իրավունքի տեսություն և հրատարակել տարբեր հոդվածներ։